Ճիմին, գյուղ (քաղաք, բերդաքաղաք) Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Այժմ կոչվում է Ուզումլու (թուրքերեն՝ Üzümlü), գտնվում է Թուրքիայի Երզնկայի մարզում։

Պատմություն

խմբագրել

Բնակավայրն առաջին անգամ հիշատակել է VI դարի բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին։

Ըստ Ն. Ադոնցի՝ Հուստիանոս I-ը այս բնակավայրը վերածել է բերդաքաղաքի և վերանվանել Հուստինիանուպոլիս։ Սակայն իրականում այդ քաղաքը գտնվում էր Ճիմինից 4-5 կմ հեռավորության վրա։

Հ․ Մանանդյանը Ճիմինը նույնացնում է Չմանկատուկի հետ, որտեղ 1243 թվականին սելջուկյան ուժերը ջախջախվել են Բաչուի գլխավորած մոնղոլական զորքի կողմից[2][3]։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին Ճիմինն ուներ 1000-ից ավել բնակիչ, որի մեծամասնությունը թուրքացված հայեր էին։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղն հայտնի էր իր այգիներով և հատկապես գինով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Ճիմինն ուներ Ս. Նիկողոս անունով վանքի մնացորդներ և հին հայկական 2 եկեղեցու ավերակներ[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 259 — 804 էջ։
  3. Dashdondog, Bayarsaikhan (2011). The Mongols and the Armenians (1220-1335). Leiden & Boston: Brill. էջեր 61–63. ISBN 978-90-04-18635-4.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 870, Ծումինա

Աղբյուրներ

խմբագրել