Ամստերդամի պատմության թանգարան

Ամստերդամի պատմության թանգարան (հոլ.՝ Amsterdams Historisch Museum) կամ Ամստերդամի թանգարան (հոլ.՝ Amsterdam Museum), գտնվում է Նիդերլանդների համանուն քաղաքում՝ Կալվերստրատ 92 հասցեում։

Ամստերդամի պատմության թանգարան
Տեսակթանգարան
ԵրկիրՆիդերլանդներ
ՏեղագրությունԱմստերդամ
ՎայրBurgerweeshuis?
Կազմված էՎիլլետ Հոլտհյուսեն թանգարան
Ղեկավարության նստավայրԱմստերդամ, Նիդերլանդներ[1]
ՀասցեՆիդերլանդներ։ Ամստերդամ, Կալվերստրատ 921012 PHՍինտ Լյուսիենստեեգ
Հիմնադրվել է1926[2]
ՀիմնադիրԿորնելիս Բարդ
Այցելուներ199 322 մարդ (2010)[3], 191 450 մարդ (2009)[3] և 172 619 մարդ (2008)[3]
ԿայքՊաշտոնական կայք
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Թագուհի Յուլիանան պաշտոնապես բացում է Ամստերդամի պատմության թանգարանի նոր մասնաշենքը, 1975 թվականի հոկտեմբերի 27

Բացվել է 1926 թվականին Ամստերդամի կախովի պալատում, 15-րդ դարի շինություն է, տեղակայված է Նյումկարտ[en] հրապարակում։ 1975 թվականից զբաղեցնում է նախկին ապաստարանի շինությունը, որը կառուցվել է 1580 թվականին։ Այն ընդարձակվել է ճարտարապետներ Հենդրիկ դե Կեյզերի և նրա որդի Պիտեր դե Կեյզերի[en] կողմից։ 1634 թվականին կառույցը վերակառուցել է նկարիչ և ճարտարապետ Յակոբ վան Կամպենը։ Ապաստարանը շինության մեջ տեղակայվել է մինչև 1960 թվականը։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանի ցուցադրության մեջ մտնում են Ամստերդամի պատմության հետ կապված տարբեր առարկաներ՝ սկսած միջին դարերից մինչև մեր ժամանակները։ Թանգարանի հավաքածուն ներառում է մոտավորապես 80 000 արվեստի նմուշ՝ նկարներ, քանդակներ, փորագրություններ, այնպիսի հեղինակների նկարներ, ինչպիսիք են՝ Ռեմբրանդ, Յորդան Բրակենսիկ[en], Անտոնիսզ Կորնելիս[en], Ալբերտ Յանսզ Վինկենբրինկ[en], Ադրիան վան Նիուլանդտ[en], Գեորգ Հենդրիկ Բրեյտներ։ Թանգարանում ներկայացված են նաև գրքեր, կահույք, տեքստիլ արտադրանքներ, ապակուց և կերամիկայից պատրաստված առարկաներ, մեդալներ, արհեստագործական արտադրանքներ և կենցաղային առարկաներ, որոնք ցուցադրում են քաղաքի կյանքի պատմությունը։ Թանգարանը պահպանում է նաև հնագիտական նմուշներ, որոնք հայտնաբերվել են Ամստերդամի հնագիտական ծառայության կողմից։ Ցուցադրության բոլոր առարկաների տվյալները աստիճանաբար թվայնացվում են։

2010 թվականին թանգարանը իր վեբ էջում ազատ մուտքի հնարավորություն տվեց իր հավաքածուի հիմնական մասի համար։

Ամստերդամի պատմության թանգարանը համարվում է եվրոպական թանգարանների հավաքածուների թվայնացման ծրագրի գործընկերներից մեկը։

Թանգարանի ցուցանմուշներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամստերդամի պատմության թանգարան» հոդվածին։