Սոլո (ինդոն.՝ Bengawan Solo), գետ Ինդոնեզիայում, ամենախոշոր գետը Ճավա կղզում։ Գետի երկարությունը 548 կմ է, ավազանի մակերեսը՝ 16100 կմ²։

Սոլո
Բնութագիր
Երկարություն548
Ավազանի մակերես16 100 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումGunung Sewu Geopark?
ԳետաբերանՃավայի ծով
Գետաբերանի տեղակայումՃավայի ծով
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերKali Madiun?
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵրկրամասԱրևելյան Յավա[1] և Կենտրոնական Ջավա[1]
Գետը Վիքիպահեստում

Սկիզբ է առնում Լավու և Մեշալի հրաբուխների լանջերից, հոսում է հիմնականում լայն, հաճախ ճահճոտ հովիտով, ստորին հոսանքում դառնում է գալարվող։ Թափվում է Ճավայի ծովը։ Սոլո գետի 200 կիլոմետրը նավարկելի է։

Առատ է հոկտեմբերից մայիս ամիսներին, երբ այն բավականին տարածվում է։ Գետի հովիտը խիտ բնակեցված է։ Սոլո գետի վրա ամենախոշոր քաղաքներն են՝ Սուրակարտա, Չեպու, Բոջոնեգերո։

Գետի հովտում են գտնվում Սանգիրանը և Տրինիլը, որոնք հայտնի են հնագիտական պեղումներով և պիթեկանթրոպոսների (կապիկ-մարդ) գտածոներով[2][3]։ Սոլոյի ափին, Նգանդոնգ բնակավայրի մոտ 1931—1933 թվականներին գտնվել են ճավանթրոպոսների մնացորդներներ (Homo soloensis)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլո (գետ)» հոդվածին։