Ալկատրաս (անգլ.՝ Alcatraz ˈælkəˌtræz[1]), իսպաներենից թարգմանաբար նշանակում է հավալուսն: Հայտնի է նաև Ռոք (անգլ.՝ The Rock-ժայռ)[2] անունով: Կղզին, որ գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցում, վարչականորեն պատկանում է Կալիֆոռնիա նահանգին:

Բնակավայր
Ալկատրաս
Alcatraz aerial.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես0,085 կմ²
ԲԾՄ41 մետր
Բնակչություն0 մարդ (2000)
Ժամային գոտիUTC-8
Պաշտոնական կայքnps.gov/alcatraz(անգլ.)
##Ալկատրաս (ԱՄՆ)
Red pog.png

Կղզու տարածքը օգտագործվել է որպես պաշտպանական ամրոց, հետագայում ռազմական բանտ, ապա՝ որպես խիստ պաշտպանության բանտ՝ վտանգավոր հանցագործների և նրանց համար, ովքեր փորձել են փախչել նախկին կալանավայրերից: Ներկայումս այդ բանտը չի գործում, կղզին վերածվել է թանգարանի:

Կղզու պատմությունԽմբագրել

Կղզու հայտնաբերում և անվան պատմությունԽմբագրել

1775 թվականին իսպանական նավը՝ Խուան Մանուել դե Այալայի գլխավորությամբ, մտավ Սան Ֆրանցիսկոյի ծովածոց: Նավի անձնակազմը կազմում է ծովախորշի քարտեզը: Կղզուն տալիս են Լա Իսլա դե լոս Ալկատրասես անունը (իսպ.՝ La Isla de los Alcatraces : Այն կոչվում է նաև «Հավալուսնների կղզի»՝ կղզում այդ թռչունների մեծ քանակի պատճառով[3][4]: Թռչնաբանների հաշվետվությունների համաձայն՝ ո՛չ կղզում, ո՛չ էլ կղզու հարևանությամբ չկան հավալուսններ[5], բայց այստեղ կան տարբեր տեսակի բազմաթիվ թռչուններ, ինչպես նաև ջրագռավներ: Կղզին հայտնի է հատկապես որպես կալանավայր՝ «Island Alcatrazes» անունով: 1851 թվականին ԱՄՆ-ի գվարդիականները կրճատում են կղզու անունը և դարձնում Ալկատրաս[6]:

Փարոսի պատմությունԽմբագրել

Կալիֆոռնիայում ոսկու հայտնաբերումը 1848 թվականին բազմաթիվ նավեր բերեց Սան Ֆրանցիսկո: Փարոս կառուցելու անհրաժեշտություն առաջացավ: 1853 թվականի գարնանը Ալկատրասում կառուցվում է առաջին փարոսը: 1856 թվականին փարոսի վրա տեղադրվում է զանգ՝ մառախուղի ժամանակ կողմնորոշվելու համար:

1909 թվականին՝ բանտի կառուցման ընթացքում, 56 տարի օգտագործելուց հետո, առաջին փարոսը ապասարքավորվում է: Երկրորդ փարոսը կառուցվում է 1909 թվականի դեկտեմբերի 1-ին՝ բանտի շենքի կողքին: 1963 թվականին փարոսը փոխում են և դարձնում ավտոմատ, և այն այլևս շուրջօրյա հսկողություն չէր պահանջում:

Պաշտպանական ամրոցԽմբագրել

Ոսկու հայտնաբերումը անհրաժեշտություն առաջացրեց պաշտպանել ծովածոցը: 1850 թվականին ԱՄՆ նախագահի հրամանով՝ կղզու վրա սկսվում է ամրոցի կառուցումը, որտեղ տեղադրվում է ավելի քան 110 հեռահար թնդանոթ: Հետագայում բերդը օգտագործվում էր բանտարկյալների համար: 1909 թվականին բանակը քանդեց այն՝ թողնելով միայն հիմքը, իսկ 1912 թվականին բանտարկյալների համար կառուցվեց նոր շենք:

