Հովհաննես Բաննահյան
Հովհաննես Գևորգի Բաննահյան (1897, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1937), հայ խմբագիր, կուսակցական գործիչ։
Հովհաննես Բաննահյան | |
---|---|
Ծնվել է | 1897 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1937 |
Մասնագիտություն | գրող |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1917) |
Աշխատավայր | Ռանչպար, Մաճկալ և Կարմիր գյուղացի |
Հովհաննես Բաննահյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թիֆլիսում, արհեստավորի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը և ակտիվ կուսակցական աշխատանք է կատարել սկզբում Թիֆլիսում և ապա Հյուսիսային Կովկասում (Արմավիրում, Վլադիկավկազում), որտեղ հետապնդվել է սպիտակգվարդիականների կողմից և հազիվ փրկվել գնդակահարությունից։ Այնուհետև, 1919-1920 թվականներին Վրաստանում ընդհատակյա աշխատանքից հետո Բաննահյանը ուղարկվում է Խորհրդային Հայաստան։ Այստեղ 1922-1923 թվականներին նա լարված աշխատում է Ալեքսանդրապոլում, որպես պարտիայի գավկոմի ագիտպրոպ բաժնի վարիչ և «Ռանչպար» թերթի խմբագիր։ Եղել է նաև «Մաճկալ», «Կարմիր գյուղացի» թերթերի խմբագիր։ Հետագայում տեղափոխվում է Էջմիածին և ընտրվում է նրա գավկոմի քարտուղար։ Այդ պաշտոնում, 1923-1924 թվականներին նա ծավալում է լայն, բեղմնավոր աշխատանք, որից հետո որոշ ժամանակ աշխատում է ՀԿԿ Կենտկոմի կազմբաժնում։ 1927 թվականին Բաննահյանր գործուղվում է Մոսկվա՝ ուսանելու։ Այստեղ ընդունվում է կոմակադեմիային առընթեր մարքսիզմ-լենինիզմի դասընթացները, որտեղ մեկ տարի սովորելուց հետո ետ է կանչվում և նշանակվում Լենինականի քաղկոմի քարտուղար։ Հետագայում Բաննահյանը աշխատանքի է փոխադրվում Հյուսիսային Կովկաս և ընտրվում Նովոռոսիյսկի քաղաքային կոմիտեի քարտուղար, որը նրա վերջին պաշտոնն էր[1]։
Գրականություն
խմբագրել- Հայկանուշ Վարդանյան, Սրտակից և զգայուն ընկեր։ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 27-28։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 26-27։