Հռիփսիմե Թերջանի Սինանյան (1911, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), առողջապահության խորհրդահայ աշխատող, բժիշկ-թերապևտ։ Երևանի Հանրապետական կլինիկական հիվանդանոցի թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքների ղեկավար։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թվական)[1]։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1963 թվական)։

Հռիփսիմե Սինանյան
Ծնվել է1911
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և «Առողջապահության գերազանցիկին» կրծքանշան

Կենսագրություն խմբագրել

Հռիփսիմե Թերջանի Սինանյանը[Ն 1] ծնվել է 1911 թվականին Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում[2]։ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված Սինանյանների ընտանիքը Էջմիածնում մի քանի ամիս անցկացրեց՝ գիշերելով Էջմիածնի Մայր Տաճարի և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիների մոտ հավաքված փախստականների հետ։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվեց Երևան, որից հետո` Բաքու[3]։

Հռիփսիմե Սինանյանը ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկը և ընդունվել Երևանի բժշկական համալսարան[3]։ 1932 թվականին, համալսարանը գերազանցությամբ ավարտելուց հետո, Սինանյանը ուղարկվել է Հոկտեմբերյան շրջանի Մեծ Շախրիխաթ գյուղ, որպես բժիշկ և արևադարձային կայանի վարիչ[2]։ Այդ ժամանակահատվածում Հայաստանում մոլեգնում էր տիֆի և մալարիայի համաճարակը, և Սինանյանը ակտիվորեն մասնակցում է դրանց դեմ պայքարին[3]։

1937 թվականին Հռիփսիմե Սինանյանը որոշել է խորանալ բժշկագիտության մեջ, և տեղափոխվել Երևան` ընդունվելով Երևանի բժշկական ինստիտուտի հիվանդանոցային թերապիայի ամբիոնի ասպիրանտուրա[3]։ Միևնույն ժամանակ նա աշխատել է որպես թերապևտ Հանրապետական կլինիկական հիվանդանոցում[2]։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Նույն տարվա հունիսին, Մեծ Հայրենական պատերազմը սկսվելուց հետո, Սինանյանը որոշեց թողնել ուսումը և աշխատանքը Երևանում, ու կամավորաբար ուղևորվեց Վաղարշապատում (Էջմիածին) գտնվող նորաբաց № 1490 Էվակոհոսպիտալը[3]։ Նա նշանակվել է Էվակոհոսպիտալի գլխավոր թերապևտ և թերապևտիկ բաժնի ղեկավար։ Ծառայել է որպես 3-րդ աստիճանի ռազմական բժիշկ։ Այս աշխատանքը ցույց տվեց Սինանյանի կազմակերպչական հմտությունները[3]։ Ծանր աշխատանք կատարելով, վիրավորների և հիվանդների մասին հոգալով, նա մեծ նախաձեռնություն, եռանդ ու նվիրվածություն ցուցաբերեց։ Եղել է կարգապահ բժիշկ։ Բացի դրանից, նա ակտիվորեն մասնակցում էր հոսպիտալի հասարակական կյանքին։ Համաձայն աշխատակիցների հիշողությունների, Սինանյանն իր ցերեկային սննդաբաժինը տալիս էր հիվանդներին` գիշերն այն թողնելով հիվանդների պահարանիկների վրա[3]։ 1943 թվականին, գերմանական զավթիչների դեմ պայքարում մարտական առաքելությունների օրինակելի կատարման համար, միաժամանակ ցուցադրվող արիության և քաջության համար, նա պարգևատրվեց «Ռազմական գերազանցության համար» մեդալով։

1945 թվականին, Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, Հռիփսիմե Սինանյանը վերադարձավ Երևան և շարունակեց իր ասպիրանտուրան։ Որոշ ժամանակ անց նա որոշեց կիրառել ձեռք բերված փորձը և գիտելիքները գործնականում, և, թողնելով ասպիրանտուրան, նորից տեղափոխվեց Հանրապետական կլինիկական հիվանդանոց, որպես օրդինատոր, իսկ հետագայում` որպես 3-րդ թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքների ղեկավար։ Համաձայն գործընկերների և բազմաթիվ ենթակաների հիշողությունների` Սինանյանը առանձնանում էր համեստությամբ, ծայրահեղ ջանասիրությամբ, կարեկցանքով և բարեխղճությամբ[3]։ 1963 թվականին Սինանյանը պարգևատրվել է ՀԽՍՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչումով։ Նա աշխատել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցում, մինչև 1978 թվականը[2]։

1969 թվականի փետրվարի 4-ին, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով, Հռիփսիմե Թերջանի Սինանյանը պարգևատրվել է «Սոցիալիստական աշխատանքի հերոս» կոչումով, Լենինի շքանշանով և «Մուրճ և Մանգաղ» ոսկե մեդալով՝ խորհրդային ժողովրդի առողջության պահպանման գործում մեծ ծառայությունների համար[4][5]։

Մրցանակներ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Որոշ աղբյուրներում հանդիպում է անվան Հռիփսիմա կամ Հռեփսիմա տարբերակները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / В. А. Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Кузьмин, 1988, էջ 179
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Овнанян, 2012
  4. 4,0 4,1 Медики — Герои Социалистического Труда // Большая медицинская энциклопедия / Б. В. Петровский. — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1980. — Т. 13. — 552 с.
  5. 5,0 5,1  Հռիփսիմե Սինանյան «Երկրի հերոսներ» կայքում

Գրականություն խմբագրել

  • Овнанян А. Верная своему призванию. Рипсиме Синанян = Իր կոչմանը հավատարիմ. Հռիփսիմե Սինանյան // Вестник здравоохранения. — 2012. — № 14—15.
  • Кузьмин М. К. Синанян Рипсима Терджановна // Учёные-медики — Герои Социалистического Труда. — М.: Медицина, 1988. — С. 179. — 200 с.

Արտաքին հղումներ խմբագրել