«Ձկան շուկա» (հոլ.՝ De vismarkt[), հոլանդացի նկարիչ, ժանրային գեղանկարչության վարպետ, Հոլանդական գեղարվեստի ոսկեդարի ներկայացուցիչ Հենդրիկ Մարտենս Սորգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1650 կամ 1670 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 47,5 × 65 սմ։

Ձկան շուկա
տեսակգեղանկար
նկարիչՀենդրիկ Մարտենս Սորգ[1][2]
տարի17-րդ դար
բարձրություն47,5 սանտիմետր[3]
լայնություն65 սանտիմետր[3]
ժանրկենցաղային ժանր[3]
նյություղաներկ[1] և փայտե տախտակ[4]
գտնվում էՊետական թանգարան[1] և Ամստերդամի պատմական թանգարան[2]
հավաքածուՊետական թանգարան[1], Ամստերդամի պատմական թանգարան[2] և collection Adriaan van der Hoop?[3]
սեփականատերAdriaan van der Hoop?
կայք
Ծանոթագրություններ

Այսօր «Ձկան շուկա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պետական թանգարանում[5] (Ամստերդամ, Նիդերլանդներ

Նկարագիր խմբագրել

«Ձկան շուկա» ստեղծագործությունը կենցաղային ժանրով է նկարված։ Պատկերված է միջնադարյան քաղաքի շուկայի հրապարակ, որտեղ տեղի է ունենում ծովամթերքի առևտուր։ Առաջին պլանում ձախից նստած է վաճառողուհին, որը ձուկը պարզել է գնորդին։ Նրա շուրջը, գետնին, նույնպես ձկներ կան նկարված։ Կնոջ հետևում փակ տաղավար է, որտեղ երկու կանայք են կանգնած․ մեկը ձուկ է մաքրում, մյուսը դրամ հաշվում։ Աջ կողմում ծեր ձկնորսը ձեռնասայլակից միդիա է վաճառում։ Երկրորդ պլանում նկարված են շուկայի տաղավար և Ռոտերդամի շենքերը։

Ձախ կողմի անկյունում Հենդրիկ Մարտենս Սորգը ձկնորս և արագիլ է պատկերել (Եվրոպայի որոշ քաղաքներում ձկան շուկաներում թևերը խուզած արագիլներ են պահել, որ շուկան փակվելուց հետո դրանք մաքրեին հրապարակը ձկան մնացորդներից[6])[5]։

Հեղինակը «Ձկան շուկա» ստեղծագործությունում ստորագրել է նեքևի ձախ անկյունում՝ HM. Sorgh։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://europeana.eu/portal/record//90402/SK_C_227.html
  2. 2,0 2,1 2,2 http://europeana.eu/portal/record//2021608/dispatcher_aspx_action_search_database_ChoiceCollect_search_priref_38757.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://am.adlibhosting.com/amonline/details/collect/38757
  4. https://www.rijksmuseum.nl/nl/collectie/SK-C-227
  5. 5,0 5,1 «De vismarkt, Hendrick Martensz. Sorgh, 1650 - 1670». Rijksmuseum (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. Андерсон, К., 2021

Գրականություն խմբագրել

Андерсон, К. Архитектура. Торжество гармонии. Ренессанс в Европе. — М.: SLOVO, 2021. — С. 186. — 264 с. — ISBN 978-5-387-01680-6