Ճանապարհորդություն դեպի Գողգոթա (Պիտեր Բրեյգելի նկար)
«Ճանապարհ դեպի Գողգոթա» («Խաչի կրում»), (հոլ.՝ kruisdraging van Christus, գերմ.՝ Die Kreuztragung Christi), Պիտեր Բրեյգել Ավագի նկարը։ Գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում[5]։
Ճանապարհորդություն դեպի Գողգոթա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1564[2] |
բարձրություն | 124 սանտիմետր[3] |
լայնություն | 170 սանտիմետր[3] |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Pieter Breugelthe Elder - Hall X? |
հավաքածու | Արվեստի պատմության թանգարան |
սեփականատեր | Արվեստի պատմության թանգարան[2] |
հիմնական թեմա | Հիսուս Քրիստոսի խաչելության ճանապարհը[4] և procession to Calvary?[4] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Procession to Calvary by Pieter Bruegel (I) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆկարը Պիտեր Բրեյգելի ստեղծած 16 կտավների թվին է պատկանում, որոնք ներառվել է Անտվերպենի հարուստ հավաքորդ Նիկոլաս Յոնգելինկի (գերմ.՝ Niclaes Jonghelinck) 1566 թվականի ստեղծած հավաքածուի ցանկի մեջ։ Յոնգելինկը, որը բազմիցս դիմել է Բրեյգելին, հավանաբար, եղել է նաև այս նկարի պատվիրատուն։ Յոնգելինկի հավաքածուի Բրեյգելի ստեղծագործություններն անցել են Անտվերպենի քաղաքային իշխանության տակ, ցանկը կազմելու տարում։ 1604 թվականին աշխատանքը հիշատակվում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ռուդոլֆ II-ի Պրահայի հավաքածուի կազմում, որտեղից էլ այն տեղափոխել են Վիեննա։ 1809-1815 թվականներին աշխատանքը գտնվել է Փարիզում, ռազամական ավարների շարքում, որոնք բռնագրավվել էին Նապոլեոն Բոնապարտի կողմից։
Բովանդակություն և կոմպոզիցիա
խմբագրելՍտեղծագործության կոմպոզիցիան բավականին ավանդական է, որը բնորոշ չէ նկարչին։ Բրեյգելը վերարտադրում է բավականին հայտնի ստեղծագործական սխեման՝ Քրիստոսի ճանապարհը դեպի Գողգոթա, որն արդեն օգտագործվել է այնպիսի վարպետների կողմից, ինչպիսիք են Բրունսվիկ Մոնոգրամիստը և Բրեյգելի ժամանակակից Պիտեր Արտսենը։ Քրիստոսի մարմինն ասես կորչում է մարդաշատ ամբոխում, այդ մաներիստական հնարքը վերարտադրվում է նաև «Պողոսի ուղերձը» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի քարոզչություն»-ում։ Նկարում թույլ է տրված գիտակից շեղում Աստվածաշնչի բովանդակությունից․ խաչը ստիպել են կրել ճանապարհին հանդիպած ոմն Սիմոն Կյուրենացուն, որին պատահաբար են հանդիպել ճանապարհին, բայց Բրեյգելի մոտ զինվորները նիզակով հետ են հրում Սիմոնին։
Կինեմատոգրաֆ
խմբագրելԼեհ ռեժիսոր Լեխ Մաևսկին 2011 թվականին նկարահանել է նույնանուն ֆիլմ Մայքլ Գիբսոնի «Հողմաղաց և խաչ» գեղարվեստական գրքի հիման վրա։ Այս շվեդ֊լեհական ֆիլմի մեջ վերածնվում է Հյուսիսային վերածննդի ժամանակ Ֆլանդրիի պատմական համատեքստը, իսկ նկարի կերպարները կենդանանում են։ Պիտեր Բրեյգելի դերը խաղում է Ռուտգեր Հաուերը և նրա տիրոջ Նիկլաս Յոնգելինկայի դերում՝` Մայքլ Յորքը։
Հատվածներ նկարից
խմբագրել-
Հատված վերին ձախ դաշտից
-
Հատված աջ դաշտից
-
Հատված ստորին աջ եզրից
-
Գանգը և մարդիկ
-
Քրիստոսն ընկնում է խաչի ծանրությունից
-
Երկու ավազակներ սայլի վրա
հատված կենտրոնից աջ -
Գողգոթա
-
Սյուներ և ագռավներ
-
Երկու կերպարներ սյան ներքևում
-
Տեսարան
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճանապարհորդություն դեպի Գողգոթա (Պիտեր Բրեյգելի նկար)» հոդվածին։ |