Ձ̩վազարդ, ձվաձև զարդապատկեր ճարտարապետության մեջ, սովորաբար միմյանցից բաժանվում են սուր սլաքներով կամ ջրային բույսերից վերցված երկարավուն տերևանման նախշերով։

Հին հռոմեական Օստիա քաղաքում

Տվյալ զարդապատկերն իրենից ներկայացնում է քառորդ գլան (կատարված շրջանագծի քառորդով) և սովորաբար կիրառվում է սյուների խոյակներին և հոնիական օրդերների քիվերին ու կորնթոսյան օրդերներին։ Ձ̩վազարդերն հիմնականում օգտագործվում են քիվերը զարդարելու համար[1]։ Հին հունական և հռոմեական ճարտարապետության[2] մեջ սրանք կիրառվում էին առանձին անտաբլեմենտներն իրար միացնելու համար։ Ձվազարդն օգտագործվում էր նաև Վերածննդի ոճում և նեոկլասիցիստական ճարտարապետությունում[3][4]։

Եզրավորված կամ տերևներով պատված ձվազարդերն անվանում են ծաղկազարդ (ֆր.՝ oves fleuronnés)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гзымс или Гезимс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Lucy T. Shoe, Profiles of Greek Mouldings 1936, supplemented by Shoe, "Greek Mouldings of Kos and Rhodes", Hesperia 19.4 (October - December 1950:338-369 and illustrations)
  3. Regan, Raina (2012 թ․ փետրվարի 21). «Building Language: Egg-and-dart». Historic Indianapolis. historicindianapolis.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  4. «Egg-and-dart». Buffalo as an Architectural Museum. buffaloah.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձվազարդ» հոդվածին։