Ճանճասպան կարմիր
Ճանճասպան կարմիր | |
![]() Ճանճասպան կարմիր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Ենթատիպ | Agaricomycotina |
Դաս | Ագարիկոմիցետներ (Agaricomycetes) |
Ենթադաս | Agaricomycetidae |
Կարգ | Agaricales |
Ընտանիք | Ճանճասպանայիններ (Amanitaceae) |
Ցեղ | Ճանճասպան (Amanita) |
Տեսակ | Ճանճասպան կարմիր (A. muscaria) |
Միջազգային անվանում | |
Amanita muscaria |
Ճանճասպան կարմիր (լատ.՝ Amanita muscaria), Amanitaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
ՆկարագրությունԽմբագրել
Թունավոր սունկ է, որի 5-25 սմ տրամագծով գլխարկը տարբերվում է վառ գունավորմամբ՝ նարնջակարմրից մինչև մուգ կարմիր, հաստ մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, հետագայում՝ տափակ, փռված, հարթ եզրերով, ընդհանուր ծածկոցի մնացորդներով: Հաճելի հոտով և քաղցր համով պտղամիսը սպիտակ է: Խիտ, լայն, սպիտակ թիթեղներն ազատ են, չորանալուց հետո՝ դեղնավուն: Սպիտակավուն կամ դեղնավուն օղակով ոտիկը 7-20 x 1-3,5 սմ է, սպիտակ կամ սպիտակավուն, կենտրոնական: Հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ է, սպիտակավուն պարկաձև պատյանի (վոլվա) մնացորդներով: Սպորափոշին սպիտակ է: Անգույն, լայն օվալաձև սպորները 9-12 x 6-8 մկմ են և հարթ[1]:
ՏարածվածությունԽմբագրել
Ընդհանուր արեալն ընդգրկում է Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան, Ավստրալիան, Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան): Լայն տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, սակայն Հայաստանում հանդիպում է հազվադեպ, եզակի առանձնյակներով: Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Դիլիջան քաղաք, Պարզ լճի շրջակայք, Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Ծաղկաձոր, Հանքավան, Լոռու ֆլորիստիկական շրջանում[1]:
ԷկոլոգիաԽմբագրել
Հանդիպում է միջին լեռնային գոտում` 1500-1700 մ բարձրության վրա, կեչուտներում կամ խառը անտառներում, օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում հիմնականում կեչու և սոճու հետ: Օգտագործվում է բժշկության մեջ[1]:
ՊահպանությունԽմբագրել
Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6