Հրանտ Թովմասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Մուշեղի Թովմասյան (հունիսի 3, 1929[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 28, 2022[3]), հայ խորհրդային աստղագետ։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1984)։
Հրանտ Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1929[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | մարտի 28, 2022[3] (92 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աստղագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան[1][2], Երևանի պետական համալսարան[1] և Ազգային աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ռադիոաստղագիտություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1953)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1970) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական համալսարանը 1953 թվականին։ 1953 թվականից աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, իսկ 1967 թվականից՝ նաև Երևանի պետական համալսարանում։ 1992 թվականից եղել է Մեքսիկայի աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (INAOE, Պուեբլա) աշխատակից։ Հետազոտել է նորմալ գալակտիկաների կորիզների ակտիվության, գալակտիկաների կույտերի և աստղակույտերի հետ կապված գազային ամպերի ռադիոճառագայթման հարցերը, հայտնաբերել բռնկվող աստղերի գերկարճ բռնկումները։ Մասնակցել է «Աստրոն» տիեզերական աստղադիտակի ստեղծմանը, ղեկավարել «Գլազար» աստղադիտակի ստեղծման աշխատանքները։ Հեղինակ է «Ռադիոաստղագիտություն» (1976) ուսումնական ձեռնարկի։ Աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտության հարցերին։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից (ինքնակամ լքել է 1988-ին)։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակ (1985)։
Երկեր
խմբագրել- Գալակտիկաներ։ Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Գրիգորյան Ռ. Ղ., Երևան, «Հայաստան», 1966։
- Աստղագիտություն։ Ձեռնարկ միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի համար, Առաքելյան Մարատ Արսենի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, Երևան, «Լույս», 1970։
- Աստղագիտություն։ Ձեռնարկ միջն. դպր. 10-րդ դաս. համար, Առաքելյան Մարատ Արսենի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, 2-րդ հրատարակչություն, Երևան, «Լույս», 1971։
- Աստղեր, գալակտիկաներ, մետագալակտիկա։ Աղեկյան Թադևոս Արտեմի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Քալլօղլյան Ա. Ս, Գրիգորյան Ռ. Ղ., Երևան, «Հայաստան», 1971։
- Բյուրականի աստղադիտարան։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, ՀՍՍՀ ԳԱ, Երևան, Ա. հ., 1972:
- Աստղագիտություն։ Ձեռնարկ միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի համար, Առաքելյան Մարատ Արսենի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Համբարձումյան Վիկտոր Համազասպի, 3-րդ հրատարակություն, Երևան, «Լույս», 1973։
- Մոլեգին գալակտիկաներ, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Երևան, 1974։
- Ռադիոաստղագիտություն, ուսումնական ձեռնարկ, 1976
- Բյուրականի աստղադիտարանը։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1977։
- Աստղագիտություն։ Թումանյան Բենիկ Եսայու, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Թովմասյան Հրանտ Մուշեղի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978։
- Տիեզերագնացությունը և ժամանակակից աստղագիտական հետազոտությունները։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, Միրզոյան Լյուդվիգ Վասիլի, Երևան, «Գիտելիք», 1984։
- Ռադիոգալակտիկաներ։ Թովմասյան Հրանտ Մուշեղի, Մալումյան Վ., Երևան, ՀՍՍՀ ԳԱԱ հրատարակչություն, 1987։
- Внегалактические источники радиоизлучения, М., 1986;
- Ультрафиолетовые телескопы на орбите, М., 1989.
- Web page dedicated to the life and scientific activity of Hrant Tovmassian
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Կյանքից հեռացել է հայտնի աստղագետ Հրանտ Թովմասյանը
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Թովմասյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 203)։ |