Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Հովհաննես Ալթունյան (Ալթըն Ժան) (ֆր.՝ Jean Althen, 1709[1][2], Ճահուկ[1][2] - նոյեմբերի 17, 1774(1774-11-17)[3], Ավինյոն[2]), գյուղատնտես։

Հովհաննես Ալթունյան
ֆր.՝ Jean Althen
Ծնվել է1709[1][2]
Ճահուկ[1][2]
Մահացել էնոյեմբերի 17, 1774(1774-11-17)[3]
Ավինյոն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
 Jean Althen Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Անատոլիայում 14 տարի աշխատելով տորոնի դաշտերում՝ սովորել է դրա մշակման եղանակը։ Անատոլիայից փախել է, Զմյուռնիայի ֆրանսիայի հյուպատոսի օգնությամբ հասել Ֆրանսիա և հաստատվել Ավինյոն քաղաքում՝ իր հետ գաղտնի տեղափոխելով տորոնի սերմեր (թուրքական օրենքով տորոնի սերմը երկրից դուրս տանողին սպառնում էր մահապատիժ)։

1758 թվականին Վոկլյուզի դեպարտամենտում (Ֆրանսիայի հարավ) Ալթունյանը ներդրել է տորոնի մշակությունը, որը որպես ալիզարին ներկանյութի հումք շահութաբեր էր տեղի բնակչության համար։

Ի պատիվ Ալթունյանի՝ ֆրանսիացիները հուշատախտակ են դրել Ավինյոնի Կելվե թանգարանում (1821), իսկ վոկլյուզցիները կանգնեցրել են նրա բրոնզե արձանը Նոտր-Դամ դը Դոմ ժայռի վրա Ավինյոն քաղաքում (1846)[4][5]։

Ալթունյանի անունով է կոչվել Վոքլյուզի Althen-des-Paluds գյուղը, որն ունի 2000 բնակիչ։ Այստեղ է ապրում 4 հայկական ընտանիք։ 2005 թվականի նոյեմբերի 17-ին այստեղ կանգնեցվել է նրա հուշարձանը[6][7]։

Տես նաև Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 164.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  5. «Հայազգի ժան Ալթենը՝ Ֆրանսիայում բամբակի և տորոնի մշակության առաջնեկ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-19-ին։ Վերցված է 2014-12-15 
  6. «Ville d’Althen-des-Paluds (84)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է 2014-12-15 
  7. Le Patrimoine Armenien en France
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 164