Ճահճային ճպուռ

միջատների տեսակ
Ճահճային ճպուռ
Ճահճային ճպուռ
Ճահճային ճպուռ
Ճահճային ճպուռ (արու)
Ճահճային ճպուռ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Իսկական ճպուռներ (Libellulidae)
Ցեղ Leucorrhinia
Տեսակ Ճահճային ճպուռ (L. pectoralis)
Միջազգային անվանում
Leucorrhinia pectoralis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ճահճային ճպուռ (լատին․՝ Leucorrhinia pectoralis), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

32-39 մմ մարմնի երկարությամբ, փոքր չափի գեղակազմ ճպուռ է։ Մարմինը սև է` ավելի բաց գույնի նախշազարդով։ Կուրծքը վերևից ծածկված է կարմրաշագանակագույն կամ դեղնավուն բծերով։ Վերևից փորիկի հատվածների վրա կան դրանց մակերեսի մեծ մասը ծածկող կարմրավուն կամ դեղնավուն խոշոր բծեր, 7-րդ հատվածը միշտ մեծ դեղին բծով է[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում՝ Ֆրանսիայից ու Շվեդիայից դեպի արևելք՝ մինչև Արևմտյան Սիբիր և Ալթայ։ Թուրքիայում, Կովկասում և Անդրկովկասում ներկայացված է ռելիկտային օջախներով։ Հայաստանում հայտնի է միայն Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ճահճացած տորֆահողերում, անտառային գոտում՝ ջրամերձ բուսականությամբ ոչ մեծ լճերում։

Եվրոպայում թռչում են ապրիլի վերջից մինչև հուլիսի սկիզբ։ Հայաստանում գտնվել են հուլիսին։ Ձվադրում են՝ ձվերը ջրի մեջ նետելով։ Ջրամբարներում թրթուրը զարգանում է (մեծ մասամբ՝ ճահճացած) կանգնած ջրով ջրամբարներում, զարգացումը տևում է 2 տարի[1]։

Պահպանություն խմբագրել

Ծայրահեղ հազվագյուտ տեսակ է։ Հանդիսանում է տեսակի արեալի սահմանգծին գտնվող ռելիկտային պոպուլյացիա։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի հավելված եկրորդում։

Հազվադեպ հանդիպող տեսակ է, հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Տեսակի ապրելավայրերի հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունը պայմանավորված է ճահիճներում մելիորատիվ աշխատանքներով և տորֆի արտահանումներով։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային ճպուռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային ճպուռ» հոդվածին։