Մարտիրոս Հախնազարյան

հայ հասարակական գործիչ, մանկավարժ

Մարտիրոս Հախնազարյան, (1859, Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 24, 1919(1919-12-24), Ներքին Ագուլիս), հասարակական գործիչ, մանկավարժ[1]։

Մարտիրոս Հախնազարյան
Ծնվել է1859
ԾննդավայրՆերքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 24, 1919(1919-12-24)
Մահվան վայրՆերքին Ագուլիս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1885)
Մասնագիտությունհասարակական գործիչ և մանկավարժ
ԵրեխաներՀովհաննես Հախնազարյան

Կենսագրական սկզբնական տվյալներ

խմբագրել

Մարտիրոս Հախնազարյանը ծնվել է Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Ագուլիս քաղաքում[1]։

Կրթություն

խմբագրել
 
Գևորգյան հոգևոր ճեմարան, 1910 թվական

1885 թվականին Մարտիրոս Հախնազարյանն ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը, որտեղ սովորել է Մանուկ Աբեղյանի հետ միասին։ Համալսարանական կրթությունը ստացել է Գերմանիայում[1]։

Գործունեություն

խմբագրել

Հասարակական, աշխատանքային գործունեություն Է իրականացրել Ագուլիսում, Էջմիածնում։ Եղել է Ագուլիսի դպրոցի ուսուցիչ, հոգաբարձու, Քաղաքիկ և Տանակերտ զյուղերի դպրոցների ուսուցիչ ու տեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսուցիչ, ավագ վերակացու[1]։

1889-1890 թվականներին Հրաչյա Աճառյանին օգնել է Ագուլիսի բարբառի ուսումնասիրման և Ագուլիսի բարբառի բառարան կազմելու աշխատանքներին[1]։

Մարտիրոս Հախնազարյանը զոհվել է 1919 թվականի դեկտեմբերի 24-ին՝ թուրքերի կողմից Ագուլիսի կոտորածի ժամանակ[1]։

Ընտանիք

խմբագրել

Մ․ Հախնազարյանը Հովհաննես Հախնազարյանի հայրն է[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 269։