Ղազա փողոց
Ղազա փողոց կամ Ղազա ճանապարհ (եբրայերեն՝ דרך עזה - Derech Aza), գլխավոր փողոց Երուսաղեմի Ռեհավիա շրջանում[1]։
Ղազա փողոց | |
---|---|
Երկիր | Պաղեստին |
Գտնվում է | Երուսաղեմ |
Անվանվել է | Գազա |
Պատմություն
խմբագրելՓողոցը կոչվում է Ղազա, քանի որ կառուցվել է Երուսաղեմի հին քաղաքի Յաֆֆյան դարպասներից դեպի հարավային Միջերկրական ափ, այդ թվում`Ղազա քաղաքի պատմական ճանապարհի մի մասի վրա։ 20-րդ դարի առաջին կեսին փողոցի բնակիչների մեծ մասը հարուստ գերմանացի հրեաներ էին[2] (օրինակ՝ նախարար Յոսեֆ Բուրգ), որոնք պահպանեցին իրենց եվրոպական կենսակերպն ու լեզուն նույնիսկ այն ժամանակ, երբ փողոցը կոչվեց "Gaza Straße": Այսպիսով, Ղազայի և Ռաբբի Խայիմ Բեռլինի փողոցների խաչմերուկ՝ «Ղազա-Բեռլին անկյունը», դարձավ շրջանի բնակչությանը նկարագրող սլենգ տերմին[3]։
Տեսարժանություններ
խմբագրելԲացի փոխանակման համար կարևորությունից, փողոցն ունի առևտրային և մշակութային արժեք։ Իսրայելի վարչապետի պաշտոնական նստավայրը գտնվում է այս փողոցում, ուստի հաճախ ցույցեր են անցկացվում պաշտոնական նստավայրի դիմաց գտնվող Փարիզյան հրապարակում։ 2007 թվականին հրապարակը վերանվանվել է «Ազատություն «Ջոնաթան Պոլլարդին» հրապարակ»[4]։
Ղազա փողոցը սկսվում է Փարիզի հրապարակի, թագավոր Դավթի, Քերեն ՀաԵսոդի և Ռամբամ փողոցների խաչմերուկում, և ձգվում է մինչև Խաչի հովիտի («Էմեք Համացլևա») և Խաչի վանքի հարևանությամբ գտնվող Ռաբբի Իցխակ ՀաԼևի Հերցոգ պողոտայի խաչմերուկ։ Փողոցում գործում են բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ և այլ առևտրային ծառայություններ[5]։
Ճարտարապետություն
խմբագրելՂազա փողոցի շենքերի մեծ մասը նախգծված են բաուհաուզ ոճով և կառուցված են Երուսաղեմի քարով։ Հիմնականում բազմաբնակարան շենքեր են, չորս հարկից ոչ բարձր, աչքի ընկնող այգիներով։
Իսրայել-պաղեստինյան հակամարտություն
խմբագրել2002 թվականի մարտին մահապարտ ահաբեկիչը մտել է Ղազա փողոցում գտնվող "Café Moment" և պայթեցրել հագուստի տակ թաքնված հզոր պայթուցիկ սարքը՝ սպանելով ինը մարդու[6]։ Երկու տարի անց պաղեստինցի մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է Հադասսա բժշկական կենտրոնի երկու կամպուսների միջև ուղևորվող ավտոբուսը, ինչի արդյունքում մահացել է տասնմեկ մարդ և հիսուն մարդ վիրավորվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Keyser, Jason (2003 թ․ նոյեմբերի 26). «What's in a name? Jerusalem's 'Gaza Street' brings to mind terrorism and violence, says city council member». AP Worldstream. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ David Kroyanker. שלאף-שטונדה בגאזה-שטראסה [Schlaf Stunde on Gaza-Strasse (Yiddish-German-Hebrew for Sleep-hours on Gaza Street)]. Haaretz (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «From Gaza to Berlin». jerusalem.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Jerusalem square to be named after Pollard». Jewish Telegraphic Agency. 2007 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ רחוב עזה הפך לאלחוטי [Gaza Street turned to wireless] (եբրայերեն). Jerusalem Online. 2005. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին.
Hagit Avron (2009 թ․ հուլիսի 30). בלדה לרחוב ירושלמי [Ballad of a Jerusalem street]. Globes (եբրայերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին. - ↑ Efrat Weiss; Avishai Ben Haim (2002 թ․ մարտի 10). הרוגים בפיגוע בבית קפה בירושלים 11 [11 killed in an attack at a cafe in Jerusalem] (եբրայերեն). Ynet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ղազա փողոց կատեգորիայում։ |