Բանտի պատմությունԽմբագրել

Ռազմական բանտԽմբագրել

Սառը ջուրը և ուժեղ ծովային ալիքները ապահովում են կղզու մեկուսացումը: Այդ պատճառով ԱՄՆ կառավարությունը Ալկատրասը համարեց իդեալական վայր՝ ռազմագերիներին պահելու համար: 1861 թվականին կղզի բերվեցին առաջին ռազմագերիները, ովքերք մասնակցել էին Ամերիկայի քաղաքացիական պատերազմին, իսկ 1898 թվականին՝ իսպանաամերիկյան պատերազմի արդյունքում, ռազմագերիների թիվը 26-ից հասել է ավելի քան 450-ի: 1906 թվականին՝ Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժժժժժժժժից հետո, երբ ավերվել էր քաղաքի մեծ մասը, հարյուրավոր քաղբանտարկյալների տեղափոխում են կղզի: 1920 թվականին երեքհարկանի շենքը ամբողջությամբ լցվում է բանտարկյալներով:

Ալկատրասի բանտը կարողացավ մեծ հեղինակություն ձեռք բերել իր խստապահանջ լինելու և կարգապահության շնորհիվ: Բանտում կարգուկանոնը խախտողները պատժվում էին: Նրանց ստիպում էին ծանր աշխատանքներ կատարել, ուղարկում էին մեկուսարաններ, սահմանափակ քանակով էին տալիս հաց, ջուր և այլն:

Ձերբակալված զինծառայողների միջին տարիքը 24 տարեկանն էր: Մեծամասնությունը ձերբակալվել էր դասալքումների կամ ավելի փոքր հանցանքների համար: Կային այնպիսի զինծառայողներ, ովքեր ձերբակալվել էին հրամանատարների հրամանները չկատարելու, գողության, սպանության, ֆիզիկական բռնություն կատարելու համար:

Չնայած հանցագործների հանդեպ իրականացվող ծանր կարգապահական միջոցներին՝ բանտային ռեժիմը այդքան էլ խիստ չէր: Բազմաթիվ ձերբակալվածներ աշխատանքներ էին կատարում կղզու բնակիչների տներում, երբեմն էլ բանտարկյալներ էին ընտրվում երեխաներին հսկելու համար: Ոմանք էլ օգտագործում էին առիթը՝ բանտից փախչելու համար, սակայն հասնելով ափ՝ նրանք կրկին հետ էին վերադառնում՝ սառը ջրից խուսափելու համար, որոշներն էլ փորձում էին անցնել սառը ջրի միջով և մեռնում էին ցրտահարությունից:

Աստիճանաբար մեղմանում է բանտի կարգուկանոնը: 1920-ական թվականների վերջերին արդեն բանտարկյալներին թույլատրում են կառուցել բեյսբոլի դաշտ, և բանտարկյալներն էլ իրավունք ունեին հագնելու բեյսբոլի հագուստ: Ուրբաթ երեկոյան կազմակերպվում էին բռնցքամարտի մրցույթներ: Այդ մրցույթները շատ հետաքրքիր էին, և նույնիսկ Սան Ֆրանցիսկոյից մարդիկ էին գալիս՝ մրցույթներին մասնակցելու համար: 1934 թվականին որոշվեց Ալկատրասը այլևս չօգտագործել որպես ռազմական բանտ: Բանտի շենքը անցնում է կառավարությանը:

