Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա (անգլ.՝ International Judo Federation, IJF) կազմավորվել է 1951 թվականի հուլիսին[1]։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիա | |
---|---|
Պատկեր:IJF flag.svg.png | |
Տեսակ | Սպորտային միջազգային ֆեդերացիա |
Հապավում | IJF |
Հիմնադրված | 1951 թվական |
Գլխադասային գրասենյակ | Բուդապեշտ |
Գլխավոր քարտուղար | Marius Vizer? |
Նախագահ | Մարիուս Վիզեր (Marius Vizer) |
Կայք | ijf.org |
Ի սկզբանե, IJF-ն ընդգրկում էր Եվրոպայի և Արգենտինայի ձյուդոյի ազգային ֆեդերացիաները[2]։ Հաջորդ տասը տարիների ընթացքում չորս մայրցամաքների ազգային կազմակերպությունները միացան Ձյուդոյի միջազգային ֆեդերացիային։
IJF-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։
IJF-ն սահմանում է ձյուդոյի մրցումների կանոնները և անցկացնում է մայրցամաքային և աշխարհի առաջնություններ։
2010 թվականի հունիսի դրությամբ IJF-ում կա ձյուդոյի 198 ազգային ֆեդերացիա[3]։
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահներ
խմբագրել- Ալդո Տորտի (իտալ.՝ Aldo Torti), Իտալիա, 1951
- Ռիսեյ Կանո (ճապ.՝ 嘉納 履正), Ճապոնիա, 1952-1965
- Չարլզ Պալմեր (անգլ.՝ Charles Palmer), Մեծ Բրիտանիա, 1965-1979,
- Սիգեյոսի Մացումաե (ճապ.՝ 松前 重義), Ճապոնիա, 1979-1987
- Սարկիս Կալոգլիան (իսպ.՝ Sarkis Kaloghlian), Արգենտինա, 1987-1989
- Լարվի Հարգրեյվ (անգլ.՝ Lawrie Hargrave), Նոր Զելանդիա, 1989-1991
- Լուիս Բագենա (իսպ.՝ Luis Baguena), Իսպանիա, 1991-1995
- Չոն Սոն Պակ (կորեերեն՝ 朴容晟/박용성), Կորեա, 1995-2007
- Մարիուս Վիզեր (Marius Vizer), Ռումինիա, 2007 թվականից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Black Belt Judo - Neil Ohlenkamp - Google Books
- ↑ Judo History
- ↑ «International Judo Federation» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք IJF (անգլ.)