Կարմիր գյուղացի, խորհրդային շրջանի հայկական շաբաթաթերթ, ՀԿ(բ)Կ Էջմիածնի գավկոմի և գավհեղկոմի օրգան։ Լույս է տեսել 1921-1922 թվականներին, էջմիածնում, անկանոն պարբերականությամբ։ Խմբագիրներ՝ Արամ Շահգելդյան, Լ. Թովմասյան, Ա. Մուրադյան, Հովհաննես Բաննահյան։

Առաջին համարը լույս է տեսել 1921 թվականի ապրիլի 24-ին[1]։

Զբաղվել է լենինյան գաղափարների և կոմունիստական կուսակցության քաղաքականության քարոզչությամբ։ Փորձել է պատկերել գավառի քաղաքական-տնտեսական կյանքը, ներկայացնել գյուղատնտեսության բնագավառի այսպես կոչված՝ առաջավորներին, ընդհանրացրել նրանց փորձը։ Տարածել է խորհրդային իշխանության կենտրոնական և տեղական մարմինների դեկրետներն ու հրահանգները։

«Կարմիր երիտասարդի թերթիկ», «Աշխատավոր կնոջ թերթիկ» էջերով փորձել է նպաստել գյուղական շրջանների ագիտացիոն դաստիարակության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վազգեն Ամիրբեկյան, Սովետահայ տեղական մամուլը, Ե., 1964, էջ 13-16

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 332