Հովհաննես Արշալույսի Մադոյան

հայ խորհրդային անասնաբույծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Մադոյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Արշալույսի Մադոյան (մայիսի 16 (29), 1911[1], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1983(1983-01-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974)։

Հովհաննես Արշալույսի Մադոյան
Ծնվել էմայիսի 16 (29), 1911[1]
Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 8, 1983(1983-01-08) (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույծ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1937)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1973)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1937)։ 1945-1954 թվականներին դասախոսել է նույն ինստիտուտում։ 1954 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծության ամբիոնի վարիչն է։

Մադոյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ տարբեր գոտիների խոտհարքներից ստացված խոտի քիմիական բաղադրության, մարսելիության, ընդհանուր սննդարարության, հորթերի նպատակադիր աճեցման և այլ հարցերին։ Զբաղվել է նաև ՀԽՍՀ-ում գոմեշաբուծության զարգացման պրոբլեմով, ուսումնասիրել է բնաշխարհիկ գոմեշների կաթնատվության, աճի ու զարգացման, կերակրման, ցեղաբարելավման հարցերը և այլն։

Մադոյանը կովկասյան գոմեշի ցեղի (հաստատված 1970 թվականին) հեղինակներից է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 127