Դաշնային բանտԽմբագրել

1920-1930-ական թվականներին բարձրացել էր հանցագործությունների մակարդակը, և սկսվել էին կազմակերպված հանցագործությունները: Քաղաքներում գանգստերները և մաֆիոզները մեծ իշխանություններ ունեին: Շատ պաշտոնյաներ կաշառք էին վերցնում և աչք փակում կատարված հանցագործությունների վրա: Ի պատասխան գանգստերների հանցագործություններին՝ որոշվում է վերաբացել Ալկատրաս բանտը, բայց արդեն որպես դաշնային բանտ: Հիմնական նպատակն էր վտանգավոր հանցագործներին հասարակությունից մեկուսացնելն ու վախեցնել այն հանցագործներին, ովքեր դեռևս գտնվում էին ազատության մեջ: Սանֆորդ Բեյթսը և գլխավոր դատախազ Հոմեր Քամինգսը նախաձեռնում են բանտային նոր ծրագիր: Բանտի վերափոխման համար հրավիրվում է Ռոբերտ Բուրջը՝ այդ տարիների անվտանգության լավագույն մասնագետներից մեկը։ Վերակառուցման ընթացքում հիմքը մնաց, սակայն շենքի տեսքը ամբողջությամբ փոխվեց: 1934 թվականին ռազմական բանտը ամբողջությամբ փոխվում է: Շենքն ամբոջությամբ բետոնապատվում է, էլեկտրականությամբ ապահովվում են բոլոր խցերը, փակվում են բոլոր թունելները՝ հանցագործների փախուստը կանխելու համար: Բանտի ճաշարանը հանդիսանում էր ամենախոցելի տեղը կռիվների համար: Դռները աշխատում էին էլեկտրական սենսորներով: Բանտում կային 600 խցեր, որոնք բաժանված էին А, B, C և D բլոկների: Մինչև բանտի վերակառուցումը՝ բանտարկյալների թիվը այդքան էլ շատ չէր: D բլոկը ամենավտանգավոր բլոկն էր համարվում, որովհետև այստեղ էին գտնվում առավել վտանգավոր հանցագործները: Նոր կանոնների ստեղծումը, Սան Ֆրանցիսկո ծովածոցի սառը ջրերը, կառուցված արգելապատերը խոչընդոտում էին բանտարկյալների փախուստը:

Բանտի ղեկավարԽմբագրել

Նոր բանտը ղեկավարելու համար անհրաժեշտ էր նոր ղեկավար: Դատապարտյալների դաշնային բյուրոն ընտրում է Ջեյմս Ջոնսթոնին (անգլ.՝ James A. Johnston): Ջոնսթոնը ընտրվում է իր խստության և մարդասիրական վերաբերմունքի շնորհիվ: Նա ամեն կերպ ցանկանում էր փոխել բանտարկյալների մտածելակերպը և նրանց վերադարձնել հասարակություն: Նա հայտնի էր նաև բանտարկյալների օգտին կատարած բարեփոխումների շնորհիվ: Ջոնսթոնը մտածում էր, որ բոլոր հանցագործներին պետք է տալ որոշ աշխատանքներ և նրանց պարգևատրել դրա համար: Որոշ բանտարկյալներ՝ Ջոնսթոնի գլխավորությամբ, մասնակցում էին Կալիֆոռնիայի մայրուղիների վերակառուցման աշխատանքներին: Ճիշտ է, նրանք այդ աշխատանքների համար գումար չէին ստանում, բայց ցուցաբերած ջանասիրության համար կրճատվում էր նրանց՝ բանտում մնալու ժամանակամիջոցը:

Մինչև Ալկատրասի ղեկավար դառնալը՝ Ջոնսթոնը աշխատել էր Սան-Կվենտին բանտում: Այդ ամենի հետ մեկտեղ Ջոնսթոնը խիստ կարգապահության կողմնակից էր: Նրա կանոնները ամենաբարդն էին, իսկ պատիժները՝ ամենախիստը: Ջոնսթոնը գիտեր, թե ինչպես պետք է վարվել նույնիսկ ամենավտանգավոր հանցագործների հետ:

Փախուստներ ԱլկատրասիցԽմբագրել

 
Ալկատրասի տեսքը ուղղաթիռից

Բանտի 29 տարվա գործունեության ժամանակ, ենթադրաբար, ոչ մի հաջող փախուստ չի կատարվել: Սակայն այդպես էլ չեն գտնվել բանտից փախած հինգ բանտարկյալները (ոչ կենդանի, ոչ էլ մահացած): Ընդհանուր առմամբ, եղել է 14 փախուստի փորձ, որին մասնակցել են 34 բանտարկյալներ՝ երկուսը փորձել են երկու անգամ փախչել, յոթին գնդակահարել են, երկուսը խեղդվել են, հինգը կորած են համարվում, մնացածներին հաջողվել է կրկին բանտ վերադարձնել, ոմանք, չկարողանալով մայրցամաք լողալու միջոց գտնել, վերադարձել են և հանձնվել: Երկու բանտարկյալներ փորձել են լողալով հեռանալ կղզուց, բայց բռնվել են՝ մեկը՝ 1945 թվականին, մյուսը՝ 1962 թվականին: Ամենահուսահատ փախուստի փորձը, որը ստացել է «Ճակատամարտ Ալկատրասի համար» անվանումը, կատարվել է 1946 թվականին: Այդ ժամանակ սպանվել են երեք բանտարկյալներ, երկու պահակներ, իսկ երկու բանտարկյալների ավելի ուշ մահապատժի են ենթարկել՝ անկարգություններին մասնակցելու համար:

