Ռոմեո Ջուլհակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջուլհակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոմեո Սուրենի Ջուլհակյան (դեկտեմբերի 31, 1937, Արմավիր - ապրիլի 24, 2005, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ (1987), Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1999)։
Ռոմեո Ջուլհակյան | |
---|---|
Ի ծնե | Ռոմեո Սուրենի Ջուլհակյան |
Ծնվել է | 1937 դեկտեմբերի 31 |
Ծննդավայր | Արմավիր |
Մահացել է | 2005 ապրիլի 24 |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Romeo Julhakyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1960 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, դասախոսել է 1960 թվականից, պրոֆեսոր` 1999 թվականից։ 1963 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1975 թվականից` ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1990-1991 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1991-1993 թվականներին` ՀՀ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ, 1993-1996 թվականներին` ճարտարապետության և քաղաքաշինության պետվարչության պետ, 1996-1997 թվականներին` ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ, 1997 թվականից` նախարարի գլխավոր խորհրդական և քաղաքաշինության խորհրդի նախագահ[1]։
Ստեղծագործականն ուղի
խմբագրելՌոմեո Ջուլհակյանի նախագծերով և համահեղինակությամբ Երևանում կառուցվել են՝
- ՀԽՍՀ նախարարների խորհրդի ընդունելությունների տուն, 1980
- Դավթաշենի կամուրջը, 1982-1992
- Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» (1987) և «Զորավար Անդրանիկ» (1989) կայարանները
- Սուրբ Սարգիս եկեղեցու զանգակատունը, 1997
Հուշարձաններ
խմբագրելՀեղինակ է հետևյալ հուշարձանների ճարտարապետական մասի՝
- Հայրենական պատերազմում զոհված ԵՊՀ-ականների հուշարձան, 1968, Երևան
- Լև Տոլստոյի հուշարձան, 1987, Երևան
- Նիկոլայ Գոգոլի հուշարձան, 1988, Երևան
- «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» հուշարձան, 2002, ԵՊՀ-ի առջև, Երևան
- Կարո Հալաբյանին նվիրված հուշարձան
- Մարտիրոս Սարյանի հուշարձան, 1985, Դոնի Ռոստով
- «Օրբելի Եղբայրների հուշարձան», 1988, Ծաղկաձոր
- Նիկողայոս Ադոնցի հուշարձան, 1993, Սիսիան
- Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիր, 1995, Այնճար, Լիբանան
- Կոմիտասի հուշարձան, 1996, Վալանս, Ֆրանսիա
- Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի ցուցասյուներ, 1973 տուն-թանգարանի շենքի առջև
- «Հուշարձան-խորան, 1994, Դսեղ
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք և բացօթյա խորան, 2001, Ջիմ Թորոսյանի հետ համատեղ
Մահարձաններ
խմբագրել- Գեղամ Սարյան, 1985, Երևան
- Մարշալ Հովհաննես Բաբաջանյան, 1985, Մոսկվա
Հուշատախտակներ
խմբագրել- Ավետիք Իսահակյան
- Հասմիկ
- Գուրգեն Մահարի
- Ստեփան Մալխասյանց
Հուշասյուններ
խմբագրել- Մանուկ Աբեղյան
- Հրաչյա Աճառյան
- Հակոբ Մանանդյան
Ցուցահանդեսներ
խմբագրել2013 Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (հետմահու)[2]
Պատկերասրահ
խմբագրել-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտք և բացօթյա խորան
-
Զորավար Անդրանիկ (մետրոյի կայարան)
-
Օրբելի եղբայրների հուշաքանդակը Ծաղկաձորում, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան
-
Կարո Հալաբյանի հուշարձան
-
Գերեզման Մայիսյան ապստամբության հերոսների (Ստեփան Ալավերդյան, Սարգիս Մուսայելյան, Բագրատ Ղարիբջանյան), Անգլիական այգի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Բացվեց ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյան(չաշխատող հղում)