Հրաձգություն Չարլսթոնում

Հրաձգություն Չարլսթոնում՝ 2015 թվականի հունիսի 17-ին 21-ամյա ամերիկացի Դիլան Ռուֆի հարձակումը աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական Էմանուել եկեղեցու վրա, որը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում։ Հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, մեկը վիրավորվել է, բոլոր սպանվածները և տուժածները աֆրոամերիկացիներ էին։

Հրաձգություն Չարլսթոնում
ԱՖրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական Էմանուել եկեղեցու
Տեսակհրաձգություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Հարավային Կարոլինա, Չարլսթոն
ՏեղադրանքEmanuel African Methodist Episcopal Church?
Տարեթիվ2015 թվականի հունիսի 17-ին
ԶենքGlock 41?
Զոհվածներ9
Վիրավորներ1
ԿասկածյալԴիլան Ռուֆ

Իրադարձությունների ընթացք

խմբագրել

2015 թվականի հունիսի 17-ի երեկոյան 21-ամյա Դիլան Ռուֆն ավտոմեքենայով գնացել է աֆրիկյան Էմանուել եպիսկոպոսական եկեղեցի, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Աստվածաշնչի ուսումնասիրման շաբաթական պարապմունքներ և դրանց ներկա էր եղել մոտ մեկ ժամ՝ հովվի կողքին։ Ինչ-որ պահի նա բարձրացել է իր տեղից՝ «Ես պետք է անեմ դա։ Դուք բռնաբարում եք մեր կանանց և ցանկանում եք գրավել մեր երկիրը։ Ձեզանից պետք է ազատվել»[1], ապա 45 տրամաչափի[2] Glock 41 ատրճանակից[3] կրակ է բացել ծխականների վրա, որից հետո թաքնվել է[4]։

Տեղական ժամանակով մոտ 21։05-ին քաղաքի ոստիկանությունը ահազանգ է ստացել հրաձգության մասին[5][6][7]։ Ոստիկանությունը խնդրել է մոտակա տների բնակիչներին լքել շենքերը, դեպքի վայրին հարող փողոցները փակվել են, հայտարարվել է նաև պայթյունի վտանգ[8]։

Կասկածյալ

խմբագրել

Կասկածյալ Դիլան Սթորմ Ռուֆը (անգլ.՝ Dylann Storm Roof), ծնվել է 1994 թվականի ապրիլի 3-ին[4], տեսահսկման խցիկը ֆիքսել է այն պահը, երբ նա մտել է եկեղեցի[7]։ Ռուֆը ձերբակալվել է Շելբի քաղաքում (Հյուսիսային Կարոլինա նահանգ)[9], ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել ոստիկաններին[10]։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Ռուֆը երկու անգամ ձերբակալվել է։ 2015 թվականի հունվարին նրան կալանավորել էին Կոլումբիայի առևտրի կենտրոններից մեկում՝ նրա տարօրինակ վարքի պատճառով, նա կասկածվում էր «սուբոկսոն» թմրանյութի օգտագործման մեջ, և նրան արգելվել էր մեկ տարվա ընթացքում այցելել այդ առևտրի կենտրոնը։ Սակայն արդեն ապրիլին նա կրկին վերադարձել է առևտրի կենտրոն, որից հետո արգելքը երկարացվել է երկու տարով։ Դիլանի դասընկերները հաստատել են, որ նա ավելի ծանր թմրանյութեր է օգտագործել, քան մարիխուանան է, մասնավորապես՝ Xanax տրանկվիլիզատորը[1][11]։

Կասկածյալի ծանոթ Դալթոն Թայլերի խոսքով՝ Ռուֆը ռասայական սեգրեգացիայի կողմնակից էր և ասում էր, որ ցանկանում է ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ սանձազերծել, իսկ հետո ինքնասպան լինել[11]։ Ռուֆի հորեղբայր Քարսոն Քոուլզը Reuters-ին հայտնել է, որ Դիլանը խորապես ներփակված է եղել ինքն իր մեջ։ 19 տարեկանում նա ո՛չ աշխատանք, ո՛չ վարորդական իրավունք ուներ, ժամանակի մեծ մասը նա փակվում էր իր սենյակում։ Քոուլզը նաև պատմել է, որ 45 տրամաչափի ատրճանակը երիտասարդը նվեր էր ստացել հորից[2]։

