Աշոտ Ճենտերեճյան

հայ ջութակահար
(Վերահղված է Ճենտերեճյան Աշոտից)

Աշոտ Հրաչի Ճենտերեճյան (օգոստոսի 29, 1952(1952-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 2017(2017-03-05), Երևան, Հայաստան), հայ ջութակահար։

Աշոտ Ճենտերեճյան
Ծնվել էօգոստոսի 29, 1952(1952-08-29)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էմարտի 5, 2017(2017-03-05) (64 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԱշխատավայրՀայաստանի մշակույթի նախարարություն
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան (1971) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ճենտերեճյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 29 -ին Երևան քաղաքում։ Ավարտելով Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը 1971 թվականին ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ սովորելով ժամանակի ականավոր պրոֆեսորների դասարաններում։

1976-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1970-ականներին երկվորյակ եղբոր՝ Արմեն Ճենտերեճյանի հետ հիմնելով խորհրդային կատարողական արվեստում նախադեպը չունեցող ջութակային դուետը Աշոտ Ճենտերեճյանն սկսեց ծավալուն համերգային գործունեություն՝ ելույթներ ունենալով Խորհրդային Միության, Եվրոպայի և Միջին Արևելքի բազմաթիվ երկրներում։

«Ճենտերեճյան դուետ»-ի համերգային գործունեությանը զուգահեռ աշխատել է Հայաստանի Ազգային Օպերայի և բալետի, Ֆիլհարմոնիկ և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբերում, միաժամանակ ծավալելով ակտիվ մանկավարժական գործունեություն երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում, կոնսերվատորիայում։

2004-2007 թվականներին աշխատել է Ստեփանակերտի ՀԲԸՄ-ի նորաստեղծ կամերային նվագախմբում որպես կոնցերտմայստեր, այնուհետև 2007-2010 թվականներին աշխատել Բերձորի երաժշտական դպրոցում՝ զուգահեռ տնօրինելով Բերձորի նվագախումբը[1]։

2011 թվականին Համազգային Կրթական Մշակութային Միության Լիբանանի շրջանային վարչության հրավերով տեղափոխվել է Բեյրութ և 5 տարի շարունակ ղեկավարել «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը։

Պարգևներ խմբագրել

2002 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով, իսկ 2006 թվականին Արցախի Հանրապետության Մշակույթի Նախարարության պատվոգրերով և Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ 2021 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել նրան նվիրված հուշ-երեկո[2]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած էր, ուներ 3 զավակ։

Մահ խմբագրել

Աշոտ Ճենտերեճյանը մահացել է 2017 թվականի մարտի 5-ին Երևանում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ…»».
  2. «Ջութակահար Աշոտ Ճենտերեճյանի հիշատակը նշանավորվեց երաժշտին նվիրված համերգային ծրագրով».
  3. «Աշոտ Ճենտերեճյանն է մահացել». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.