Քիչ հայտնի փախուստի փորձերԽմբագրել

1936 թվականի ապրիլի 23-ին Ջո Բաուէրսը (անգլ.՝ Joe Bowers), որը հետևում էր վառարանների աշխատանքներին, հանկարծակի բարձրանում է պարիսպների վրա: Արևմտյան աշտարակի պահակը նախազգուշական կրակ է արձակում: Ջոն անտեսում է նրան և վիրավորվում հաջորդ կրակոցից: Նա ցատկում է պարիսպներից 15-30մ և մահանում ստացած վերքերի պատճառով:

1937 թվականի դեկտեմբերի 16-ին Թեոդոր Կոուլը (անգլ.՝ Theodore Cole) և Ռալֆ Ռոուն (անգլ.՝ Ralph Roe), որոնք աշխատում էին երկաթի մշակման արհեստանոցում, գործիքներ են պատրաստում: Երբ պահակը հեռանում է, նրանք այդ գործիքներով կոտրում են պատուհանի շրջանակը և փախչում: Սակայն նրանց բախտը չի բերում: Այդ օրը ուժեղ մառախուղ էր և փոթորիկ: Շատերի կարծիոքվ նրանք մահացել են Սան Ֆրանցիսկոյի փոթորկոտ ջրերի մեջ: Քիչ հավանական է նաև, որ նրանք կարողացել են լողալով ափ հասնել: Մինչև այսօր նրանք համարվում են անհայտ կորածներ:

1938 թվականի մայիսի 23-ին Ջեյմս Լիմերիկը (անգլ.՝ James Limerick), Ջիմմի Լուկասը (անգլ.՝ Jimmy Lucas) և Ռուֆուս Ֆրենկլինը (անգլ.՝ Rufus Franklin), որոնք աշխատում էին փայտամշակման գործամասում, մուրճով մահացու հարված են հասցնում անզեն պահակներից մեկին՝ Ռոյ Քլայնին (անգլ.՝ Royal Cline)՝ հարվածելով նրա գլխին: Դրանից հետո նրանք բարձրանում են տանիքը և փորձում վնասազերծել աշտարակում հերթապահություն իրականացնող պահակին: Պահակը՝ Հարոլդ Սթայթսը (անգլ.՝ Harold Stites), նրանց վրա կրակ է բացում: Լիմերիկը մահացու վիրավորվում է և անմիջապես մահանում: Լուկասը և Ֆրանկլինը ձերբակալվում են, իսկ ավելի ուշ ցմահ ազատազրկման են դատապարտվում՝ պահակի սպանության համար:

1939 թվականի հունվարի 13-ին «Դոկը»՝ Արթուր Բարկերը (անգլ.՝ Arthur «Doc» Barker), Դեյլ Սթեմֆիլը (անգլ.՝ Dale Stamphill), Ուիլյամ Մարտինը (անգլ.՝ William Martin), Հենրի Յանգը (անգլ.՝ Henry Young) Ռուֆուս Մակքեյնը (անգլ.՝ Rufus McCain) գտնվում էին D բլոկում: Բարկերը նկատում է, որ այդ բլոկի համար գումարը չի հերիքել ավելի ամուր ձողեր տեղադրելու համար: Նա ձեռնասղոց է պատրաստում, կտրում երկու ձողերը և ամեն գիշեր դուրս գալիս բանտախցից՝ իր հետ իջեցնելով դրանք: Երբ պահակը մոտենում էր, Բարկերը կրկին հետ էր վերադառնում իր բանտախուցը, որպեսզի պահակները չիմանային փախուստի մասին: Նա պատուհանի վանդակացանցերը հատուկ գործիքով հեռացնում է իրարից , հետո կտրում է վանդակացանցերը: Հունվարի 13-ի երեկոյան նա դուրս է գալիս իր բանտախցից և ազատում իր հանցակիցներին: Բոլոր հինգ բանտարկյալները փախչում են դեպի ափամերձ գոտիները՝ ճանապարհին իրենց հետ փայտի կտորներ և այլ առարկաներ վերցնելով: Լողափին նրանք սկսում են լաստանավ կառուցել: Երբ այն համարյա պատրաստ էր, բանտի պահակներից մեկը գտնում է կտրած ձողերը: Սկսվում են փախստականների որոնման աշխատանքները: Արևմտյան ափի պահակը գտնում է նրանց: Մարտինը, Յանգը և Մակքեյնը հանձնվում են, Բարկերը փորձում է լողալով փախչել, բայց պահակը կրակում է նրա մեջքին: Սթեմֆիլը կողք է վազում, բայց հրացանից արձակված գնդակը դիպչում է նրա ոտքին: Ծանր վիրավորում ստացած Բարկերը երկու օր անց մահանում է հիվանդանոցում:

