Հայերեն - Անգլերեն անվանումը
|
Նկարագրությունը
|
Աբա - ABA
|
Թրակյան հավերժահարս, Պոսեյդոնի սիրուհի։
|
Աբարբարե- Abarbaree (Abarbarea)
|
Միսյան նայադուհի-հավերժահարս, Տրոյայի արքայազն Բուկոլիոնի սիրուհի։
|
Ակեսո - Aceso (Akeso)
|
Հիվանդությունները բուժող և վերքերը ապաքինող աստվածուհի
|
Աքելոիդես - ACHELOIDES (Akheloides)
|
Նայադուհիներ, Աքելոս գետի աստվածի դստեր։
|
Աքելոս – ACHELOUS (Akheloios)
|
Էթոլիայում համանուն գետի աստված, ով պայքարում էր Հերկուլեսի հետ Դեյանիրայի համար։
|
Աքերոն - ACHERON (Akheron)
|
Ստորերկրյա դժոխքային ցավի գետի աստված։
|
Աքիլլես / Աքիլլևս - ACHILLES (Akhilleus)
|
Տրոյական պատերազմի, Փթիայի (Թեսալիա) մեծ հերոս։
|
Աքլիս - ACHLYS (Akhlys)
|
Տգեղ ջադու ով անձնավորում էր թշվառություն։
|
Աքիս - ACIS (Akis)
|
Ներուհի Գալատեայի սիրած, ով մահանալով նախանձ կիկլոպ Պոլիփեմոսի ժայռի բեկորից վերածնվում է որպես Սիցիլյան գետի աստված։
|
Ակմոն- ACMON (1)
|
Դակտիլներից մեկը։
|
Ակմոն- ACMON (2) (Akmon)
|
Կապիկներից մեկը, ինչպէս Կերկոպէս (Cercopes)։
|
Ակրե - Acraea (Akraia)
|
Աստերիոն գետի դուստր՝ նայադուհի։ Էվբոե և Պրոսիմնա քույրերի հետ կերակրել էր մանուկ աստվածուհի Հերային։
|
Աքրատոս - ACRATUS (Akratos)
|
Անխառն (չխառնված) գինու ու մեզի դայմոն, դև։
|
Ակտե - ACTE (Akte)
|
Իններորդն է տասներկու Հորաներից (ժամերից), նա ցերեկվա ժամի 1 աստվածուհին է։
|
Ադեփագիա - ADEPHAGIA
|
Շատակերության աստվածուհի։
|
Ադիկիա-ADICIA (Adikia)
|
Անարդարության իգական անձնավորում։
|
Ադրաստեա-ADRASTEIA
|
Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին մանուկ ժամանակ։
|
Աիե - AEA (Aia)
|
Նայադուհի-հավերժահարս, Փասիս՝ Կոլխիդյան գետի աստծո սիրուհի։
|
Աիակոս - AEACUS (Aiakos)
|
Դժոխքի երեք դատավորներից մեկը։ Նա Էգինեի թագավորն էր, նշանակվել էր այդ պաշտոնին մահից հետո։
|
Աիդոս -AEDOS (Aidos)
|
Համեստության, ակնածանքի ու հարգանքի իգական անձնավորում կամ աստվածուհի (դայմոն)։ Նեմեսիս աստվածուհու ուղեկից։
|
Աիգաիոս - AEGAEON (1) (Aigaios)
|
Հնագույն ծովի աստված, ով Տիտանների դաշնակիցն էր։
|
Աիգաիոն - AEGAEON (2) (Aigaion)
|
Գիգանտներից մեկը, ով պայքարում էր աստվածների դեմ։
|
Աիգաիոս - AEGAEUS (Aigaios)
|
Սքերիա գետի (Փաեսին կղզի) աստված։
|
Աիգերոս - AEGEIRUS (Aigeros)
|
Բարդենու համադրիաս։
|
Աիգինա –Էգինա- AEGINA (Aigina)
|
Նայադուհի, Ասոպոս համանուն գետի աստծո դուստրը։ Զևսի սիրուհի։
