Ղազանչեցոց փողոց (Շուշի)

Ղազանչեցոց փողոց, փողոց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքում։ Շուշիի գլխավոր փողոցն է։ Փողոցը սկսվում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհից, ապա անցնում Շուշիի կենտրոնով և ավարտվում Շուշիի բերդի մոտ։ 2010-2011 թվականներին տեղի ունեցած շինարարական աշխատանքներից հետո փողոցը դարձել է միակողմանի[1][2]։ Հենց այս փողոցի վրա են գտնվում Ղազանչեցոց եկեղեցին, Կերպարվեստի պետական թանգարանը, Շուշիի գորգերի թանգարանը և այլ կառույցներ։

Ղազանչեցոց փողոց
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇուշիի շրջան
Գտնվում էՇուշի
Պատմական շրջանՎարանդա գավառ, Արցախ նահանգ
ՍկիզբԳորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհ
ԱվարտՇուշիի բերդ

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշի քաղաքը հայաթափվել և անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ[3]։

Շենքեր և կառույցներ խմբագրել

  • №20 «Պարիսպ» գաստրո-բակ
  • №22 Մամահի թաղային աղոթարան
  • №24 Կերպարվեստի պետական թանգարան
  • №24 «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ
  • №24/1 Հայկական դրամի թանգարան
  • №24/1 «Դրամագետ-1» վաճառասրահ
  • №29 «Ավան Շուշի Պլազա» հյուրանոց
  • №30 Իջևանատան շենք
  • №31 Շուշիի գորգերի թանգարանի ֆոնդ
  • №34ա Ումցիևայի աղբյուր
  • №35 Շուշիի շրջանի դատախազություն
  • №43 Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շուշիի նստավայր
  • №43 Արցախի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման ծառայության «Շուշի-Քաշաթաղ» տարածքային բաժանմունք
  • №58 Շուշիի արվեստի կենտրոն
  • №61 Շուշիի շրջանային անձնագրային ծառայություն
  • №61 Շուշիի շրջանային ոստիկանության բաժին
  • Ղազանչեցոց և Ազրյան փողոցների խաչմերուկ - Մամահի աղբյուր
  • Հյուսիսային շրջադարձին - Շուշիի քաղաքային այգի
  • Հյուսիս-արևմտյան հատվածում - բնակելի տուն
  • Հյուսիսային հատված - բնակելի տուն
  • Հարավային հատվածին կից - Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար
  • Ղազանչեցոց եկեղեցու հարավ-արևելյան մասում - Ղազանչեցոց գերեզմանոց
  • Վագիֆի մեդրեսե
  • Ղազանչեցոց և Սողոմոնյան փողոցների խաչմերուկ - Արհեստանոցների շենք
  • Հոգևոր տեսչության տպարանի շենք
  • Խաչատուր Աբովյանի անվան դպրոց

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շուշիում բացվեց Ղազանչեցոց փողոցը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. «ԹՈՂԱՐԿՈՒՄ 27-ՐԴ. ՇՈՒՇԻՆ` ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ». banadzev.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.