Հուսեյն Կամիլ

Եգիպտոսի և Սուդանի սուլթան

Հուսեյն Կամիլ (արաբ․՝ السلطان حسين كامل‎‎, հոկտեմբերի 21, 1853(1853-10-21), Կահիրե, Եգիպտոս - հոկտեմբերի 9, 1917(1917-10-09), Կահիրե, Եգիպտոս), Եգիպտոսի և Սուդանի սուլթան 1914 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 1917 թվականի հոկտեմբերի 9-ը։

Հուսեյն Կամիլ
արաբ․՝ حسين كامل‎‎
HusseinKamelSultan.jpg
հոկտեմբերի 21, 1853(1853-10-21) - հոկտեմբերի 9, 1917(1917-10-09) (63 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԳերեզմանAl-Rifa'i Mosque
ՔաղաքացիությունFlag of Egypt (1882-1922).svg Եգիպտոս և Flag of Turkey.svg Թուրքիա
Պարգևներ
Լեոպալտ Երկրորդի դաշինքի մեծ խաչ, Գահի շքանշան (Բելգիա), Փրկիչի շքանշան, Ֆրանց Յոզեֆի շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Ռումինիայի թագի շքանշան, Սրի շքանշան, Սրբեր Մավրիկիոսի և Ղազարի շքանշան, Մեջիդիե շքանշան, Օսմանիե շքանշան, Նեղոսի շքանշան, Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան և Order of Ismail

ԿենսագրությունԽմբագրել

Հուսեյն Կամիլը խեդիվ Իսմայիլ փաշայի որդին էր, ով ղեկավարել է Եգիպտոսը 1863-1879 թվականներին։ Հուսեյն Կամիլը Եգիպտոսի սուլթան է նշանակվել 1914 թվականի դեկտեմբերի 19-ին, այն բանից հետո, երբ 1914 թվականի նոյեմեբերի 5-ին, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում բրիտանական զորքերը սպանեցին նրա եղբորորդի խեդիվ Աբաս Խիլմիին։ Վերածնված Եգիպտական սուլթանությունը համարվում էր Բրիտանիայի թշնամին։

Հուսեյն Կամիլի մահից հետո նրա միակ ողջ մնացած որդի արքայազն Կամալ-ուդ-դին Հուսեյնը հրաժարվում է երկրի գլխավոր պաշտոնը ստանձնելուց և սուլթանության գլուխ է անցնում Հուսեյն Կամիլի եղբայրը` Ահմեդ Ֆուադը[1]։

Ընտանիք և երեխաներԽմբագրել

 
Հուսեյն Կամիլի գերեզմանաքարը Եգիպտոսում

Հուսեյն Կամիլը ամուսնացած է եղել 2 անգամ։ Առաջինը` 1873 թվականի հունվար ամսին արքայազն Ահմեդ Ռիֆատ փաշայի մեծ աղջկա` ուլ-Այն-Հայաթ Խանում Էֆենդիի հետ։ Նրանց երեխաներն են`

  • Արքայազն Հուսեյն Քամալ-ու-դին փաշա (1874-1932 թթ.)
  • Արքայադուստր Կազիմա Խանում Էֆենդի (1876-1895 թթ.)
  • Արքայազն Սեյֆուդդին-բեյ (1878-1898 թթ.)
  • Արքայազն Ահմեդ Նազիմ-բեյ (1879-1884 թթ.)
  • Արքայազն Յուսուֆ Քեմալ-բեյ (1880-1910 թթ.)

Երկրորդը` 1887 թվականի մարտ ամսին ադմիրալ Հասան Թուրխան-фաշայի աղջկա` Մալեկ Թուրխան Խանում Էֆենդիի հետ։ Նրանց երեխաներն են`

  • Արքայադուստր Կադրիա Խանում Էֆենդի (1888-1955 թթ. )
  • Արքայադուստր Սամիխա Խանում Էֆենդի (1889-1984 թթ.)
  • Արքայադուստր Բադիխա Խանում Էֆենդի (1894-1913 թթ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Naguib Mahfouz, Palace Walk (Anchor Books, 1991), p. 12.

Արտաքին հղումներԽմբագրել