Կաղզվանի գավառ
Կաղզվանի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին մտել է Կարսի մարզի կազմում։ Գավառի կենտրոնը Կաղզվան քաղաքն էր[2]։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Կարսի մարզ | ||
Ներառում է | 11 համայնք | ||
Վարչկենտրոն | Կաղզվան | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թուրքերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 59,230 | ||
Ազգային կազմ | Հայեր (մոտ 37 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 4,417 | ||
Հիմնադրված է | 1878 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Գաբեղյանք և Արշարունիք | ||
Կաղզվանի գավառը հյուսիս-արևմուտքից փոքր մասով սահմանակցում էր Օլթիի, հյուսիսից՝ Կարսի գավառներին, իսկ արևելքում՝ Ախուրյան գետի երկայնքով, Երևանի նահանգին։ Գավառի կենտրոնով հոսում էր Արաքս գետը, իսկ հարավում և արևմուտքում՝ Հայկական Պար լեռնաշղթայի երկայնքով, Օսմանյան կայսրության սահմանն էր։
Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Կարսի նահանգի հարավը։
Անվանում
խմբագրել«Կաղզվան» անվանումը հասնում է մինչև զարգացած միջնադար. Բագրատունիների թագավորության շրջանում այստեղ գոյություն է ունեցել բերդ-ամրոց[3]։ Թյուրքալեզու արաբատառ աղբյուրներում նշվում է որպես «Կաղըզվան» կամ «Կաղըզման», ինչպիսի անունով էլ այժմ գոյություն ունեցող բնակավայր է Թուրքիայում։ Վրացական աղբյուրներում հայտնի է որպես «Աղզևանի»՝ առանց սկզբնական տառի։
Պատմություն
խմբագրելԳավառը կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով Կարսի մարզի հարավային՝ Արաքսի հովտի հատվածը։ 1881 թվականին կատարվել են սահմանային որոշ փոփոություններ։ Չնայած դեռ շահ Աբբասի ժամանակներից տեղի ունեցած բռնագաղթի, հայաթափման հետագա փորձերի, արտագաղթերի և քրդական ասպատակությունների, գավառը հիմնականում պահպանել է իր հայկական դիմագիծը։ Ախալցխայի և Ախալքալաքի՝ Ռուսաստանին միանալուց հետո, դեռ վերոհիշյալ պատերազմից կես դար առաջ, մեծաքանակ հայ բնակչություն էր արտագաղթել այստեղից[4]։ Դրան հավելյալ՝ այստեղ բնակեցվել են մեծաքանակ ռուսներ և հույներ[5]։
1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Հայաստանի առաջին հանրապետության կազմ։ Գավառի տարածքում տեղի են ունեցել քուրդ-թաթարական խռովություններ[6]։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի հաշտությունից հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մտել է Կարսի նահանգի կազմ։
Բնակչություն
խմբագրել1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 59,230 մարդ էր, որի ավելի քան 1/3-ը հայեր էին (21648), 29.9 %-ը՝ քրդեր (22002), 12.2%-ը՝ հույներ (7245), 11.3 %-ը՝ թուրքեր, թաթարներ ու թուրքմեններ (6698), 6.9%-ը՝ ռուսներ (4085) և այլ ազգեր[7]։ Կաղզվան քաղաքի բնակչությունը հաշվվում էր 10518 մարդ, այդ թվում՝ 3913 հայեր և 2572 ռուսներ[8]։
Վարչական բաժանում
խմբագրել1913 թվականին գավառը բաժանված էր 11 գյուղական համայնքի[9]՝
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Кагызманский округ
- ↑ Միքայել Մալխասյան, «Կարսի մարզի բնակչությունը Արխիվացված 2019-11-13 Wayback Machine»
- ↑ Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Կաղզվան
- ↑ Հակոբ Մուրադյան, Ժողովրդական տեղաշարժերը Կարսի մարզի Կաղզվանի գավառում Արխիվացված 2019-12-22 Wayback Machine
- ↑ Միքայել Մալխասյան, Պատմաժողովրդագրական ուսումնասիրություններ Արխիվացված 2019-12-22 Wayback Machine
- ↑ Էդիկ Զոհրաբյան, Քուրդ-թաթարական (ադրբեջանական) հակահայկական շարժումները Կարսի մարզում Արխիվացված 2020-11-26 Wayback Machine
- ↑ Кагызманский округ
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Кагызман
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։