|
Աիգիպան - AEGIPAN (Aigipan)
|
Կես ձուկ, կես այծ աստված։ Խորհուրդ էր տվել աստվածներին Տիփոնից փրկվելու համար փախչել Եգիպտոս և այն տեղ ընդունել կենդանիների կերպարանքներ։ Նա վերափոխվում է այծի ձկան պոչով։ Հետագայում Զևսին ազատելիս, որպես պարքև դառնում է Այծեղջուրի համաստեղություն։
|
Աիգլե - AEGLE (1) (Aigle)
|
Ճոխ, լիակատար առողջության աստվածուհի։
|
Աիգլե - AEGLE (2) (Aigle)
|
Հավերժահարս (նիմփա), քարիսների մայրը, Հելիոսի սիրուհի։
|
Աիլո- AELLO
|
Հարպիաներից մեկը։
|
Աիոլոս - AEOLUS (Aiolos)
|
Քամու հունական աստված։ Կարող էր ստեղծել հզոր փոթորիկներ և հաճախ շրջափակուղու մեջ էր պահում նավերը։ Ազատում էր նավերը միայն աստվածների խնդրանքով։
|
Աիոն - AEON (Aion)
|
Սկզբնական կամ պրոտոգեն ժամանակի աստվածություն։ Հավանաբար Քրոնոսի մակդիրներից մեկն է։
|
Աիրգիա - AERGIA
|
Ծուլության իգական անձնավորում։
|
Եթեր- AETHER (Aither)
|
Սկզբնական կամ պրոտոգեն վերին օդի շերտի, հավերժական Լույսի աստվածություն։
|
Աիտնա կամ Էտնա - AETNA (Aitna)
|
Սիցիլիայի հրաբխային Էտնա լեռան աստվածուհի։ Օրեադներից մեկը։
|
Աիքս-AEX (1) (Aix)
|
Պան աստծո այծ-հավերժահարս (նիմփա) կին։
|
Աիքս-AEX (2) (Aix)
|
Ավագ Գորգոնա, ով սպանվել էր Զևսի կողմից։ Նրա մաշկը քաշած էր Զևսի Էգիդայի վրա։
|
Ագանիփե -AGANIPPE
|
Նայադուհի, Թերմեսոս գետի աստծո դուստրը։ Հելիկոն լեռան, Մուսաների սուրբ աղբյուրի հավերժահարսն էր, որի ջրերը ուներ ոգեշնչման իշխանություն։
|
Ագդիստիս - AGDISTIS
|
Զևսի և Մայր Հողի ծնունդ է։ Աստվածություն, ով ուներ և՝ իգական, և՝ արական հատկանիշներ, հետագայում դառնում է Կիբելա աստվածուհի։
|
Ագլայա- AGLAEA (Aglaia)
|
Գեղեցկության աստվածուհի, քարիսներից մեկը։ Հետագայում դառնում է Հեփեստոսի կինը, երբ նա բաժանվում է Աֆրոդիտեից։
|
Ագոն- AGON
|
Մրցույթի արական անձնավորում։
|
Ագրևս- AGREUS
|
Ձկնորսության ծովային աստված։
|
Ագրիոս- AGRIUS (1) (Agrios)
|
Գիգանտներից մեկը։ Մոյրաները (Ճակատագրեր) սպանել էին նրան Գիգանտոմաքիայի ժամանակ։
|
Ագրիոս-AGRIUS (2) (Agrios)
|
Թրակիան գիգանտ, կես-մարդ, կես-արջ։ Նրան կերակրում էին մարդու մսով։
|
Ագրոս-AGROS
|
Դաշտերի բերկատվության արական անձնավորում։
|
Ալալա- ALALA
|
Alala Մարտակոչի իգական անձնավորում։
|
Ալաստոր- ALASTOR
|
Դայմոն կան ոգի։ Նա վրեժ էր առնում մատաղ սերունդից իրենց հայրերի կամ նախնիների մեղքերի համար։
|
Ալքե- ALCE (Alke)
|
Մարտական ուժի և խիզախության իգական անձնավորում։
