Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում։

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն)
Եկեղեցի


ՏեղադրությունՀայաստան Վաղաշեն, Հայաստան
ԱշխարհՀայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապետ(ներ)Հրաչյա Գասպարյան
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման ավարտ2014, հոկտեմբերի 4
Առանձնահատկություններ
Երկարություն12 մետր
Լայնություն8 մետր
Բարձրություն18 մետր
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն) (Հայաստան)##
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն) (Հայաստան)
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն) (Գեղարքունիքի մարզ)##
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Վաղաշեն) (Գեղարքունիքի մարզ)
40°08′16″ հս․ լ. 45°19′45″ ավ. ե.HGЯO

Պատմություն խմբագրել

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման սրբազան արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 4-ին։

Բացման արարողությանը ներկա են գտնվել Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, եկեղեցու ճարտարապետ, ծնունդով քեսաբահայ Հրաչյա Գասպարյանը, բարերար Հենրիկ Մելքոնյանը, վաղաշենցիներ, հյուրեր[1]։

Տվյալներ խմբագրել

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին ունի 18 մետր բարձրություն, 12 մետր երկարություն և 8 մետր լայնություն, կենտրոնագմբեթ է, ավանդատները գտնվում են արևելյան հատվածում, խորանի հարավային և հյուսիսային կողքերում։ Չորս հզոր կամարների վրա նստած է հովհարաձև վեղարով գմբեթը։ Հիմքերը կառուցված են բազալտից, իսկ պատերն ու թմբուկն ամբողջությամբ՝ Անի-Պեմզայի տուֆ քարից։ Եկեղեցին կառուցվել է Հենրիկ Մելքոնյանի բարերարությամբ։

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում, 19-րդ դարում Ալաշկերտից գաղթած հայերի ձեռքերով կառուցված բազիլիկ կիսավեր եկեղեցու և գեղաքանդակ խաչքարերով հարուստ միջնադարյան գերեզմանոցի հարևանությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել