Ղազարահող, գյուղական բնակավայր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։

Բնակավայր
Ղազարահող
ԵրկիրԱրցախ Արցախ
Ժամային գոտիUTC+4
Ղազարահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ղազարահող (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Ղազարահողը գտնվում է Մռավի և Արցախի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Ջրաբերդի և Կաթողիկեսարի լառնաճյուղերի միացման գոգավորության հարթավայրային մասում, Թարթառ գետի աջ ափին, Սարսանգի ջրամբարի աջ կողմում, Մարտակերտ քաղաքից 43 կմ դեպի հարավ-արևմուտք, Ստեփանակերտ քաղաքից 66 կմ դեպի հյուսիս-արևմուտք[1]։ Գտնվում է ծովի մակերևույթից 800 մ բարձրության վրա։

Բնակավայրը մտնում է Պողոսագոմեր համայնքի մեջ[2]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են, այդպիսին է եղել գյուղի էթնիկ կազմը նաև 1989 թվականին[3]։

2005 թվականի մարդահամարի տվյալներով Ղազարահողում ապրում է 75 մարդ[4]։

2015 թվականի դրությամբ գյուղում բնակվում էր 74 մարդ, կար 25 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5]։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 69 69 60

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Ղազարահող գյուղում կա եկեղեցի (միջնադար), գերեզմանոց (միջնադար), գյուղատեղի (միջնադար), մատուռ (միջնադար)[6]։ Գյուղից 500 մ դեպի հյուսիս Ք.ա. 2-1-ին հազարամյակների դաշտ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մանուկյան, Մարտին (2020). Արցախ (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 316.
  2. «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  3. Андрей Зубов. «Андрей Зубов. Карабах: Мир и Война». drugoivzgliad.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Population of the Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 199.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել