Շուշիի տեխնոլոգիական համալսարան

Շուշիի տեխնոլոգիական համալսարան, գիտակրթական և մշակութային կենտրոն Արցախի Հանրապետությունում։

Շուշիի տեխնոլոգիական համալսարան
ՀապավումՇՏՀ
Տեսակակադեմիական ինստիտուտ
Միջազգային անվանումShushi University of Technology
Հիմնադրված է2015 թ. դեկտեմբերի 28
ՌեկտորՀովհաննես Վաչեի Թոքմաջյան (2015)
Ուսանողներ2000
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
ՏեղագրությունԱրցախի Հանրապետություն
ՀասցեԼՂՀ, ք.Շուշի, Աշոտ Բեկորի 4

Պատմություն

խմբագրել

Համալսարանն ստեղծվել է 2015 թվականին, Արցախի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2015 թ N911-Ն որոշմամբ։ 2016 թ. օգօոստոսի 29-ին համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը՝ 5 տարի ժամկետով։ 2016 թ. ապրիլի 14-ին Կազանում տեղի ունեցած շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի վարչության որոշմամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ընտրվեց Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի անդամ։ ՇԸՀ-ի կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը, Ռեկտորը։ Բուհի այլ մարմիննրն են գիտական խորհուրդը, ռեկտորատը։ Համալսարանն իրականացնում է բարձրագույն, հետբուհական, միջին մասնագիտական կրթություն։ Համալսարանի ուսանողության ինքնակառավարման մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում։

Ֆակուլտետներ

խմբագրել
  • Ճարտարապետաշինարարական ֆակուլտետ
  • Գյուղատնտեսական ֆակուլտետ
  • Տեխնոլոգիական ֆակուլտետ

Հոգաբարձուների խորհուրդ

խմբագրել
 
ՇՏՀ հանրակացարան
 
ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նիստ
  • Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (նախագահ)
  • Սլավիկ Արմիկի Ասրյան
  • Արամ Սերգեյի Մխոյան
  • Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան
  • Արտակ Արտյոմի Բեգլարյան
  • Արմեն Յուրիկի Սարգսյան
  • Կարեն Արմոյի Ներսիսյան
  • Գագիկ Միքայելի Բաղունց
  • Ռուդոլֆ Գերասիմի Իսրայելյան
  • Վասպուրակ Սմբատի Կարապետյան
  • Սեյրան Ալեքսանդրի Շահնազարյան
  • Սարիբեկ Բարդուղի Գալստյան
  • Նվեր Ալբերտի Միքայելյան
  • Գևորգ Գագիկի Վերանյան
  • Ռոբերտ Միսակի Հարությունյան
  • Լևոն Գագիկի Գրիգորյան
  • Արտակ Արթուրի Սարգսյան
  • Սամվել Ռաֆայելի Մինասյան
  • Գրիշա Ստեփանի Նարինյան
  • Զորի Չարքյազի Մուսայելյան

Արտաքին հղումներ

խմբագրել