Էդմունդ Գվեն (անգլ.՝ Edmund Gwenn, ի ծնե ազգանունը՝ Քելլեվեյ (անգլ.՝ Kellaway), սեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3][4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 6, 1959(1959-09-06)[1][6][2][3][4][5], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի դերասան։ Կինոյում Էդմունդ Գվենի ամենահայտնի աշխատանքը Քրիս Քրինգլի դերն է «Հրաշք 34-րդ փողոցում» սուրբծննդյան ֆիլմում (1947), որի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար։ Երկրորդ անգամ Էդմունդ Գվենը «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացել և «Օսկարի» ներկայացվել է «Միստր 880» (1950) կատակերգական ֆիլմի համար։ Նա հայտնի է նաև նրանով, որ նկարահանվել է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի չորս ֆիլմերում։

Էդմունդ Գվեն
Edmund Gwenn in Pride and Prejudice.JPG
Ծնվել էսեպտեմբերի 26, 1877(1877-09-26)[1][2][3][4][5]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 6, 1959(1959-09-06)[1][6][2][3][4][5] (81 տարեկանում)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան և թատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար

Որպես թատերական դերասան՝ Էդմունդ Գվենը Վեստ Էնդում և Բրոդվեյում մասնակցել է ժամանակակից դրամատուրգների, այդ թվում՝ Բեռնարդ Շոուի, Ջոն Գոլսուորսիի և Ջոն Բոյնթոն Փրիսթլիի բազմաթիվ ստեղծագործությունների բեմադրությունների։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Էդմունդ Գվենն ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ հաջող կարիերա է ծավալել Հոլիվուդում և Բրոդվեյում։

ԿենսագրությունԽմբագրել

Էդմունդ Գվենը ծնվել է 1877 թվականի սեպտեմբերի 26-ին Լոնդոնում, Ջոն և Քեթրին Քելեվեյների ընտանիքում։ Դերասանական կարիերան սկսել է Լոնդունում 1895 թվականին՝ Թագավորական քոլեջն ավարտելուց հետո[7]։ Իր խաղով Էդմունդ Գվենը գրավել է դրամատուրգ Բեռնարդ Շոուի ուշադրությունը, և վերջինս նրան դեր է տվել իր «Մարդ և գերմարդ» պիեսում, ապա ևս հինգ բեմադրություններում։ Էդմունդ Գվենի դերասանական կարիերան ընդհատվել է 1914 թվականին, երբ նա հայտնիվել է բրիտանական բանակի շարքերում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Պատերազմի ավարտից հետո Գվենը վերադարձել է թատրոնի բեմ, ինչպես նաև կատարել է նորամուտը կինոյում։

Իր կինոկարիերայի ընթացքում Էդմունդ Գվենը նկարահանվել է ավելի քան 80 կինոնկարներում, որոնցից առավել հայտնի են՝ «Դժբախտ Էնթոնին» (1936), «Հպարտություն և նախապաշարմունք» (1940), «Դևն ու միսս Ջոնսը» (1941), «Երկրային թագավորության բանալիները» (1944), «Նրա՛նք» (1954) և «Անախորժություններ Հարրիի հետ» (19551948 թվականին դերասանն արժանացել է «Օսկար» մրցանակի «Հրաշք 34-րդ փողոցում» Քրիս Քրինգլի դերի համար, որը ծերունի է և իրեն համարում է Սանտա Կլաուս։ Մրցանակն ստանալուց հետո Էդմունդ Գվենը խոստովանել է. «Հիմա ես գիտեմ, որ Սանտա Կլաուսը գոյություն ունի»։ 1951 թվականին նա նորից ներկայացվել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի «Միստր 880» ֆիմում կատարած դերի համար։

