Հրանտ Ավագյան (պետական գործիչ)

Հրանտ Արշակի Ավագյան (1922, հունվարի 6, Նորաշեն, Տավուշի մարզ - 1986, դեկտեմբերի 4), 1965-1971 ՀԿԿ Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար, 1974-1982 ՀԽՍՀ անտառպետկոմի նախագահ։

Հրանտ Արշակի Ավագյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1922(1922-01-06)
ԾննդավայրՇամշադինի շրջան, գ. Նորաշեն
Մահացել էդեկտեմբերի 4, 1986(1986-12-04) (64 տարեկանում)
Մահվան վայրԵրևան
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Աշխատանքնախագահ
ԱշխատավայրՀԽՍՀ անտառպետկոմ
Ծնողներհայր՝ Արշակ Ավագյան
մայր՝ Սաթենիկ Ավագյան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Հարազատներեղբայր՝ Արտավազդ Ավագյան

եղբայր՝ Էդիկ Ավագյան

եղբայր՝ Վաչե Ավագյան
ԵրեխաներԱզնիվ Ավագյան, Զոյա Ավագյան, Իշխան Ավագյան, Մարիա Ավագյան

Կենսագրություն խմբագրել

Հրանտ Արշակի Ավագյանը ծնվել է 1922թ. հունվարի 6-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության Տավուշի մարզի Նորաշեն  գյուղում։ Հայրը Արշակ Հովհաննեսի Ավագյանը հայտնի մեղվաբույծ էր։ Մայրը Սաթենիկ Հովաննեսի Տեր-Բադալյանցը, Մովսեսի ծխական դպրոցի և Մովսեսի եկեղեցու հիմնադիր քահանա Սարգիս Տեր-Բադալյանցի թոռն էր[1]։

Հրանտ Ավագյանը 1940թ. ավարտել է  միջնակարգ դպրոցը։ 04.11.1940թ. զորակոչվել է բանակ։ 1941-43թ.մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, վիրավորվել է, ստացել է մեդալներ[2]։ Վերադառնալով  աշխատել է հարազատ  գյուղում։

1951 թ. ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը և գործուղվել հայրենի գյուղ։ Աշխատել է որպես գյուղատնտես, այնուհետ որպես Նորաշենի կոլտնտեսության նախագահ։

Մինչև 1965 թ. աշխատել է որպես Նորաշենի կոլտնտեսության նախագահ և Մեքենատրակտորային կայանի տնօրեն։

1965 թ. նշանակվում է Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղար[3]։ Շրջանի զարգացման գործում մեծ  է Հր. Ավագյանի ներդրումը, նրա ժամանակ սկսել են գործել մի շարք արտադրական  ձեռնարկություններ, կառուցվել ճանապարհներ, հատկապես Միափորի գեղատեսիլ լանջերով սարի ճանապարհը, գազը հասավ Տավուշ, հեռախոսային կապը հասավ յուրաքանչյուր գյուղ, արվեստի գործիչները հերթագայում էին մեկը մյուսին։ Հրանտ Ավագյանի նախաձեռնությամբ Բերդի բարձրադիր լերկ վայրում կառուցվեց եղևնիներով շրջապատված հեքիաթային այգի Սորանը, որը Շամշադինի շրջգործկոմի 1967 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ անվանակոչվեց ակադեմիկոս Արտավազդ Ավագյանի անվամբ[4]։ Չհասցրեց ավարտել դեպի Սորան բարձրացող ճոպանուղին...

1967թ Հրանտ Ավագյանը Բերդի ընտրական օկրուգից ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի 7-րդ գումարման դեպուտատ[1]։

Շամշադինին պատկանող, սակայն Ադրբեջանի կողմից զավթված հողերը Հրանտ Ավագյանի ջանքերով վերադարձնելուց հետո Հայաստանի կառավարությունը Հրանտ Ավագյանին ազգամիջյան հարաբերությունները վատթարացնելու պատրվակով ազատեց աշխատանքից, իսկ Հովհաննես Շիրազը «Հուշարձան մայրիկիս» գիրքը նվիրեց ընծայագրով «Սիրով, թեկուզ մեկ բուռ հողը թ-ի երախից փրկելու համար՝ գահընկեցված ազնիվ Հրանտ Ավագյանին։ Շիրազ»[1]։

1971 թվականին Հրանտ Ավագյանը նշանակվում է Հայկական ՍՍՀ անտառպետկոմի նախագահի առաջին տեղակալ։ Իսկ 1974 թվականին նշանակվում է Հայկական ՍՍՀ անտառպետկոմի նախագահ[3]։ Կոմիտեի նախագահ աշխատելու տարիներին Հրանտ Ավագյանի նախաձեռնությամբ Ջրվեժ գյուղի մոտակայքում գտնվող քարհանքի տարածքում ստեղծվեց Ջրվեժի անտառպուրակը, որը հիմա էլ երևանցիների հանգստի սիրելի վայրն է։

1982 թվականից Հրանտ Ավագյանը աշխատում է որպես «Հայանտառ» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1986 թ. մինչև կյանքի վերջին օրը Հրանտ Ավագյանը աշխատել է որպես Ջրվեժի անտառպարկի տնօրեն[1]։

Պարգևներ խմբագրել

Աշխատություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Авакян Грант Аршакович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Авакян Грант Аршакович :: Память народа». pamyat-naroda.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 ՀՀ ազգային արխիվ, ֆ.1,ց.123,գ.203, թթ.16,19,25,32
  4. ՀՀ ազգային արխիվ, ֆ.Բ-1,ց.1,գ.459, թթ.3,4,32
  5. ՀՀ ազգային արխիվ, ֆ.207,ց.61,գ.39, թ.71