|
Ալքոն- ALCON (Alkon)
|
Կաբեիրիներից մեկը։
|
Ալքիոնե- ALCYONE (Alkyone)
|
Պլեյադներից մեկը, Պոսեյդոնի սիրուհի։
|
Ալքիոնևս- ALCYONEUS (Alkyoneus)
|
Գիգանտներից ամենաուժեղն էր։ Անմահ ու անպարտելի էր, բայց միայն իր Պալեն հայրենիքում։ Սպանվում է Հերկուլեսի կողմից։
|
Ալքիոնիդներ - ALCYONIDES (Alkyonides)
|
Ալքիոնևսի յոթ դստեր-հավերժահարսներ (նիմփաներ), որոնք ցատկել էին ծով, որպիսզի խեղթվեին իրենց հոր մահից հետո, բայց կերպարանափոխվել էին ալկիոնիների (зимородки)։
|
Ալեկտո- ALECTO (Alekto)
|
Էրինիաներից մեկը։
|
Ալեթեա - ALETHEIA
|
Ճշմարտության իգական անձնավորում։
|
Ալեքսիարես – ALEXIARES
|
Հերակլեսի և Հեբեի անմահ որդին է։ Փոքր Օլիմպիացիներից էր, կիսա-աստված, պահպանում էր պատերազմներից։
|
Ալեքսիրոե- ALEXIROE (Alexirhoe)
|
Նայադուհի, Տրոյայի Գրենիկոս գետի աստծո դուստր։
|
Ալգեա- ALGEA
|
Վշտի իգական անձնավորում։
|
Ալոադներ- ALOADAE (Aloadai)
|
Պոսեյդոնի երկու հսկա որդիներ, ովքեր փորձել են գրոհել երկինքն նետելով մեկը մյուսի հետևից լեռներ։ Նրանք սպանվում են Ապոլլոնի և Արտեմիսի կողմից։
|
Ալպոս - ALPUS (Alpos)
|
Սիցիլյան հրեշավոր գիգանտ, սպանվում է Դիոնիսոսի կողմից։
|
Ալփեիոս - ALPHEIUS (Alpheios)
|
Հունաստանի Էլիս դետի աստված։ Նասիրահարվաց էր Արեթուսա նիմփային և հետապնդում էր նրան միջև իսկ Օրտիջիա կղզի։ Արտեմիսը Արեթուսային վերափոխում է մի աղբյուրի, որպիսզի փրկի գետի աստծո հետապնդումից, բայց սիրահարված աստվածը իր ջրերի հոսքը շեղում է դեպի Սիցիլիան, որպեսզի կարողանան ընդմիշտ խառնվել իրենց ջրերը։
|
Ալսեիդես - ALSEIDES
|
Պուրակի դրիադ-նիմփա։
|
Ամալթեա - AMALTHEIA
|
Այծ, ով կերակրել էր մանուկ Զևսին։ Հետագայում իր բարի ծառայության համար տեղ էր գտել աստղերի շարքում։ Այծի համաստեղության էր վերափոխվել, իսկ նրա եղջյուրը վերափոխվել էր առատության եղջյուրի։
|
Ամեքանիա -AMECHANIA (Amekhania)
|
Անօգնականության իգական անձնավորում։
|
Ամնիսիադես- AMNISIADES
|
Նայադուհի, Ամնիսոս գետի աստծո դուստր։ Խնամում էր Արտեմիսի ոսկե եղջուրներով եղնիկին։
|
Ամնիսոս - AMNISUS (Amnisos)
|
Կրետյան գետի համանուն աստված։
|
Ամպելոս - AMPELUS (Ampelos)
|
Սատիրոս, Դիոնիսոսի սիրած։ Մահից հետո Դիոնիսոսը վերափոխվում է նրան խաղողի որթու։
|
Ամփիարոս - AMPHIARAUS
|
Վերածված էր մարգարեական դայմոնի մի հերոս, ում կուլ էր տվել հողը։
|
Ամփիլոգե -AMPHILOGIAE (Amphilogiai)
|
Վեճերի իգական անձնավորում (դայմոն, ոգի)։
|
