Հոպոպ
Հոպոպ
Հոպոպ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Coraciimorphae
Կարգ Bucerotiformes
Ընտանիք Upupidae
Ցեղ Upupa
Տեսակ Հոպոպ (U. epops)
Միջազգային անվանում
Upupa epops
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հոպոպ (լատին․՝ Upupa epops), ալկիոնանմանների կարգի հոպոպների ցեղի թռչուն փոքր վառ գույնի թռչուն երկար նեղ կտուցով և փոմփոլիկով։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Հայտնի է հոպոպի միայն մեկ տեսակ, որը գրեթե աղավնու մեծության թռչուն է, զանգվածը՝ 68-72 գ, թևերի բացվածքը՝ 42-49 սմ։ Կտուցը բարակ է, երկար, դեպի ցած ծռված։ Գլխին ունի լավ զարգացած հովհարաձև փուփուլ։ Գունավորումը շիկակարմրավուն է՝ սև և սպիտակ շերտերով։ Թևերը լայն են, ծայրերը բութ, որովայնը սպիտակավուն է, մնացած փետրավորումը՝ շիկավուն։ Տարածվում են տարբեր երկրներում։

Տարածվածություն խմբագրել

Լայնորեն տարածված է Եվրոպայի և Ասիայի հարավային ու կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Աֆրիկայում։ Մեծ քանակությամբ տարածված է այգիներում, պուրակներում, բնակավայրերում։ Տարածված է նաև Հայաստանում։ Մեծաքանակ է և լայն տարածված։ Հանդիպում է բաց տարածություններում, այգիներում, թփուտային ծառատեսակների առկայության պայմաններում, նոսր անտառներում, բնակավայրերում, պուրակներում և նույնիսկ Երևան քաղաքում։

Բնադրում խմբագրել

Բույնը գավաթաձև է։ Բնադրում է փչակներում, շենքերի տանիքներին, պատերի, քարերի ճեղքերում։ Ձվադրում է ապրիլ-հունիսին, դնում 3-9 մոխրագույն ձու։ Սովորաբար հանդիպում են զույգերով կամ առանձին անհատներով, աշնանն էլ կազմում են ոչ մեծ խմբեր։

Սննդառություն խմբագրել

Սնվում է հիմնականում որդերով, վնասատու միջատներով, թրթուրներով։ Օգտակար է վնասատուների ոչնչացման գործում։

Կենսակերպ խմբագրել

Սովորաբար նախընտրում է բնակվել նոսր թփերով կամ ծառերով բաց տարածությունների վրա, ինչպես օրինակ սավաննաները, մարգագետինները կամ արոտավայրերն են։ Հանդիպում է նաև այգիներում։ Ցուցաբերում է զգուշավոր վարք, սակայն երկչոտ չէ։ Շատ ժամանակ է անցկացնում հողի վրա՝ որսալով միջատներ։ Օգտակար է. ոչնչացնում է գյուղատնտեսական խոշոր վնասատուների (հատկապես՝ իշախառանչին)։ Թխսակալում է էգը՝ 15-18 օր, կարճ ժամանակով՝ նաև արուն։ Ձագերը բնից դուրս են գալիս կյանքի 22-24-րդ օրը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հոպոպներ» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է հոդվածից «Հոպոպներ» Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 546