Ձկան կաշի (գերմ.՝ Fischleder, անգլ.՝ fish leather), ձկան կաշվից ստացված նյութ։ Ձկան կաշին մշակվում է ինչպես մնացած սովորական կենդանիների մաշկը, այն ճկուն է, փափուկ, շնչող և անջրաթափանց։ Այն ունի բարձր դիմադրողականություն և երկարակեցություն, ինչը պայմանավորված է կոլագենի մանրաթելերի ավելի խիտ դասավորությամբ։

Նանայական տղամարդու հագուստ ձկան կաշվից
Գործիք ձկան կաշի ստանալու համար, Սիկաչի-Ալյան թանգարան
Նանայական երկարաճիտ կոշիկներ ձկան կաշվից

Պատմություն խմբագրել

Դեռ հին ժամանակներում ձկան կաշին առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մարդու կյանքում։ Շատ ազգություններ ըստ իրենց տնտեսական-մշակութային տեսակի կողմնորոշվել են դեպի ձկնորսություն (նանայցիներ, օրոկներ, օրոչներ, ուդեգեյցիներ, ուլչիներ, այնուներ, նիվխիներ) և փորձել են հնարավորինս վերամշակել բոլոր ձկնաբուծական արտադրանքները, որոնց թվում էր նաև ձկան կաշին, որն օգտագործել են հումամշակ մաշկ ստանալու համար, ինչից հագուստ և կոշիկ էին կարում։ Ընդ որում, օրինակ, նանայցիներն օգտագործում էին ձկների կաշվի տարբեր տեսակներ՝ տարբեր ապրանքների ստանալու համար՝ կետայինը՝ խալաթների, ծնկապանակների և կոշիկների համար, սպիտակ ամուրինը՝ խալաթների և ծնկապանակների համար, գայլաձկներինը՝ կոշիկների համար, սոմայինը՝ խալաթների համար, թայմենինը և լենկայինը՝ կոշիկների համար։ Ձկան կաշվից պատրաստում էին նաև թելեր։ Հնում ձկան կաշվից պատրաստում էին սովորական քառանկյուն առագաստ մակույկների համար։ Այնուները և նիվխիները կիրառել են շնասահնակների բեռը ծածկելու համար։ Ինչպես նաև Ամուրի շրջանում և Սախալինում ձկան կաշվով փակում էին լուսամուտների անցքերը։ Հազվադեպ դեպքերում ձկան կաշվից պատրաստված խուփերով ամրացնում էին վրանատիպ կացարանները։

Վաղուց ի վեր օգտագործվել է ոչ միայն ձկան ճարպանյութերով մշակված կաշին, այլ նաև հում ձկան կաշին։ Գալյուշան (ֆր.՝ galuchat [galyʃa) շագրենաձև լաթ է՝ շնաձկան և սկատայի կաշվից, բնորոշ կոպիտ մակերսով, որն օգտագործում էին դեկորատիվ իրեր կարելու համար, իսկ Արևելքում՝ սրերի և այլ սառը զենքերի բռնակները ծածկելու համար։ Չինաստանում շագրենը օգտագործում էին 2-րդ հազարամյակից մինչև նոր դար կոմպոզիտային աղեղներ ստանալու համար։ Աֆրիկայում սկատայի չափազանց փշոտ մաշկից պատրաստում էին մարտական ապարանջաններ։ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ափին սաղմոնի պեմիկանը փաթթում էին սաղմոնի մաշկի մեջ։

Սննդում խմբագրել

 
Տապակած ձկան կաշի

Ինչպես ցանկացած ճարպանյութերով մշակված կաշի, այնպես էլ ձկան կաշին չի ենթարկվում քիմիական աղավաղման, մնում է պիտանի ուտելիքի մեջ։

Կա նաև ավանդույթ՝ այն որպես առանձին սննդամթերք օգտագործելու։

Արտաքին հղումներ խմբագրել