New York Times թերթը հայտնել է, որ Ռուֆի անունով ինտերնետ-կայք է գրանցված, որտեղ տեղադրված է ռասիստական բովանդակությամբ 2500 բառանոց մանիֆեստ։ Կայքում հրապարակված են եղել նաև լուսանկարներ, որտեղ հրաձիգը պատկերված է ստրուկների մոմե ֆիգուրներով, զենքով, 14/88[12] նեոնացիստական կարգախոսով։ Կայքի դոմենը գրանցված է ռուսական գրանցման REG.RU ծառայության կողմից[13]։

Զոհեր և վիրավորներ

խմբագրել

Հարձակման զոհ են դարձել վեց կին և երեք տղամարդ[14]։ Ութ մարդ տեղում մահացել է, երկու մարդ հոսպիտալացվել է, ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է ստացված վնասվածքից[15]։ Զոհվածների թվում են ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի սենատի անդամ, հովիվ Կլեմենտա Փինկնին[5][16]։

Հետաքննություն և դատ

խմբագրել

Եկեղեցու հրաձգության գործով նախնական լսումները սկսվել են 2015 թվականի հունիսի 19-ին։ Ռուֆի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել 33 կետով, այդ թվում՝ ռասայական ատելության հողի վրա սպանություն[17]։ Նա պահվել է կալանքի տակ։ Դատարանը նաև գրավ է սահմանել ապօրինի զենք կիրառելու մեղադրանքով[18]։

Ռուֆի դատավարությունը պետք է սկսվեր 2015 թվականի նոյեմբերին՝ մեղադրանքների նախնական առաջադրումից 70 օր անց, սակայն դատարանը փաստաբանների և դատախազների խնդրանքներով երեք անգամ հետաձգել է լսումների սկիզբը[17]։

Արձագանք

խմբագրել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տեղի ունեցածը համարել ռասայական դրդապատճառներով կատարված հանցագործություն[19]։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել երկրի քաղաքացիներին վերաիմաստավորել զենք կրելու իրենց հայացքները[20]՝

Եկեք ազնիվ լինենք՝ մենք պետք է գիտակցենք, որ նման բռնություններ տեղի չեն ունենում այլ առաջադեմ երկրներում։ <...> Մենք գիտենք, որ կրկին անմեղ մարդիկ մահացան, մասամբ այն պատճառով, որ այն մարդը, ով ցանկանում էր վնաս հասցնել, առանց խնդիրների զենք է ձեռք բերել։

Տեղի ունեցածի որակավորում

խմբագրել

ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղի ունեցածը դիտարկվեց որպես ահաբեկչական գործողություն[21], սակայն հետաքննությունների դաշնային բյուրոյում եկեղեցու վրա հարձակումը ահաբեկչություն չհամարեցին։ Իր հայտարարության մեջ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարել է[22]՝

Ահաբեկչությունը բռնության ակտ է, որը կատարվում կամ հայտարարվում է որպես սպառնալիք հանրային իշխանության մարմինների կամ քաղաքացիների վրա ազդելու նպատակով, այսինքն՝ ավելի շուտ դա քաղաքական ակտ է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինձ հայտնի է, ես այն, տեղի է ունեցել Չարլսթոնում, չեմ դիտարկում որպես քաղաքական ակտ։ Սակայն դա տեղի ունեցածը ոչ պակաս սարսափելի չի դարձնում։

Հետևանքներ

խմբագրել

Լուսանկարներից մեկում, որը Ռուֆը հրապարակել է իր ինտերնետային կայքում, նա նկարվել էր Համադաշնության դրոշի ֆոնին, որից հետո հասարակայնությունն ընդվզեց Ամերիկայի Համադաշնային Նահանգների բանակի այդ խորհրդանիշի դեմ։ Ալաբամայում իշխանությունների կարգադրությամբ հանվեցին չորս նման դրոշներ, որոնք զարդարում էին ԱՀՄ–ի բանակի զոհված զինվորների հիշատակը, Վիրջինիայի նահանգապետ Թերրի Մակոլիֆը կարգադրեց նահանգում փոխարինել Կոնֆեդերացիայի խորհրդանիշով զարդարված բոլոր ավտոմոբիլային համարները, Միսիսիպիում սենատորները պահանջեցին այն հեռացնել նահանգի դրոշից[23]։