Ամփիտրիտե - AMPHITRITE
|
Հիսուն ներեուհիներից մեկը, Պոսեյդոնի կինը։ Ամուսնությունից հետո դառնում է ծովի թագուհի-աստվածուհի։
|
Ամիմոնե- AMYMONE
|
Արգիվյան աղբյուրի նայադուհի, Պոսեյդոնի սիրուհի։
|
Անաիդե - ANAIDEIA
|
Անգթության իգական անձնավորում։
|
Անանկե - ANANKE
|
Սկզբնական կամ պրոտոգեն անխուսափելիություն անձնավորող աստվածուհի։
|
Անարեսինևս - ANARESINEUS
|
Ձկան պոչով ծովային աստվածություներից մեկը։
|
Անատոլե կամ Անատոլիա - ANATOLE
|
Երկրորդն տասներկու Հորաներից։ Համարվել է լուսաբացի ժամվա աստվածուհի։
|
Անաքս - ANAX
|
Լիդյան գիգանտ։
|
Անաքիալե- ANCHIALE (Ankhiale)
|
** Կրակի և ջերմության տիտանուհի-աստվածուհի, Հեկատերոսի կինն էր։
|
Անքինոե -ANCHINOE (Ankhinoe)
|
Եգիպտական նայադուհի։
|
Անքիրոե -ANCHIROE (1) (Ankhiroe)
|
Արկադիական նայադուհի-նիմփա։
|
Անքիրոե -ANCHIROE (2) (Ankhiroe)
|
Նայադուհի, Քրեմենտես լիբիական գետի աստծո դուստրը։
|
Անքիրոե - ANCHIROE (3) (Ankhiroe)
|
Նայադուհի, Էրասինոա հունական գետի աստծո դուստրը։ Բրիտոմարտիս աստվածուհու հետ կապ ունի։
|
Անդրոկտասիա - ANDROCTASIAE (Androktasiai)
|
Չկանխատեսված մարդասպանության անձնավորում։
|
Անեմոի -ANEMOI (1)
|
Հյուսիսի, հարավի, արևելքի ու արևմուտքի քամիների աստվածները, ովքեր ապրել են Թրակիայում կամ երկրի յուրաքանչյուր չորս անկյուններում։ Բորեասը՝ ձմեռվա ոգին էր, հյուսիսային քամի, արևելյան քամու աստված՝ Էվրոսն էր, աշնան անհանգիստ ոգին էր, հարավային խոնավ քամին էր Նոտոսը՝ ամառվա ոգին էր, և արևմտյան փաղաքուշ քամին՝ Զեփիրոսն էր, գարնան ոգին էր, որ անձրևաբեր ամպեր է կուտակում։
|
Անեմոի -ANEMOI (2)
|
Փոթորիկներ ծնող դայմոներն են։ Տիփոն հտեշի զավակները։ Նրանք փակված էին լողացող Էոլոս կղզի ներսում և ազատ էին արձակվում միայն Զևսի հրամանով, որպիսզի կործանեն երկիր։
|
Անգելիա - ANGELIA
|
Հաղորդագրությունների աստվածուհի։
|
Անիա - ANIA
|
Դժվարությունների, խոչընդոտների իգական անձնավորում։
|
Անիկետոս -ANICETUS (Aniketos)
|
Հերակլեսի և Հեբեի անմահ որդին էր։ Նա կիսա-աստված էր և հայտնի էր անպարտելի հզորությամբ։
|
Անիգրիդես -ANIGRIDES
|
Նայադուհի, Հունաստանի Անգրոս գետի աստծո դուստրը, որի սրբազան աղբյուրների ջուրը կարող էր բուժել մաշկի հիվանդություններ։
|
Անիգրոս -ANIGRUS (Anigros)
|
Հարավային Հունաստանի Էլիս գետի աստված։
|
Անիպե- ANIPPE
|
Նայադուհի, Նիլ գետի աստծո դուստրը, Պոսեյդոնի սիրուհի։
|
Անտաիոս - ANTAEUS (Antaios)
|
Լիբիական գիգանտ, ով ուժ էր առնում իր մոր՝ հողի աստվածուհու ընդերքից։ Սպանվում է Հերակլեսի կողմից։
|
Անտերոս - ANTEROS
|
Անպատասխան սիրո աստված, զինված էր կապարե նետ ու աղեղով։
|
Անթեա - ANTHEIA
|
Ծաղիկների ու ծաղկեպսակների աստվածուհի, Ափրոդիտեի սպասուհիներից մեկն էր։
|
Անթեդոն - ANTHEDON
|
Բոեթիայի նիմփա Հունաստանում։
|
Անտրակիա - ANTHRACIA (Anthrakia)
|
Արկադիական նիմփաներից մեկն էր, ով կերակրել և խնամել էր մանուկ Զևսին։
|
Անտիփատես - ANTIPHATES
|
Մարդակեր ցեղի արքան էր, հայտնի էին Laestrygones անվամբ։ Ոդիսևսը հանդիպել էր նրանց իր ճանապարհորդության ժամանակ։
|
Անիտոս - ANYTUS (Anytos)
|
**Արկադիական տիտան (դայմոն), ով Դեմետրի դստեր՝ Դեսպոենի պահապանն էր։
|
Ապատե -APATE
|
Խաբեության իգական անձնավորումն էր։
|
Ապելիոտես - APELIOTES
|
Արևելյան քամու կիսա-աստուած։
|
Ափրոդիտե - APHRODITE
|
Հունաստանի սիրո և գեղեցկության աստվածուհի, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։
|
Ափրոս- APHROS
|
Իքտիոկենտավրոս կամ էլ կենտավրոս ձկան պոչով, նա էր ծովից դուռս բերել նորածին Ափրոդիտեին։
|
Ապոլլոն - APOLLO (Apollon)
|
Հունաստանի մարգարեության, երաժշտության և բուժման աստված, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։ Նրա նետերը ժանտախտով էին վարակում տղամարդկանց։
|
Ապորիա - APORIA
|
Անզորության, բարդության և տարակուսանքի իգական անձնավորում (դայմոն, ոգի)։
|
Ապոթեոթեներ -APOTHEOTHENAI
|
Տղամարդիկ և կանայք, ովքեր անմահություն էին ստացել և ապրում էին աստվածների հետ։
|
Արաի -ARAE (Arai)
|
Անեծքի իգական անձնավորում։
|
Արքե - ARCE (Arke)
|
Իրիս աստվածուհու քույրը։ Նա տիտանների սուրհանդակն էր և դրա համար Զևսը նրան զրկել էր թևերից և գցել Տարտարոս։
|
Արես - ARES
|
Հունաստանի պատերազմի և արյունահեղության աստված, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։
|
Արետե - ARETE
|
Առաքինության և գերազանցության աստվածուհի։
|
Արեթուսա - ARETHUSA (Arethousa)
|
Սիցիլիական աղբյուրի նայադուհի – հավերժահարս։ Հետապնդվում էր գետի աստված Ալփեիոսի կողմից։
|
Արգես - ARGES
|
Երեք մետաղե աշխատանքներ կատարող կիկլոպներից մեկը։
|
Արգիոպե - ARGIOPE (1)
|
Պարնաս լեռան նիմփա։
|
Արգիոպե - ARGIOPE (2)
|
Էլևսինյան նիմփա։
|
Արգուս Պանոպտես - ARGUS PANOPTES (Argos Panoptes)
|
Գիգանտ, որի մարմինը ծածկված էր հարյուր աչքերով։ Նա Հերայի հրամանով հսկում էր Իոին, Զևսի սիրուհուն։ Հետագայում Հերմեսը Զևսի հրամանով նրան սպանում է։
