Հովհաննես Թումանյանի սիրտ (մատուռ)

Հովհաննես Թումանյանի սիրտն ամփոփող մատուռ

Հովհաննես Թումանյանի սիրտ (մատուռ), Հովհաննես Թումանյանի սիրտն ամփոփող մատուռ, որը գտնվում է Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանի տուն-թանգարանի բակում։

Հովհաննես Թումանյանի սիրտ
Հովհաննես Թումանյանի սիրտն ամփոփող մատուռը Դսեղում
Տեսակմատուռ
Ստեղծում1994
Երկիր Հայաստան
ՔաղաքԴսեղ
ԲնակավայրԼոռու մարզ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

1921 թվականին Թումանյանը վատառողջ էր. նա ապրում էր Թիֆլիսում և Թիֆլիսի բժիշկները որոշեցին վիրահատել։ Դա չօգնեց Թումանյանին։ Նա տեղեկացավ, որ Բեռլինում իրականացնում են ճառագայթային բուժում և շատ էր ցանկանում Մոսկվայով այցելել Բեռլին։

1922 թվականի դեկտեմբերյան ցրտաշունչ մի օր Թումանյանը ճանապարհվեց Մոսկվա։ Թումանյանին ուղեկցում էին կրտսեր որդին՝ Արեգը, Աշխեն և Նվարդ դուստրերը և բժիշկ Սաղյանը։ Մոսկվայի Օստոումովյան հիվանդանոցի բժիշկները խորհուրդ չտվին, որ Թումանյանը գնա Բեռլին. պատճառը Բեռլինում քաղաքական խառն իրադրությունն էր և Թումանյանի ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ուշացած բուժումը։

1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահացավ Մոսկվայում։ Բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդին՝ Արեգը, թաքուն վերցրեց հոր սիրտը և ֆորմալինի սրվակի մեջ այն բերեց տուն՝ Թիֆլիս։ Եղբորը գրած նամակում Արեգն իր արարքը բացատրում է նրանով, որ «չցանկացավ իր աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»։

Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչև Թումանյանի 125-ամյակը։ 1994 թվականին սիրտը Կառավարական հանձնաժողովի որոշմամբ բերեցին Դսեղ և ամփոփեցին տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցած մատուռում։ Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի պանթեոնում։

Սիրտը մատուռի մեջ դրեց Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Այսօր մատուռն ուխտատեղի է հազարավոր այցելուների համար։

Գրականություն խմբագրել

  • Նվարդ Թումանյան, «Հուշեր և զրույցներ», Էդիթպրինտ, 1987 թ․

Ծանոթագրություններ խմբագրել

և Գրականության թանգարանի պաշտոնական կայք