Կապսի ջրամբար
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կապսի ջրամբար, անավարտ ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Ախուրյան գետի աջ ափին[1]։ Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։
Տեղագրություն | Հայաստան | |
Ամենաբարձր կետը | 1730 մ | |
Ավազանի մակերեսը | 280 հա (ներկա պահին) 430 հա (նախագծով) կմ² | |
Ընդհանուր ծավալը | 60 միլիոն մ3 (ներկա պահին) 90 միլիոն մ3 (նախագծով) | |
Ջրափնյա գծի երկարությունը | 4 կմ | |
Միջին խորությունը | 1704 մ | |
Ջրամբարի շինարարությունն սկսվել է 1985 թվականին։ Շինարարական աշխատանքները մինչև 1989 թվականի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993 թվականին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի[2]։
Շինարարության նշված ժամանակահատվածում կառուցվել է ջրամբարի վերին անջրպետը, շինարարական թունելը, իրիգացիոն թունելը, պատվարի կիրճային մասի հատվածը, աջ և ձախ մասերի պատնեշների որոշ հատվածները, ինչպես նաև կատարվել են ցեմենտավորման որոշ աշխատանքներ։
Հայաստանի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տալիս Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է ջրամբարի վերականգմանը, մասնավորապես՝ պատվարի բարձրացմանը[3], որի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր պետք է մատակարարվի նախագծային 8 համայնքներում (Ախուրիկ, Երազգավորս, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կապսի ջրամբարի վերականգնումը կարժենա 18,5 միլիոն եվրո». «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ. Օգոստոսի 12, 2013 թ. Վերցված է Հունվարի 17, 2014 թ.-ին.
- ↑ «Կվերականգնվի Կապսի ջրամբարը. Ծրագիրն արժե 18.5 միլիոն եվրո». «168 Ժամ առցանց լրատվական կայք». Օգոստոսի 8, 2013 թ. Վերցված է Հունվարի 17, 2014 թ.-ին.
- ↑ «Կվերականգնվի Կապսի ջրամբարը». «ՍԻՎԻԼՆԵԹ». Օգոստոսի 8, 2013 թ. Վերցված է Հունվարի 17, 2014 թ.-ին.