Ռեհավիա, նաև Ռեխավիա (եբրայերեն՝ רחביה‎, արաբ․՝ رحافيا‎‎), թաղամաս Երուսաղեմում։ Գտնվում է քաղաքի կենտրոնի և Տալբիյա շրջանի միջև։

Երուսաղեմի Տեռա Սանկտա քոլեջը Կերեն Հայեսոդ փողոցում, Ռեհավիա
Ջեյսոնի գերեզմանը Ալֆասի փողոցում

Անվանում խմբագրել

Արվարձանն իր անունը ստացել է իր առաջին բնակիչ և վաղ ճարտարապետներից մեկի՝ Էլիզեր Յելինի կողմից։ Անվանվել է Մովսեսի թոռան՝ «Ռեհավիայի»[1] պատվին, աստվածաշնչային համատեքստում թարգմանվում է «Ռեհաբիահ» (1 Chronicles 23:17, 24:21, 26:25):

Պատմություն խմբագրել

 
Հրեական գործակալության շենքը, Ռեհավիա

Ռեհավիա շրջանը ստեղծվել է 1921 թվականին Հունական Ուղղափառ եկեղեցուց Պաղեստինյան հողի զարգացման ընկերության (PLDC) կողմից ձեռք բերված մեծ հողատարածքի վրա։ Առաջին տունն այստեղ ավարտվել է 1924 թվականին[1]։ Տարածքը կոչվել է աստվածաշնչյան Ռեհավիա անունով[1]։ Տարածքը հայտնի է եղել Գինզարիա արաբական անունով (Երուսաղեմյան բույս, Janjirieh)[2][3]: Հրեական ազգային հիմնադրամը (JNF) գնել է հողը և պատվիրել գերմանա-հրեացի ճարտարապետ Ռիխարդ Կաուֆմանին տարածքում այգի նախագծել[3]։ Կաուֆմանը, ով նախագիծն անվանել է Janziriah, ստեղծել է տիպիկ քաղաք-այգի, տները շրջապատող այգիներով և կանոնավոր փողոցներով ու արահետներով, որոնք տանում են դեպի գլխավոր բուլվարին[3]։ Իրավական պատճառներով հողը պետք է վերադարձվեր Պաղեստինյան հողի զարգացման ընկերությանը՝ Իզրեելյան հովտում գտնվող հողերի փոխարեն, սակայն Հրեական ազգային հիմնադրամը կարողացավ պահպանել անշարժ գույքի որոշ մասը[2]։ Այս հողի վրա են կառուցվել Ռեհավիա գիմնազիայի ավագ դպրոցը, Եշուրուն սինագոգը, Հրեական գործակալությունը, որոնք նայում են դեպի Հին քաղաք[2]։ Ընդհանուր գծապատկերը մոդելավորվել է Եվրոպայի այգիների օրինակով, իսկ շենքերի ճարտարապետությունը շեշտադրում է այն ժամանակի հայտնի միջազգային ոճը[4]։

Ռավիա Ալեֆ կոչվող առաջին փուլն արևելքում սահմանակից էր Գևորգ թագավորի փողոցին, հարավից՝ Ռամբան փողոցին, արևմուտքից՝ Ուսիշկին փողոցին, հյուսիսից՝ Քերեն Քեյմեթ փողոցին։ Տարածքի խաղաղ բնույթը պահպանելու համար շրջանային ասոցիացիան առևտրային բիզնեսներ թույլատրել է միայն տարածքի եզրում գտնվող երկու հիմնական ճանապարհների վրա։ Երթևեկելի ճանապարհները դիտավորյալ կառուցվել են նեղ, դեպի հարավ, Ղազա փողոցի ուղղությամբ։

Իսրայելի վարչապետի պաշտոնական նստավայրը՝ Բալֆուրի փողոցի 3 հասցեում գտնվող «Բեիտ Աղիոնը», մոտ է Պերեց Սմոլենսկի փողոցի անկյունին։

Ժողովրդագրություն խմբագրել

 
Մենահեմ Ուսիշկինի տունը, Ռամբան փողոցում

Երբ 1936 թվականին Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեն աքսորվեց Եթովպիայից, նա ապրում էր Ալ-Հարիզի փողոցում[5]։ Ռեհավիան հայտնի դարձավ որպես վերին դասի Աշկենազների շրջան, որտեղ ապրում էին պրոֆեսորներն ու մտավորականներ, մասնավորապես, գաղթականներ Գերմանիայից։ Երկրի վաղեմի ղեկավարներից շատերն ապել են Ռեավիայում. Իսրայելի առաջին վարչապետը Դավիդ բեն Գուրիոնն ապրում էր Բեն Մաիմոն փողոցում[6], սիոնիստ առաջնորդ Արթուր Ռուպպինը, Հրեական ազգային հիմնադրամի ղեկավար Մենահեմ Ուսիշկինը, Իսրայելի չորրորդ վարչապետ Գոլդա Մեիրը, Երուսաղեմի առաջին հրեա քաղաքապետ Դանիել Օսթերը, փիլիսոփաներ Հուգո Բերգմանը և Գերշոն Շոլեմը[4]։ Կառավարության անդամներից այստեղ ապրել են Դով Յոսեֆը և Յոսեֆ Բուրգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.timesofisrael.com/how-rambans-desolate-jerusalem-area-transformed-into-yekkes-rehavia/
  2. 2,0 2,1 2,2 «Rehavia & Makor Haim». Jewish Virtual Library. 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 Inbal Ben-Asher Gitler, "Marrying Modern Progress with Treasured Antiquity": Jerusalem City Plans during the British Mandate, 1917-1948, in Traditional Dwellings and Settlements Review, Vol. 15, No. 1 (FALL 2003), p. 47 (entire article: pp. 39-58), published by: International Association for the Study of Traditional Environments (IASTE)
  4. 4,0 4,1 «Focus on Israel: Jerusalem – Architecture in the British Mandate Period». Israel Ministry of Foreign Affairs. 1999 թ․ հուլիսի 1. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  5. Daniel Jacobs, The Rough Guide to Jerusalem, 2009, p.300
  6. Pfeffer, Anshel (2008 թ․ մարտի 27). «Bible club founded by Ben-Gurion gets revived with a Peres twist». Haaretz. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեհավիա» հոդվածին։