Դենիել Քադմոր

կանադացի դերասան

Դենիել Քադմոր (անգլ.՝ Daniel Cudmore, հունվարի 20, 1981(1981-01-20), Squamish, Squamish-Lillooet Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասան։ Իր ամենահայտնի դերը եղել է Պիտեր Ռասպուտին / Քոլոսի դերը « Իքս մարդիկ» ֆիլմում, և Ֆելիքսի դերը «Մթնշաղ» ֆիլմում։

Դենիել Քադմոր
անգլ.՝ Daniel Cudmore
Ծնվել էհունվարի 20, 1981(1981-01-20) (43 տարեկան)
ԾննդավայրSquamish, Squamish-Lillooet Regional District, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԿրթությունGannon University?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կասկադյոր

Անձնական կյանք խմբագրել

Քոդմորը ծնվել և մեծացել է բրիտանացի ծնողների ընտանիքում, Բրիտանական Կոլումբիայի Սյու Բեյլիին քաղաքում, ծնողներից Սյու Բեյլին աշխատում է Բրիտանական Կոլումբիայի կինոկենտրոնում, իսկ հայրը` Ռիչարդ Քադմորը բժիշկ է։ Քադմորը երեք եղբայրներից ամենաբարձրահասակն է 6.5 ֆուտ (198 սմ)։ Քադմորը սովորել է Գեննոնի համալսարանում, բացի այդ եղել է նաև ֆուտբոլի հավաքականի անդամ 2000 թվականից մինչև 2002 թվականները։ Եղել է «Կապիլանո» ռեգբի ակումբի նախկին հարձակվողը։ Նրա ավագ եղբայրը Ջեյմի Քադմորը Կանադական ռեգբիի հավաքականի անդամ է[1]։ Նրա փոքր եղբայր Լյուկը նույնպես խաղում է «Կապիլանո» ռեգբի ակումբում։

Կարիերա խմբագրել

Քադմորի առաջին մեծ դերը եղել է 2003 թվականին, երբ նա հայտնվել է որպես Պիտեր Ռասպուտին / Կոլոսս «Իքս մարդիկ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմում։ Նա այդ դերը խաղացել է նաև ֆիլմի շարունակության «Իքս մարդիկ։ Վերջին մարտը»-ի մեջ։ Նա ստացել էր գլխավոր դեր «Գերմարդի վերադարձը» ֆիլմում, սակայն այդ դերը խաղաց Բրանդոն Ռութին[2].: Քադմորը ֆելիքսի դերը խաղացել է չորս ֆիլմերից «Մթնշաղ», «Մթնշաղ. Նորալուսին», «Մթնշաղ։ Խավարում», «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1», «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմերում։ Քադմորը խաղացել է վեբ-սերիալ «Halo 4 : Գնալ դեպի լուսաբաց»-ում[3]։ Դերասանի կերպարը գրեթե ամբողջովին համապատասխանում է Ջոնին, ինչպես նկարագրված է գրքերում և կոմիքսներում, նրանք երկուսն էլ ունեն մաշկի նույն գույնը և սանրվածքը, և նույնիսկ մարմնի կառուցվածքը (հատկապես աճի առումով `198 սմ)։

2013 թ. մարտին հայտարարվեց, որ Քադմորը «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում կվերադառնան Կոլոսսի դերին[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Դեր Անվանում
2000 X2 Փյոթր / Piotr
2003 X2 Պիտեր Ռասպուտին / Քոլոսը / Piotr Rasputin / Colossus
2003 Stargate SG-1 Ջաֆֆա #1 / Jaffa #1
2003 The Collector Փոքր մարդ #3 / Little Man #3
2004 A Very Cool Christmas Մարզասրահի տղան / Gym Guy
2005 Are We There Yet? Բասկետբոլիստ / Basketball Player
2005 Alone in the Dark Լրտես Բարր / Agent Barr
2006 X-Men: The Last Stand Պիտեր Ռասպուտին / Քոլոսը
2007 Masters of Horror Շերիֆի օգնական#2 / Deputy #2
2008 The Backshop Show Չակ / Chunk
2009 Merlin and the Book of Beasts Ռիցար Դռակոն / Dragon Knight
2009 Driven to Kill Երիտասարդ տղա / Young Guy
2009 The Twilight Saga: New Moon Ֆելիքս / Felix
2009 Revolution Բիտո / Bito
2010 Icarus Վարձու մարդասպան #2 / Hit Man #2
2010 The Twilight Saga: Eclipse Ֆելիքս / Felix
2010 A Night for Dying Tigers Դեյվ / Dave
2011 The Twilight Saga: Breaking Dawn — Part 1 Ֆելիքս / Felix
2012 Rites of Passage Լոս / Moose
2012 Fringe Դենիել Հիքս / Daniel Hicks
2012 The Baytown Outlaws Լինքոլն Ուդի / Lincoln Oodie
2012 The Twilight Saga: Breaking Dawn — Part 2 Ֆելիքս / Felix
2012 Halo 4: Forward Unto Dawn Վարպետ Չիֆ / Master Chief
2013 The True Heroines Գարոլդ / Harold
2014 Percy Jackson: Sea of Monsters Մանտիկորա / Manticore
2014 X-Men: Days of Future Past Պիտեր Ռասպուտին / Քոլոսը / Piotr Rasputin / Colossus
2015 All of My Heart Թոմմի / Tommy
2015 Lockdown Գիդեո / Gideon
2016 Warcraft Վանդակի տեքստ
2018 X-Men: Dark Phoenix Պիտեր Ռասպուտին / Քոլոսը / Piotr Rasputin / Colossus

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chung, Matthew (2007 թ․ սեպտեմբերի 6). «Street Thug Now Team Star». Toronto Star.
  2. «Superman Marvel-ous?». IGN Movie News. 2004 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Youtube First Look: Halo 4 Forward Unto Dawn (Live Action Series)». IGN. 2012 թ․ հուլիսի 11.
  4. Fleming Jr, Mike (2013 թ․ մարտի 15). «Bryan Singer Adds Fan Bingbing To Play Blink In 'X-Men' Pic» (անգլերեն). Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.