|
Արգիրա - ARGYRA
|
Ծովի նիմփա, Սելեմնոսի սիրուհի։
|
Արիադնե - ARIADNE
|
Կրետյան արքայադուստր, ով օգնում էր Թեսևսին հաղթել մինոտավրոսին։ հետագայում դառնում է Դիոնիսոսի կինը և ապրում է Օլիմպոսի վրա։
|
Արիմասպիաներ - ARIMASPIANS (Arimaspoi)
|
Սկիփյան միականի ցեղ էր, որոնք մշտական պատերազմի մեջ էին գրիփների (Griffins) դեմ, լեռնային ոսկու համար։
|
Արեիոն - ARION (Areion)
|
Անմահ ձի էր, ով ծնել էր աստվածուհի Դեմետրեն, երբ Պոսեյդոնը բռնաբարել էր նրան ձիու կերպարանքով։
|
Արիստես - ARISTAEUS (1) (Aristaios)
|
ՄեղվաբուծությաՆ, պանրագործության, ձիթապտուղի աճի և որսի աստվածն էր։ Նա իր զարմիկ Դիոնիսոսի ուղեկիցն էր։
|
Արիստաիոս -ARISTAEUS (2) (Aristaios)
|
Գիգանտներից մեկն էր, ով մարտնչում էր աստվածների դեմ։ Աստվածները նրան վերափոխում են թրքի բզեզի։
|
Արտեմիս - ARTEMIS
|
Հունաստանի որսորդության, վայրի կենդանիների, ծննդաբերության և երեխաների աստվածուհի, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։ Ապոլլոնի քույրը։
|
Ասբետոն - ASBETON
|
Դայմոն «Charr», որը խաթարում էր արհեստավորների գործերը։
|
Ասկալափոս - ASCALAPHUS (Askalaphos)
|
Դժոխքի ոգին, որը խնամում էր Հադեսի այգիները։ Երբ նա ասել էր իր տիրոջը, որ Պերսեփոնեն ճաշակել էր նռան սերմերը, Դեմետրեն պատժել էր նրան և դարձել ճչացող-բու։
|
Ասկանիոս - ASCANIUS (Askanios)
|
Միսիական գետի աստված։
|
Ասկլեպիոս - ASCLEPIUS (Asklepios)
|
Հունական բժշկության աստված։ Կենտավրոս Քիրոնի աշակերտն էր, ով դարձել էր այնքան հմուտ, որ կարողանում էր մահացածներին վերակենդանացնել։ Սպանվում է Զևսի կայծակի հարվածից։
|
Ասկրե- ASCRA (Askre)
|
Բոեոտյան նիմփա, Պոսեյդոնի սիրուհի։
|
Ասիե -ASIA (1) (Asie)
|
Օվկիանուհի, տիտան Հապետոսի կինն էր։ Նրա անունով էլ կոչվում է մայրցամաք։
|
Ասիե - ASIA (2) (Asie)
|
Օվկիանուհի, տիտան Պրոմեթևսի կինն էր։ Նրա անունով էլ կոչվում է մայրցամաք։
|
Ասոպիս - ASOPIS
|
Նայադուհի, Ասոպոս գետի համանուն աստծո դուստրը։ Հարավային Հունաստան։
|
Ասոպոս -ASOPUS (Asopos)
|
Համանուն գետի, Բոեոթիայում և Արգոսում, աստված։ Ուներ քսան գեղանի դստեր, որոնք դարձել են աստվածների սիրուհիններ։
|
Աստերիա - ASTERIA
|
Գիշերային ծեսերի Տիտանուհի-աստվածուհի։ Հեկատեի մայրը։ Զևսի սիրահետումներից փրկվելու համար Աստերիան վերածվում է լորի և՝ նետվելով Էգեյան ծով, փոխարկվում է Դելոս կղզու։
|
Աստերիոն - ASTERION
|
