Ներսես Պոզապալյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան (հուլիսի 5, 1937, Քըրքխան, Թուրքիա - հունիսի 27, 2009, Վաղարշապատ, Հայաստան)։
Ներսես Պոզապալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1937 |
Ծննդավայր | Քըրքխան, Թուրքիա |
Մահացել է | հունիսի 27, 2009 (71 տարեկան) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան, Մոսկվայի հոգևոր ակադեմիա (1961) և Բոսսեի Էկումենիկ ինստիտուտ (1970) |
Մասնագիտություն | քահանա և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Կենսագրություն
խմբագրելՏեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան (ավազանի անունը՝ Հակոբ), ծնվել է 1937 թվականին Կիլիկիայում՝ Քըրքխան քաղաքում, որտեղից 1939 թվականին գաղթել է Բեյրութ։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետև Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։
1957 թվականին ընտանիքով տեղափոխվել է հայրենիք։ Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։
1957 թվականին Ս. Ստեփանոս նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։
1960-1961 թվականներին ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։
1961 թվականին Վազգեն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։
1962 թվականին Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թվականին ծայրագույն վարդապետության աստիճան։
1963-1965 թվականներին ուսանել է Անգլիայի Յորքշայր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության և մշակույթի ամառային դասընթացներին։
1965-1969 թվականներին վարել է Ս. Էջմիածնի Հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնը։
1969-1970 թվականներին ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։
1969-1972 թվականներին եղել է Շվեյցարիայի հայոց հոգևոր հովիվը։
1973 թվականին ընտրվել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ։
1974 թվականին ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։
1977 թվականին Գերաշնորհ Ներսես Պոզապալյանը Էլիզաբեթ II թագուհու կողմից արժանացել է Հատուկ Շնորհակալական Նամակի։
1982 թվականին Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ։ Եղել է նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ։
1983 թվականին ընտրվել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի անդամ։
1982-1995 թվականներին հիմնել և ղեկավարել է Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը։
1986 թվականին ձեռամբ Վազգեն Ա Կաթողիկոսի ստացել է արքության պատիվ։
1991 թվականին ի վեր եղել է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի Աստվածաշնչային Ընկերության Գործադիր Կոմիտեի անդամ։
1993-2001 թվականներին Ջինիշյան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել և ծառայել է որպես ատենապետ։
1999 թվականին ընտրվել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ։
1999 թվականին հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ և կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թվականին հոկտեմբերի 27-ին։
Կյանքի վերջին տասնամյակը
խմբագրել2000-2003 թվականներին իր հոգևոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի՝ իր ծնողների՝ Գրիգոր և Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։
Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական և քարոզախոսական գրքեր։ Դասախոսել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։ 2000-2006 թվականներին եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրեն։
Սրբազան Հայրը 2009 թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում ենթարկվում է հարձակման, որի հետևանքով ծանր վնասվածք է ստանում և անգիտակից վիճակում փոխադրվում հիվանդանոց։ Միջադեպից չորս ամիս անց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը հունիսի 27-ին կնքում է իր մահկանացուն։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյան (Ներսես Վանական)
- «Էջմիածին» Խոսքերի հեղինակ`(Ներսես Վանական), Մեղեդի`Մարի Պոզապալյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Պոզապալյան» հոդվածին։ |