1959 թվականին Էդմունդ Գվենը ուղեղի կաթված է տարել և դրանից կարճ ժամանակ անց մահացել է թոքաբորբից Կալիֆոռնիայի Վուդլենդ Հիլզ քաղաքում 81 տարեկան հասակում։ Կինոարվեստի բնագավառում ունեցած իր ավանդի համար Էդմունդ Գվենն արժանացել է աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Ընտրյալ ֆիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1916 ֆ The Real Thing at Last Ռուպերտ Թանդեր
1921 ֆ Դժբախտ խաղ The Skin Game միստր Հորնբլաուեր
1931 ֆ Դեպք Հինդլում Hindle Wakes (1931 film) Քրիս Հոութորն
1932 ֆ Սեր անիվների վրա Love on Wheels Ֆիլփոթս
1933 ֆ Ուրբաթ, 13 Friday the Thirteenth միստր Ուեյքֆիլդ
1933 ֆ Լավ գործընկերներ The Good Companions Ջես Օաքրոյդ
1933 ֆ Ես եղել եմ լրտես I Was a Spy բուրգոմիստր
1933 ֆ Channel Crossing Տրոտեր
1934 ֆ Վիեննական վալսեր Waltzes from Vienna Յոհան Շտրաուս (հայր)
1934 ֆ Java Head Ջերեմի Էմիդոն
1935 ֆ Սիլվիա Սքարլեթ Sylvia Scarlett Հենրի Սքարլեթ
1936 ֆ Թափառող հանգուցյալը The Walking Dead Էվան Բոմոն
1936 ֆ Դժբախտ Էնթոնին Anthony Adverse Ջոն Բոնիֆիտեր
1938 ֆ South Riding Ալֆրեդ Հագինս
1938 ֆ Յանկին Օքսֆորդում A Yank at Oxford
1938 ֆ Penny Paradise Ջո Հիգինս
1940 ֆ Հպարտություն և նախապաշարմունք Pride and Prejudice միստր Բենեթ
1940 ֆ Կոմսը Չիկագոյից The Earl of Chicago Մանսի
1940 ֆ Արտասահմանյան թղթակից Foreign Correspondent Ռոուլի
1941 ֆ Միսս Բիշոփի կենացը Cheers for Miss Bishop պրոֆեսոր Կորկորան
1941 ֆ Սքոթլանդ Յարդ Scotland Yard տոսուչ Քորք
1941 ֆ Դևն ու միսս Ջոնսը The Devil and Miss Jones Հուպեր
1942 ֆ Յանկին Իթոնում A Yank at Eton տնօրեն Ջասթին
1943 ֆ Լեսին վերադառնում է տուն Lassie Come Home Ռոուլի
1943 ֆ Հավերժություն և մեկ օր Forever and a Day Սթաբս
1944 ֆ Երկու աշխարհների արանքում Between Two Worlds Սքրաբի
1944 ֆ Երկնային թագավորություն բանալիները The Keys of the Kingdom ՀիմեշՄաքնաբ
1946 ֆ Ստրկություն մարդկային Of Human Bondage Էթելնի
1946 ֆ Ստորջրյա հոսանք Undercurrent պրոֆեսոր Դինք Համիլթոն
1947 ֆ Հրաշք 34-րդ փողոցում Miracle on 34th Street Քրիս Քրինգլ / Սանտա Կլաուս
1947 ֆ Կյանքը հոր հետ Life with Father Լլոյդ
1947 ֆ Կանաչ դելֆինի փողոց Green Dolphin Street Օկտավիուս Պատուարել
1948 ֆ Բնակարան Պեգիի համար Apartment for Peggy պրոֆեսերՀենրի Բյորնս
1948 ֆ Հայրենի բլուրներ Hills of Home Ուիլյամ Մաքլյուր
1949 ֆ Մարտահրավեր Լեսիին Challenge to Lassie Ջոն Թրեյլ
1950 ֆ Լուիզա Louisa Հենրի Համոնդ
1950 ֆ Միստր 880 Mister 880 Միլլեր
1951 ֆ Պեկինի ճեպընթաց Peking Express սուրբ հայր Ժոզեֆ Մյուրրեյ
1952 ֆ Բոնզոն գնում է քոլեջ Bonzo Goes to College մարզիչ Թեդ Դրյու
1952 ֆ Թշվառները Les Misérables եպիսկոպոս Միրել
1953 ֆ Երկկինը The Bigamist միստր Ջորդան
1954 ֆ Ուսանող արքայազնը The Student Prince պրոֆեսոր Ջաթներ
1954 ֆ Նրանք Them! Հարոլդ Մեդֆորդ
1955 ֆ Անախորժությունների Հարիի մոտ The Trouble with Harry կապիտան Ալբերտ Ուայլս
1956 ֆ Կալաբուչ Calabuch պրոֆեսոր Ժորժ Սերա Համիլթոն

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #138520917 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 filmportal.de — 2005.
  6. 6,0 6,1 6,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. "Mr Edmund Gwenn – Versatile Character Actor", The Times, 8 September 1959, p. 13

Արտաքին հղումներԽմբագրել