Հուսիկ Պողոսյան

հայ քիմիկոս, ճարտարագետ
(Վերահղված է Հուսիկ Պողոսի Պողոսյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հուսիկ Պողոսի Պողոսյան (ապրիլի 17, 1886(1886-04-17)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), հայ խորհրդային քիմիկոս, ինժեներ-տեխնոլոգ։

Հուսիկ Պողոսյան
Ծնվել էապրիլի 17, 1886(1886-04-17)[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Բնակության վայր(եր)Երևան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և ճարտարագետ-տեխնոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
Ալմա մատերԹիֆլիսի 2-րդ գիմնազիա[1] և Լայպցիգի համալսարան[1]

Կենսագրություն

խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսում (2-րդ արական գիմնազիա)։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի քիմիայի բաժինը, ուր հետազոտություններ է կատարել լուսաքիմիայի բնագավառում և պաշտպանել դիսերտացիա (1912 թ.)։ Աշխատել է Դարմշտադտում (1912-1914 թթ.) և Մոսկվայում (1914-1917 թթ.)։ Մինչև 1921 թ.Դոնի Ռոստովում կաշվի արտադրության գլխավոր մասնագետը և տեխնիկական տնօրենն էր, կաշեգործների նահանգային առաջին դասընթացների կազմակերպիչը։ 1921 թ.-ին տեղափոխվել է Երևան, որպես կաշվի առաջին գործարանի տեխնիկական տնօրեն։ Դասավանդել է Երևանի համալսարանում (1924-1934 թթ.), ապա պոլիտեխնիկական ինստիտուտում (1934-1937 թթ.՝ քիմիական ֆակուլտետի դեկան)։ Կատարել է կիրառական բնույթի հետազոտություններ, որոնք կապված էին ՀԽՍՀ-ում զարգացող քիմիական արդյունաբերության՝ հատկապես օրգանական նյութերի արտադրության տեխնոլոգիայի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 371.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371