Բերդի դենդրոպարկ

Դենդրոպարկ ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սորան (այլ կիրառումներ

Բերդի «Սորաններ» դենդրոպարկ, Հայաստանի Հանրապետության չորս դենդրոպարկերից մեկը, որը գտնվում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում[1]։ Տեղակայված է քաղաքի հարավային բարձունքում, զբաղեցնում է 62,17 հա հողատարածք, ծովի մակարդակից 1050-1090 մետր բարձրության վրա։

Բերդի դենդրոպարկ
ՏեսակQ12360795?
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԲերդ
Հիմնվել է1962
Բերդի դենդրոպարկը գտնվում է Հայաստանում
Բերդի դենդրոպարկ

Գտնվում է ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1962 թվականին Շամշադինի շրջկոմի քարտուղար, Հայկական ԽՍՀ Անտառպետկոմի նախագահ Հրանտ Ավագյանի ջանքերով, ով եղել է նաև «Ջրվեժ» անտառպարկի հիմնադիրը[1]։

1967 թվականի ապրիլի 18-ին Շամշադինի շրջսովետի գործկոմի որոշմամբ անվանակոչվել է ակադեմիկոս Արտավազդ Ավագյանի անվամբ[2]։

Ֆլորա խմբագրել

Դենդրոպարկի դենդրոֆլորան կազմված է շուրջ 110 ծառաթփատեսակներից[3]։

Կլիմա խմբագրել

Ինչպես նշվում է մասնագիտական հետազոտություններում, դենդրոպարկը, գտնվելով Բերդի հարավային բարձունքում, մշտապես մաքուր օդ է մատակարարում քաղաքին, ինչը պայմանավորված է քաղաքի քամու վարդի վերլուծությամբ։ Այս տարածքում ծովի մակարդակից ունեցած բարձրացման հետ մեկտեղ ավելանում է մթնոլորտային տեղումների քանակը։ Եղանակի անկայունության դեպքում՝ թե տաք և, թե ցուրտ շրջանում, ամպրոպային անձրևներից առաջ քամիները գերազանցապես փչում են հարավարևմտյան ուղղություններից[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել