Հովհաննես Թադևոսյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թադևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Հովհաննես Կարապետի Թադևոսյան (Տեր-Թադևոսյան) (մարտի 1, 1889(1889-03-01)[1][2], Երևան, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 3, 1974(1974-07-03)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1944

Հովհաննես Թադևոսյան
Ծնվել էմարտի 1, 1889(1889-03-01)[1][2]
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էհուլիսի 3, 1974(1974-07-03)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1916)[1] և Վխուտեմաս
Մասնագիտություննկարիչ
Հովհաննես Թադևոսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

  • 1906 թվականից սովորել է Թիֆլիսի Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության դպրոցում
  • 1909-1916 թվականներին` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարտարապետության ուսումնարանում 1922-1927 թվականներին` Վխուտեմաս-Վխուտեինի (համամիութենական գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ) խեցեգործության բաժնում
  • Ապրել ու ստեղծագործել է Ուզբեկստանում։ 1921 թվականին Մոսկվայից գործուղվել է Երևան
  • «Սամարղանդի կոմունա» գեղարվեստի դպրոցի և Երևանի գեղարվեստի ուսումնարանի հիմնադիրներից է՝ 1922 թվականին ` վարիչ[3]
  • 1937 թվականից եղել է Ուզբեկստանի տաղավարի գլխավոր նկարիչ ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում, Մոսկվա

Ստեղծագործել է `

Հովհաննես Թադևոսյանի աշխատանքները գտնվում են նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բազմաթիվ պետական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում[4], ինչպես նաև մասնավոր պատկերասրահներում ու հավաքածուներում։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Թիֆլիս», 1911[5]
  • «Արևոտ մոտիվ (էտյուդ)», 1913[6]
  • «Թեյարան», 1913[7]
  • «Ռեգիստանի հրապարակը կեսօրին», 1916, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա
  • «Սամարղանդի շուկան», 1917[8]
  • «Արևոտ մոտիվ», 1917
  • «Փողոց Սամարղանդում»
  • «Մի անկյուն Երևանում»
  • «Երևանի տեսարան»[9]
  • «Սամարղանդ. Աշնանային շուկա», 1947[10]
  • «Փողոց Աշխաբադում» (էտյուդ)
  • «Ուզբեկուհու կիսադեմ» («Մրգահավաք» գեղանկարի էտյուդ) (մոտ 1930)

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1912, 2011 հետմահու[11]), Երևանում (1966)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 116