Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում
Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, խոշոր հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, որը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին[8], տեղական ժամանակով 18:50-ին[9]։ Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին[10][11]։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք։
Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում | |
---|---|
![]() | |
Տեսակ | շենքի կամ կառույցի հրդեհ |
Վայր | Փարիզ |
Տեղադրանք | Փարիզի Աստվածամոր տաճար[1][2][3][4][5] |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | ապրիլի 15, 2019 |
Ժամանակի սկիզբ | ապրիլի 15, 2019 |
Ժամանակի վերջ | ապրիլի 16, 2019[1] |
Զոհվածներ | 0[6] |
Վիրավորներ | 3[6][7] |
Կոորդինատներ: 48°51′10.800000100006″ հս․ լ. 2°20′59.2800001″ ավ. ե. / 48.85300000002777665° հս․. լ. 2.349800000028° ավ. ե. | |
2019 Notre-Dame de Paris fire Վիքիպահեստում |
ԻրադարձությունԽմբագրել
Բոցը ծածկել է տաճարի վերին մասը, այդ թվում երկու զանգակատները և Կենտրոնական աշտարակը[12][13][14]։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այն նկարագրել է որպես «սարսափելի» հրդեհ[15]։
Սիտե կղզին, որի վրա տեղակայված է Աստվածամոր տաճարը, էվակուացվել է[14][16]։
Հրդեհի պահին տաճարում նախատեսված էր պատարագ[17]։ Տաճարի ներկայացուցիչն ասել է. «Ողջ կառույցն այրվում է․․․ ոչինչ չի մնա։ Մնում է տեսնել՝ արդյոք կպահպանվի տաճարի պահոցը»[14]։
ՊատճառԽմբագրել
Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել շենքի վերանորոգման աշխատանքների հետ[18]։ Բրոնզե արձանները տաճարից հեռացվել են վերակառուցման նախապատրաստման համար[19]։
ԱրձագանքԽմբագրել
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան[20]։ Նա գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է: Մի ամբողջ ազգի զգացմունք։ Մտածմունք բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների համար։ Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»։ Փարիզի քաղաքապետ Իդալգոն մարդկանց խնդրել է հեռու մնալ այդ շրջանից[14]։
- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն նամակում գրել է, որ Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ հրդեհը «հարված է գերմանացիների սրտերին»[21]
- Եվրոպական խորհուրդի նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը ողջ Եվրոպայի Աստվածամոր տաճարն է։ Մենք այսօր բոլորս Փարիզի հետ ենք»։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս։ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»[22]։
- Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ես մտածում եմ Ֆրանսիայի ժողովրդի և փրկարար ծառայության աշխատակիցների մասին, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարի ահարկու հրդեհի դեմ»[23]:
Հրդեհի հետևանքների նախնական ամփոփումԽմբագրել
Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ տաճարի հիմնական կոնստրուկցիաները պահպանվել են, Փարիզի Աստվածամոր տաճարից հասցրել են փրկել Հիսուս Քրիստոսի փշե պսակը, իսկ 13-րդ դարի պատուհանների վարդերը, ամենայն հավանականությամբ, ոչնչացել են[24]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.cnbc.com/2019/04/15/paris-notre-dame-cathedral-on-fire-reuters.html
- ↑ https://www.euronews.com/2019/04/15/fire-underway-at-notre-dame-cathedral-in-paris-firefighters-say
- ↑ https://www.reuters.com/article/us-notredame-fire-idUSKCN1RR1UO
- ↑ https://www.politico.eu/article/macron-postpones-speech-after-notre-dame-fire/
- ↑ https://www.cbc.ca/news/world/notre-dame-cathedral-paris-fire-1.5098604
- ↑ 6,0 6,1 https://www.nytimes.com/2019/04/15/world/europe/notre-dame-fire-what-we-know.html
- ↑ https://twitter.com/PompiersParis/status/1118045776540766208
- ↑ «Paris' Notre Dame Cathedral on fire»։ CNBC։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019
- ↑ «Important incendie en cours dans la cathédrale Notre-Dame de Paris»։ Le Monde (ֆրանսերեն)։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019
- ↑ «Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)»
- ↑ «Notre Dame Roof And Spire Have Collapsed During Huge Fire»
- ↑ «'Significant fire' underway at Notre Dame Cathedral in Paris»։ Euronews։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019
- ↑ «Twitter»։ mobile.twitter.com։ Վերցված է 15 April 2019
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Notre-Dame cathedral on fire in Paris»։ BBC News։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019
- ↑ Jarvis Jacob (15 April 2019)։ «Notre Dame fire: Huge fire breaks out at world famous cathedral and sends smoke billowing across Paris»։ Evening Standard։ Վերցված է 15 April 2019
- ↑ «La catedral de Notre Dame de París sufre un importante incendio»։ El País (իսպաներեն)։ 15 April 2019։ ISSN 1134-6582։ Վերցված է 15 April 2019
- ↑ «Événements pour avril 2019»։ Notre Dame de Paris։ Վերցված է 15 April 2019
- ↑ «Notre-Dame: Cracks in the cathedral»։ BBC News։ 5 March 2018։ Վերցված է 15 April 2019
- ↑ «Notre-Dame Cathedral spire in Paris collapses, engulfed in flames»։ CBC News։ Thomson Reuters։ 15 April 2019։ Վերցված է 15 April 2019
- ↑ «Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին»
- ↑ «Notre-Dame cathedral engulfed by fire»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2019-04-15
- ↑ «Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. Նիկոլ Փաշինյանը` Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին»
- ↑ Theresa Mary May (2019T20:39)։ «My thoughts are with the people of France tonight and with the emergency services who are fighting the terrible blaze at Notre-Dame cathedral.» (անգլերեն)։ @theresa_may
- ↑ «Как пожарные пытались спасти Нотр-Дам. Хроника событий»։ meduza.io։ 2019-04-15։ Վերցված է 2019-04-15