Զաքարիա Ճիճինաձե ((վրաց.՝ ზაქარია ჭიჭინაძე), փետրվարի 8, 1854(1854-02-08)[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1931(1931-12-27)[2][3][1]), վրացի պատմաբան, գրող, գրահրատարակիչ։ Հանդես է եկել Մթածմինդելի կեղծանունով։

Զաքարիա Ճիճինաձե
վրաց.՝ ზაქარია ჭიჭინაძე
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1854(1854-02-08)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1931(1931-12-27)[2][3][1] (77 տարեկան)
ԳերեզմանՄթածմինդա[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, լրագրող, հրատարակիչ և գրական քննադատ
 Zakaria Chichinadze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զաքարիան եղել է իրենց բազմանդամ ընտանիքի վերջին՝ տասնհինգերորդ երեխան։ Թիֆլիսում մի քանի դպրոց է փոխել՝ դասընկերներից մեկի հետ ունեցած բախումների ու մաթեմատիկայից հետ մնալու պատճառով և ի վերջո կիսատ է թողել դպրոցական ուսումը՝ չնայած ծնողների հորդորներին։ Տասներեք տարեկանից սկսել է աշխատել, սկզբում՝ ծխախոտի ֆաբրիկայում, ապա՝ մի հյուրանոցում, այնուհետև գրքերի պահեստում, որտեղ աշխատելու ժամանակաշրջանում մոլի կերպով տարվել է ընթերցանությամբ։ Շատ կարդացած լինելը նպաստել է, որ մի շարքային պաշտոն ստանա գրաքննության կոմիտեում, որտեղ նրան հասանելի է դարձել նաև արգելված գրականությունը։

Պատմությամբ հրապուրվելով՝ սկսել է հոդվածներ գրել վրաց գրականության և գրահրատարակության պատմության վերաբերյալ։ 1869 թվականին փողոցում պատահմամբ ծանոթացել է վրացի բանաստեղծ, հրատարակիչ և հասարակական գործիչ Սերգեյ Մեսխու (1845—1883) հետ, որը նրան հրավիրել է աշխատակցելու իր խմբագրած «Дроеба» («Ժամանակ») թերթին։

Թերթերում հոդվածներով հանդես գալու հետ մեկտեղ՝ Զաքարիան գրահրատարակչական լայն գործունեություն է ծավալել, բացել է իր սեփական գրախանութը, գրքեր է վաճառել նաև շուկայի վաճառասեղանից... Բացի այդ, շատ է ճամփորդել, ոտքի տակ է տվել Վրաստանի մի շարք շրջաններ, վրացական գրականություն վաճառել, երբեմն էլ՝ բաշխել, այդ թվում՝ մահմեդականացած վրացիներին Աջարիայում։

Ճիճինաձեն հավաքել ու հրատարակել է վրացերեն հին պատմական հարյուրավոր ձեռագրեր, փաստաթղթեր, ժողովրդական ավանդազրույցներ, հեքիաթներ, ոտանավորներ։ Շատ է գրել Վրաստանի պատմության ու մշակույթի մասին։ Հրատարակել է «Քարթլիս ցխովրեբան»՝ «Վրաստանի կյանքը» ութ հատորով, պատրաստել ու տպագրել է կոնյակի և այլ ոգելից խմիչքների մի քանի խոշոր գործարանի տեր Դավիթ Սարաջաշվիլու մասին երկհատորյակը, ինչպես նաև առանձին գրքեր Գեորգի Քարթվելաշվիլու, նավթարդյունաբերող ու մեկենաս Զուբալաշվիլու և վերջինիս տոհմի մասին...

Ճիճինաձեն իր քաղաքական հայացքներով համակրում էր սոցիալիստներին, նրա թիֆլիսյան գրախանութ հաճախ էին այցելում հեղափոխականորեն տրամադրված երիտասարդներ, այդ թվում Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալինը

Ճիճինաձեի աճյունը հուղարկավորվել է Մթածմինդայի պանթեոնում ՝ Վրաստանի այլ նշանավոր զավակների շիրիմների կողքին։

Նրա անունով է կոչվել Թբիլիսիի փողոցներից մեկը։

Ժամանակակցի գնահատական խմբագրել

  Զաքարիա Ճիճինաձեն բազմակողմանի գործունեություն է ծավալել։ Վրաստանում ոչ մի քաղաքական կուսակցություն այնքան բան չի արել, ինչքան Զաքարիան՝ մեն-մենակ։ Անհնար է որոշել նրա հրատարակած գրքերի քանակը։ Նա ինքն էր գրում, հավաքում տեքստը, տպագրում-հրատարակում ու նաև իրացնում. Նա գրքի ասպետ էր։
- Նիկո Նիկոլաձե
 

Մատենագրություն խմբագրել

Грузинские евреи в Грузии / Закария Чичинадзе; [Подгот. к изд. и послесл., с. 80-96, В. Чиковани]. — Тбилиси : Б. и., 1990 (ошибоч. 1904). — 96 с.

История Осетии по грузинским источникам (второе издание) Издательство: Цхинвал, 1993, 169 с.

Գրականություն խմբագրել

Захарий Чичинадзе и вопросы новой истории Грузии (Диссертация)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Рыцарь грузинской книги(չաշխատող հղում)

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Ճիճինաձե» հոդվածին։