Միկենյան համանուն գետի աստված։
|
Աստերիոս - ASTERIUS (Asterios)
|
Լիդիական գիգանտ։
|
Աստերոսե - ASTERODEIA
|
Կովկասյան լեռների նայադուհի –նիմփա։
|
Աստերոպե - ASTEROPE
|
Օվկիանուհի, Զևսի սիրուհի։
|
Աստրա մոլորակ - ASTRA PLANETA
|
Հինգ մոլորակների աստվածներ։ Փայնոն - Phainon (Կրոնոսի մոլորակ, Հռոմիական Սատուրն), Փաետոն Phaethon (Զևսի մոլորակ, Հռոմեական Յուպիտեր), Պիրոս Pyroeis (Արեսի մոլորակ, Մարս),Էոսփորոս/Հեսփերոս Eosphoros (Ափրոդիտեի մոլորակ, Վեներա),և Ստիլբոն Stilbon (Հերմեսի մոլորակ, Մերկուրի) ։
|
Աստրաիա - ASTRAEA (Astraia)
|
Արդարադատության տիտանուհի-աստվածուհի։ Հետագայում դառնում է Կույսի համաստեղություն։
|
Աստրեոս - ASTRAEUS (1) (Astraios)
|
Աստղերի տիտան-աստված, նաև աստղագիտության և աստրոլոգիայի։ Չորս քամիների և աստղերի հայրը։
|
Աստրևս- ASTRAEUS (2) (Astraios)
|
Սատիրոսներից մեկը, Դիոնիսոսի ամենա տարեց սատիր։
|
Աստրապե - ASTRAPE
|
Կայծակ աստվածուհի, Զևսի սպասուհի։
|
Աստրիս - ASTRIS
|
Հելիոսի դուստրը և հնդկական գետի աստծո՝ Հիդասպեսի կինը։
|
Աստրոթեսներ - ASTROTHESIAI
|
Համաստեղությունների ոգիներ։
|
Աստեոքե - ASTYOCHE (Astyokhe)
|
Նայադուհի, տրոյական գետի՝ Սիմոես աստծո դուստրը։ Տրոյական արքաների մեկի կինը։
|
Ատե- ATE
|
Սխալի, մոլորության, կործանման, և կույր հիմարության անձնավորում։
|
Աթենաս - ATHENA (Athene)
|
Հունաստանի պատերազմի և հմուտ արհեստների աստվածուհի, Տասներկու մեծ Օլիմպիացի աստվածներից մեկը։
|
Ատլանտեա - ATLANTEIA
|
Դրիադա-նիմփա, Դանաոս եգիպտական արքայի սիրուհի։
|
Ատլանտացիներ - ATLANTEANS (Atlantes)
|
Ատլանտիդա/Ատլանտիս կղզու բնակիչներ։
|
Ատլաս - ATLAS
|
Տիտան-աստված, ղեկավարում էր տետանների մարտը աստվածների դեմ։ Որպես պատիժ նա դատապարտված էր կրել երկինքը իր ուսերին։
|
Ատրոպոս Ատրոպե - ATROPUS (Atropos)
|
Մոյրաներից մեկը։
|
Ատիս - ATTIS
|
Կիբելայի ներքինի սպասավոր, ով վարում էր առյուծներով լծված կառքը։
|
Այգե /Օժե - AUGE
|
Տասներկու ժամերի առաջին աստվածուհի, ղեկավարում էր լուսաբացի առաջին ժամը։
|
Ավլոնիադես - AULONIADES
|
Հովիտների դրիադա-նիմփա։
|
Աուրա - AURA
|
Զեփյուռի տիտանուհի-աստվածուհի։
|
Աուրաիներ- AURAE (Aurai)
|
Նուրբ զեփյուռի իմփաներ։
|
Ավտոմատոններ - AUTOMATONES
|
Կենդանացած մետաղյա կենդանիների և մարդկանց արձաններ, որոնք ստեղծել էր աստված Հեփեստոս։
|
Ավքսիսիա - AUXESIA
|
Գարնան աճի Հորա։
|
Աքսիոս - AXIUS (Axios)
|
Պիոնիա գետի համանուն աստված։
|