Հռոմի օպերային թատրոն կամ Հռոմի օպերա (իտալ.՝ Teatro dell’Opera di Roma), օպերային թատրոն Հռոմում։

Հռոմի օպերային թատրոն
Teatro dell’Opera di Roma
Տեսակթատրոն
ԵրկիրՀռոմ
Գտնվելու վայրըՀռոմ[1]
Հիմնադրման ամսաթիվ1880 թվական
Անվանված էDomenico Costanzi?
Գլխավոր բալետմեյստերՄիշա վան Հուք
ՃարտարապետԱքիլե Սֆոնդրինի
Կայքoperaroma.it
 Teatro dell'Opera (Rome) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցվել է Դոմենիկո Կոստանցիի միջոցներով, իսկ ճարտարապետը եղել է Աքիլե Սֆոնդրինին։ Այն բացվել է 1880 թվականին Ջոակինո Ռոսսինիի Սեմիրամդա օպերայով։ 1926 թվականին թատրոնը գնել է քաղաքային խորհուրդը և մասնակի վերակառուցվել է[2]։ 1928 թվականին թատրոնը կրկին բացվեց և այժմ «Թագավորական օպերային թատրոն» (Teatro Reale dell’Opera) անունով։ 1946 թվականին թատրոնը ստացավ արդիական անվանում և 1958 թվականին մասնակի վերակառուցվեց երկրորդ անգամ։

Գործունեություն խմբագրել

Այդ թատրոնում անցել են օպերայի համաշխարհային պրեմիերաներ, ինչպես՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» (1900), Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (1890), «Իրիս» (1898), «Դիմակներ» (1901) և այլն։ Թատրոնի բեմահարթակին ելույթ են ունեցել երգիչներ և երգչուհիներ, ինչպես՝ Բելինոչի Ջեմա, Հարիքլեյա Դարքլե, Անտոնիո Կատոնյի, Ռոբերտո Ստայնո (XIX դար), Ալեսանդրո Բոնչի, Ամելիտա Գալլի-Կուրչի, Ջիլյի Բենյամինո, Էնրիկո Կարուզո, Տիտո Սկիպա, Լյոպալդ Մերսեդես (XX դար

Ռիկարդո Մուտին 2011 թվականի օգոստոսին նշանակվել է թատրոնի պատվավոր ցմահ տնօրեն[3]։

2014 թվականին թատրոնը իրեն ճանաչեց սնանկ և տնօրեն Մուտին չեղարկեց բոլոր պլանավորած ներկայացումները[4][5], և դրանից հետո թատրոնը արտիստներ է վարձում աութսորսինգի պայմաններով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. dati.beniculturali.it — 2014.
  2. Teatro dell'Opera di Roma. «Ballet Company, A History». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Riccardo Muti Official Website. «Riccardo Muti Official Biography».
  4. Lizzy Davies. «Riccardo Muti severs ties with the Opera of Rome».
  5. Reuters. «Rome opera house sacks orchestra, chorus as arts funding shrivels». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  6. Nick Squires. «Rome's Opera House fires entire orchestra and chorus».

Արտաքին հղումներ խմբագրել