Հրանտ Կարախանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրանտ Գրիգորի Կարախանյան (հունիսի 4, 1952(1952-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2005(2005-10-18), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ-գրաֆիկ։

Հրանտ Կարախանյան
Ծնվել էհունիսի 4, 1952(1952-06-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 18, 2005(2005-10-18) (53 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1970-1975 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղարվեստի բաժնում։ 1985 թվականին աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 1989 թվականին՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում։ 1986 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից՝ Նկարիչների միջազգային ֆեդերացիայի (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ։

Գործերը գտնվում են Մոսկվայի, Իջևանի, Վանաձորի արվեստի պատկերասրահներում[1][2]։

Մահացել է Երևանում, ծանր հիվանդությունից։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում։

  • «Բյուրականի աշունը», 1986
  • «Արվեստանոցում», 1989
  • «Դերասանուհու դիմանկարը», 1991
  • «Ավետում» քրիստոնեության ընդունման 1700-ամյակի մրցանակ, 2001, գրաֆիկա
  • «Բնապատկեր», 1999, մեկական աշխատանքի ցուցահանդեսի մրցանակ, գրաֆիկա
  • «Փարիզյան տոն», 2003, գրաֆիկա

Անհատական ցուցահանդեսներ

խմբագրել

Մեջբերումներ Հրանտ Կարախանյանի մասին

խմբագրել
  Հրանտը համոզված էր, որ եթե մտքով ու սրտով չընկալես տեսանելին, չվստահես տեսածիդ, չես կարող փոխանցել անտեսանելին, չես կարող պարգևել երջանկության սպասվող ակնթարթը։ Սա է Հրանտի ստեղծագործության կորիզը։

Ինստիտուտն ավարտելուց հետո Հրանտը կողմնորոշվեց արագ ու հստակ։ Նա զերծ մնաց երիտասարդին հատուկ որոնումներից։ Հնաոճ է, թե ժամանակակից, դա չէ կարևորը։ Հարազատ է այն, ինչը ճշմարիտ է ու բնական։
Հրանտին ոգևորում են այն նկարիչները, որոնք անմնացորդ նվիրված են իրենց գործին, հաստատուն են ձգտումներում։ Նա անսահման հարգանքով էր արտասանում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Ալբերտ Պարսամյանի, Էդուարդ Արծրունյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Ռաշմաճյանի անունները։ …

Հրանտի արվեստին հատուկ է լայնախոհությունը, ոճային բազմազանությունը։ Ժամանակի ամեն մի պահ նրա համար անկրկնելի է և դա ցանկացած ժանրում` լինի դա բնապատկեր, նատյուրմորտ թե ինտերյեր։ Նրա աշխատանքները համապատասխանում են գեղանկարչության լավագույն ավանդույթներին։ Ուրվագծերն ասես անհետանում են. գծանկարն իր տեղն է զիջում գունանկարին, որն իր հերթին սակավախոս է։ Փոխարենը հատուկ հոգեվիճակ` գերագույն լարվածությունից մինչև նուրբ զգայական։
- Մարինա Ստեփանյան, արվեստաբան[4]
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Հրանտ Կարախանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Հրանտ Կարախանյանի ապրած և չապրած տարիերը
  4. «Նրա աշխատանքները համապատասխանում են գեղանկարչության լավագույն ավանդույթներին»

Արտաքին հղումներ

խմբագրել