Արտավազդ Ավագյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Արշակի Ավագյան (հուլիսի 8 (21), 1907[1][2], Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 16, 1966[1][2], Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ 1946 թվականից։
Արտավազդ Ավագյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 8 (21), 1907[1][2] Նորաշեն, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 16, 1966[1][2] (59 տարեկան) Գորկի Լենինսկիե, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Գերեզման | Նորաշեն[1][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կենսաբան |
Հաստատություն(ներ) | Բուսաբուծության համառուսաստանյան ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1] և Լենինի անվան ՀամԳԳԱ[1][2] |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1931)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[2] (1946) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱրտավազդ Ավագյանը ծնվել է 1907 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թվականին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թվականին ընդունվում է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան (Լենինգրադ), որտեղ աշակերտում է հանրահռչակ ֆիզիոլոգ ակադեմիկոս Մաքսիմովին։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա և աշխատանքի անցնում համամիութենական սելեկցիոն-գենետիկական ինստիտուտում (Օդեսա), ղեկավարելով գենետիկայի լաբորատորիան։ Այդ ժամանակաշրջանի նրա ուսումնասիրությունները նվիրված են բամբակենու ծերատման, բույսերի զարգացման, տրամախաչման, կարտոֆիլի տնկանյութի այլասերման և որակի բարելավման կարևոր հարցերին։ 1939 թվականից մինչև իր կյանքի վերջ Արտավազդ Ավագյանն աշխատել է ԽՍՀՄ ԳԱ գենետիկայի ինստիտուտի «Գորկի Լենինսկիե» փորձարարական կայանում որպես գենետիկայի բաժնի վարիչ։ Մահացել է 1966 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում։ Թաղված է ծննդավայրում։
Գործունեություն
խմբագրելԱրտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը։ Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան (1949)
- Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1941, 1951)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտավազդ Ավագյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 600)։ |