2015 թվականի օգոստոսի 26-ին Վիրջինիայում տեղի ունեցավ WDBJ7 հեռուստաալիքի լրագրողներ Էլիսոն Փարքերի և Ադամ Ուորդի սպանությունը։ Մարդասպանը՝ Լլի Վեստեր Ֆլենագանը, ով ավելի ուշ ինքնասպան եղավ, հանցագործության կատարումից մի քանի ժամ առաջ ֆաքսով ABC News հեռուստաալիքի խմբագրություն էր ուղարկել 23 էջանոց մանիֆեստ, որում հայտնել էր, որ իր արարքը արձագանքն է եղել Չարլսթոնում տեղի ունեցածին[24]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Алексей Богдановский (2015 թ․ հունիսի 18). «Подозреваемый в ЧП в Чарлстоне мог быть членом расистской группировки» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի.
  2. 2,0 2,1 «В США полиция захватила подозреваемого в убийстве девяти человек» (ռուսերեն). Радио Свобода. 2015 թ․ հունիսի 18.
  3. «Charleston church shooting: Who is Dylann Roof?». CNN. 2015 թ․ հունիսի 19. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  4. 4,0 4,1 «Полиция США задержала подозреваемого в стрельбе в церкви Чарльстона» (ռուսերեն). РБК. 2015 թ․ հունիսի 18.
  5. 5,0 5,1 «Член сената штата Южная Каролина погиб в результате стрельбы в Чарльстоне» (ռուսերեն). ТАСС. 2015 թ․ հունիսի 18.
  6. Staff (2015 թ․ հունիսի 18). «Nine shot, multiple fatalities reported in downtown church shooting» (անգլերեն). The Post and Courier. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  7. 7,0 7,1 «Подозреваемый в расстреле прихожан в Чарльстоне находился в церкви в течение часа» (ռուսերեն). ТАСС. 2015 թ․ հունիսի 18.
  8. «СМИ: на месте стрельбы в церкви в США ищут бомбу» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 18.
  9. «Everything Known About Charleston Church Shooting Suspect Dylann Roff». The Daily Beast (անգլերեն). 2015 թ․ հունիսի 18.
  10. «Возможный "стрелок" в Чарлстоне был один и не сопротивлялся аресту» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 18.
  11. 11,0 11,1 «Подозреваемый в стрельбе в церкви в Чарлстоне планировал преступление полгода» (ռուսերեն). Lenta.ru. 2015 թ․ հունիսի 16.
  12. Dylann Roof: The Charleston shooter's racist manifesto
  13. «СМИ: стрелок из Чарлстона регистрировал сайт в РФ, чтобы скрыть данные» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 20.
  14. «ФБР начало расследование стрельбы в церкви в Чарлстоне» (ռուսերեն). Интерфакс. 2015 թ․ հունիսի 18.
  15. «Стрельба в Чарлстоне: массовое убийство на почве ненависти» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 18.
  16. «Полиция: девять человек погибли при стрельбе в Чарлстоне» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 18.
  17. 17,0 17,1 Кирилл Волков (2015 թ․ դեկտեմբերի 1). «Суд над обвиняемым в убийстве девяти человек в церкви в США отложен в третий раз» (ռուսերեն). ТАСС.
  18. «Суд установил залог для стрелявшего в Чарлстоне в размере $1 миллиона» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 19.
  19. Ольга Денисова (2015 թ․ հունիսի 18). «Генсек ООН назвал события в Чарлстоне убийством по расовым мотивам» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի.
  20. Алексей Богдановский (2015 թ․ հունիսի 18). «Обама призвал американцев переосмыслить взгляды на ношение оружия» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի.
  21. «Минюст США назвал убийство 9 человек в Южной Каролине терактом» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ հունիսի 18.
  22. Сергей Хаботин (2015 թ․ հունիսի 20). «ФБР не считает трагедию в церкви в Чарльстоне терактом» (ռուսերեն). ТАСС.
  23. Алексей Куприянов (2015 թ․ հուլիսի 3). «Второй разгром Конфедерации» (ռուսերեն). Lenta.ru.
  24. «Убийца журналистов объяснил поступок местью за стрельбу в Чарльстоне» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2015 թ․ օգոստոսի 27.