1941 թվականի, մայիսի 21-ին Ջո Կրետցերը (անգլ.՝ Joe Cretzer), Սեմ Շոկլեյը (անգլ.՝ Sam Shockley), Առնոլդ Քայլը (անգլ.՝ Arnold Kyle) և Լլոյդ Բարկդոլը (անգլ.՝ Lloyd Barkdoll) ուղղիչ աշխատանքի ժամանակ գերի են վերցնում մի քանի պահակների: Պահակները, այդ թվում Պոլ Մեդիգանը (անգլ.՝ Paul Madigan) (որը հետագայում դարձել է Ալկատրասի երրորդ տնօրենը), կարողանում են բանտարկյալներին համոզել, որ նրանք չեն կարող կղզուց դուրս գալ: Բանտարկյալները հավատում են նրանց և հանձնվում:

1941 թվականի սեպտեմբերի 15-ին՝ տարածքի մաքրման ժամանակ, Ջոն Բեյլեսը փորձում է փախչել: Նա հաջողությամբ հասնում է ջրերին, բայց չի կարողանում ափից շատ հեռանալ: Սառած ջուրը նրան ստիպում է կղզի վերադառնալ: Ավելի ուշ նրան տեղափոխում են Սան Ֆրանցիսկո՝ դատավարության համար: Այդտեղ Բեյլեսը նորից փորձում է փախչել, բայց կրկին չի կարողանում:

1943 թվականի ապրիլի 14-ին Ջեյմս Բորմանը (անգլ.՝ James Boarman), Հարոլդ Բրեստը (անգլ.՝ Harold Brest), Ֆլոյդ Համիլթոնը (անգլ.՝ Floyd Hamilton) և Ֆրեդ Հանթերը (անգլ.՝ Fred Hunter) բանտի աշխատանքային տարածքում բռնում են երկու պահակների: Այնուհետև չորսն էլ դուրս են գալիս պատուհանից և շարժվում դեպի ափամերձ գոտի: Պահակներից մեկին հաջողվում է ազատվել և տագնապ բարձրացնել: Պահակները վազում են փախչողների հետևից, բայց այդ ժամանակ նրանք արդեն հեռանում էին կղզուց: Մի քանի պահակներ կրակում են բանտարկյալների ուղղությամբ, մյուսներն էլ փորձում են լողալով բռնել նրանց: Հանթերին և Բրեստին բռնում են: Բորմանին կրակում են, և նա խեղդվում է: Համիլթոնին չեն գտնում և խեղդված են համարում: Սակայն նա չէր խեղդվել, այլ կղզու ափ էր դուրս եկել: Երկու օր նա թաքնվում է ծովափին գտնվող կիրճում: Համիլթոնին բռնում են այն ժամանակ, երբ նա հետ է վերադառնում այն տարածք, որտեղ աշխատում էին բանտարկյալները:

1943 թվականի օգոստոսի 7-ին Հարոն Ուոլթերսը (անգլ.՝ Huron «Ted» Walters) անհետանում է բանտային լվացքատնից: Նրան բռնում են ծովափին՝ նախքան ջուր մտնելը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել