Հրաշք 34-րդ փողոցում (ֆիլմ, 1947)

ամերիկյան ֆենթեզի ֆիլմ, 1947, ռեժիսոր՝ Ջորջ Սիտոն, կատակերգություն

«Հրաշք 34-րդ փողոցում» (անգլ.՝ Miracle on 34th Street), սուրբծննդյան թեմատիկայով ամենահայտնի ֆիլմերից մեկը ԱՄՆ-ում։ Սցենարը ռեժիսոր Ջորջ Սիթոնի՝ ըստ Վալենտին Դևիսի պատմվածքի։ 1955 թվականին ընդգրկվել է Նշանավոր ֆիլմերի ազգային ռեգիստրի ցանկում։ Ֆիլմի մոտիվներով նկարահանվել են չորս ռիմեյքներ և բեմադրվել է բրոդվեյյան մյուզիքլ։ Ժամանակակից հանդիսատեսի համար ֆիլմը հասանելի է երկու տարբերակով՝ բնօրինակ (սև ու սպիտակ) և գունավոր։

Հրաշք 34-րդ փողոցում (ֆիլմ 1947թ.)
անգլ.՝ Miracle on 34th Street
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ, դրամա, կինոկատակերգություն և սուրբծննդյան ֆիլմ
Թվական1947
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Սիտոն
ՊրոդյուսերՈւիլյամ Պերլբերգ
Սցենարի հեղինակՋորջ Սիտոն
ԴերակատարներՄորին Օ’Հարա, Ջոն Փեյն, Նատալի Վուդ, Էդմունդ Գվեն, Փորթեր Հոլ, Ջին Լոքհարթ, Ուիլյամ Ֆրոուլի, Ֆիլիպ Թոնջ, Հարրի Էնթրիմ, Հերբերտ Հեյս, Ջեք Ալբերտսոն, Ջերոմ Քաուեն, Մերի Ֆիլդ, Փերսի Հելթոն, Ռոբերտ Գիսթ, Թելմա Ռիթեր, Թերեսա Հարրիս, Դորոթի Քրիսթի և Ռիչարդ Իրվինգ
ՕպերատորՉարլզ Գ. Քլարք
ԵրաժշտությունՍիրիլ Ջ. Մոքրիջ
ՄոնտաժՌոբերտ Լ. Սիմփսոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն96 րոպե
Բյուջե630 000 $
 Miracle on 34th Street (film) Վիքիպահեստում

Ֆիլմն արժանացել է երեք «Օսկարի»՝ այդ թվում՝ առաջին պլանում տղամարդու դերի լավագույն կատարման համար (Էդմունդ Գվեն) և երկու «Ոսկե գլոբուսի»

Սյուժե

խմբագրել

Շքեղ տոնախմբության նախօրեին, որն ամեն տարի Գոհաբանության տոնի առթիվ կազմակերպվում է Մանհեթենի 34-րդ փողոցում Մեյսիզ հանրախանութի կողմից, ծերունին, որը պետք է կատարեր Սանտա Կլաուսի դերը, հարբում է։ Անցորդ ծերուկին՝ Քրիս Քինգլին համոզում են զբաղեցնել նրա տեղը սահնակի վրա[1]։

Քրինգլը սիրվում է երեխաների կողմից և հանրախանութում աշխատանք է ստանում։ Սակայն, երբ նրա ղեկավարը պահանջում է, որ Քրիսը երեխաներին առաջարկի գնել չվաճառված և հնացած խաղալիքները, ծերունին այլայլվում է։ Երեխաներին անհրաժեշտ խաղալիքները գնելու համար նա ծնողներին ուղարկում է այն խանութները, որոնցում դրանք առկա են։ Խանութի ղեկավարությունը որոշում է աշխատանքից ազատել կամակոր ծերունուն, սակայն փոխում է որոշումը, երբ պարզվում է, որ Քրիսի ազնվության շնորհիվ հանրախանութը նորանոր գնորդներ է ձեռք բերել։

Հետզհետե պարզ է դառնում, որ Քրիս Քրինգլն իրեն իրական Սանտա Կլաուս է համարում։ Նրա երդվյալ թշնամի հոգեբույժը կազմակերպում է Քրինգլի հոսպիտալացումը հոգեբուժարանում։ Այժմ քաղաքային դատարանը պետք է որոշում կայացնի՝ Քրիս Քրինգլը իրական Սանտա Կլաուս է, թե՞ ոչ։

Դերերում

խմբագրել

Կրոնական ենթատեքստ

խմբագրել

Քրիս Քրինգլի պատմությունը զուգահեռվում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի պատմությանը[2]։ Այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը, ծերուկը տոնի նախօրեին հայտնվում է փողոցում, քննադատում է չարչիությունը, փորձում է բոլորին հավատ ներշնչել։ Սակայն, հայտնվում է դատարանում, որտեղ պետք է ապացուցի, որ ինքն ինքնակոչ չէ։ Ֆիլմում դատավորն ուղղակիորեն համեմատվում է Պիղատոս Պոնտացու հետ։

Պրեմիերա

խմբագրել

Դերիլ Զանուկը, ով զբաղվում էր ֆիլմի սեղծման աշխատանքներով, որոշում է ֆիլմի պրեմիերան ամանորյա արձակուրդների փոխարեն կազմակերպել մայիսին՝ առավել եկամուտ ստանալու ակնկալիքով։ Այս նպատակին հետամուտ լինելով՝ ֆիլմի անձնակազմը չի հիշատակել Սանտա Կլաուսի կամ Սուրբ ծննդի մասին։ Ֆիլմի ազդագրում Քրիս Քրինգլը պատկերվել է հետին պլանում՝ սովորական ծերուկի կերպարով, որը գրկել է աղջնակին։ Չնայած նկարի սենտիմենտալ լինելուն՝ մամուլի արձագանքը դրական էր։

Ճանաչում

խմբագրել
  • Արժանացել է «Օսկարի» հետևյալ անվանակարգերում.
    • «լավագույն սցենար»,
    • «գրական լավագույն սկզբնաղբյուր»,
    • «երկրորդ պլանում տղամարդու լավագույն դերակատար» (Էդմունդ Գվենն)
  • ներկայացվել է «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում
  • ամերիկյան կինոինստիտուտի կողմից ներկայացված լավագույն ընտանեկան ֆիլմերի ցանկում զբաղեցրել է 5-րդ տեղը
  • գրանցված է ֆիլմերի ազգային ռեգիստրում (1995)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Имя тайного Санты в ряде районов США и Канады.
  2. «Miracle on 34th Street - Review - AllRovi». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք 34-րդ փողոցում (ֆիլմ, 1947)» հոդվածին։