Անուշ Ղազարյան

հայ սոպրանո
(Վերահղված է Ղազարյան Անուշից)

Անուշ Վարազդատի Ղազարյան (անգլ.՝ Anoush Kazaryan, հունվարի 27, 1945(1945-01-27), Բուրաստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սոպրանո, Կոմիտասի, հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարող։

Անուշ Ղազարյան
Ծնվել էհունվարի 27, 1945(1945-01-27) (79 տարեկան)
Բուրաստան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն խմբագրել

Անուշ (Վարազանուշ) Ղազարյանը ծնվել է 1945 թվականի հունվար 27-ին, Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղում, մանկավարժների ընտանիքում։ Մանկությունը հիմնականում անց է կացրել Արտաշատի Ոստան գյուղում[1]։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Վարազդատ Ղազարյանը, ծնվել է 1912 թվականին, Արտաշատի Ոստան գյուղում։ 1933-1938 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Շուրջ 40 տարի աշխատել է որպես Արտաշատի շրջանի տարբեր դպրոցների տնօրեն, ինչպես նաև Արտաշատի շրջանի ժողկրթության տեսուչ։

Մայրը՝ Մարի Դեմիրճյան-Ղազարյանը, ծնվել է Խարբերդում։ 1936 թվականին՝ 14 տարեկան հասակում, Մարսելից եկող առաջին նավով, որով փոխադրվել է Կոմիտասի դին, տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։

Ունի երկու եղբայր՝ Վարուժանը և Արշավիրը, մեկ քույր՝ Նվարդ-Վերժինեն։

Կրթություն խմբագրել

Սովորել է Արտաշատի ռուսական դպրոցում մինչև 8-րդ դասարան։ 9-րդ դասարանում հաճախել է Չեխովի անվան թիվ 55 դպրոց։ 1962 թվականին 10-րդ դասարանն ավարտել է Դերժինսկու անվան թիվ 20 դպրոցում։ 1962-1963 թվականներին աշխատել է Արտաշատի Ոստան գյուղի 8-ամյա դպրոցում՝ որպես գրադարանավար։ 1963 թվականին ընդունվել է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի երկրաբանության ֆակուլտետ։ Երկու տարի սովորելուց հետո՝ 3-րդ կուրսից տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համանուն ֆակուտետի երկրաֆիզիկայի բաժին։ Ավարտել է 1968 թվականին և աշխատանքի անցել Կոմունալ մինիստրության «Հայկոմուննախագիծ» ինստիտուտի երկրաբանական բաժնում՝ որպես ինժեներ։

1967 թվականին դիպլոմային աշխատանքի վրա աշխատելուն զուգընթաց ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին (Էլեոնորա Մարտիրոսյան-Ամխանիցկայայի դասարան)՝ հաճախելով երեկոյան դասընթացների։ 1972 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժին (պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարան)։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

1981 թվականին տեղի է ունեցել նրա առաջին մենահամերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մարիաննա Հարությունյանի նվագակցությամբ։

  Երաժիշտը, հատկապես վոկալիստը պետք է խելացի լինի, ինչպիսին դու ես։  

1978 թվականին իր սեփական խնդրանքով գործուղվել է Ղափանի երաժշտական ուսումնարան՝ որպես մեներգեցողության դասատու, որտեղ աշխատել է շուրջ չորս տարի։ Այդ տարիների ընթացքում ինքնակատարելագործվել է՝ հաճախակի ելույթներ ունենալով տեղական միջոցառումներին ուսումնարանի բազմաթիվ շնորհալի դասատուների հետ։ 1981 թվականին աշխատանքի է անցել Երևանի Մանկական ձայնի պահպանման հատուկ դպրոցում՝ որպես մեթոդիստ և վոկալի դասատու։

Այդ տարիներին համերգային ծրագրերը սովորաբար հաստատվում էին գեղարվեստական խորհրդի կողմից։ Նախնական լսումներից մեկի ժամանակ գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հարությունյանը տարակուսանքով է վերաբերվել Անուշ Ղազարյանին, սակայն երբ լսել է սկսնակ երգչուհու կատարմամբ Ռոմանոս Մելիքյանի «Մի լար» ստեղծագործությունը, նստած տեղից գլուխն աստիճանաբար բարձրացրել է վեր և հավանության նշան տվել։

1989 թվականի հունիսի 23-ին տեղափոխվել է ԱՄՆ։ 1989 թվականից առ այսօր այսօր երգում է Գլենդելի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբում որպես մենակատար։ 1990 թվականից սկսած երգել է «Սիփան» երգչախմբի կազմում որպես երգչախմբի անդամ և մենակատար (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Հենրիկ Անասյան)։ Երկար տարիներ նրան նվագակցել է Տատյանա Չախմախչյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղազարյան, Վարազդատ (1998). Բարին ձեզ հետ և աշխարհի. Լոս Անջելես: Այբ-Բեն.