Ղազարոս Սարգսյան
հայ ճարտարապետ
Ղազարոս (Ղազար) Հակոբի Սարգսյան (մարտի 18, 1874, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Ղազարոս Սարգսյան | |
---|---|
Ի ծնե | Ղազարոս (Ղազար) Հակոբի Սարգսյան |
Ծնվել է | 1874, մարտի 18 (մարտի 30) |
Ծննդավայր | Շուշի |
Մահացել է | 1960, նոյեմբերի 29 |
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Sargsyan Lazarus (Ghazar), architect Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
- 1900 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։
- 1900-1924 թվականներին աշխատել է Թիֆլիսում, 1924-1950 թվականներին` Լենինականում։
- 1902-1921 թվականներին՝ Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության անդամ։
- 1905 թվականին ճամփորդել է Եվրոպայում, ծանոթացել շինարարական նորույթներին, մետաղի, բետոնի կիրառմանը, մոդեռն ոճի կառույցներին։
- 1919-1923 թվականներին՝ Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր և ճարտարապետության պրոֆեսոր[1]։
Ստեղծագործական գործունեություն խմբագրել
Սարգսյանի նախագծերով կառուցվել են 100-ից ավելի բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքեր Թիֆլիսում և Լենինականում։
- 1902 թվականին շահել է Թիֆլիսում հայտարաված Կ. Հ. Զուբալովի ժողովրդական տան (թատրոնի) և Կովկասյան բանակի սպայական ընկերության հանրախանութի նախագծերի մրցույթների առաջին մրցանակները։
- 1902 թվականին կառուցել է Աֆրիկյան եղբայրների քարվանսարայը (Արծրունիների կարավանատան վերակառուցում)։
- 1904 թվականին՝ երկաթբետոնե հիմնակմախքով «Մանթաշյան առևտրաշարքը» (այժմ՝ կոշիկի ֆաբրիկա), Ալեքսանդր Մանթաշյանի առևտրային դպրոցը։
- 1905 թվականին՝ բնակելի շենքեր (Մանթաշյան եղբայրներ (1912-1914), Անանյանների, Վարդանյանների (1915), գեներալ Աբելյանի, Ղարաքեշիշյանի, Քալանթարյանի (Քալանթարով) տները։
- 1924 թվականին հրավիրվել է Լենինական՝ նախագծելու և կառուցելու տեքստիլ կոմբինատի մանվածքային ֆաբրիկան։
Սարգսյանը նախաձեռնել և մինչև 1950 թվականը կառուցել է անհեծան, երկաթբետոնե ծածկերով մանվածքային և տեքստիլ ֆաբրիկաների մասնաշենքերը՝ օժանդակ կառույցներով, բնակելի տներով, վարակիչ հիվանդությունների հիվանդանոցը, «Հոկտեմբեր» կինոթատրոնը (1926), մասնակցել Կենտրոնական հրապարակի հատակագծմանն ու կառուցապատմանը։
Գրկականություն խմբագրել
- Տիգրանյան Է., Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ - XX դարի սկիզբ, Ե., 2000, էջ 126-148։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.