Դա (գետ)
Դա կամ Սև գետ (վիետ․՝ Đà, տայերեն Դա ՝ նշանակում է «մուգ-դարչնագույն»), վերին հոսանքում Չինաստանում հայտնի է որպես Լիքսիան գետ[1]։ Հոսում է Չինաստանի և հյուսիսարևմտյան Վիետնամի տարածքով։
Դա | |
---|---|
Տեսակ | գետ |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Վիետնամ |
Երկարություն | 910 կմ |
ԲԾՄ | 11 մետր |
Գետաբերան | Հոնգհա |
Հոսող հոսքեր | Բաբյան Ջիանգ |
Ավազանի տարածք | 52 900 կմ² |
Ջրի մարմիններ | Շոնլա ՀԷԿ |
Հուն
խմբագրելԴա գետը սկիզբ է առնում Չինաստանի Յուննան նահանգից։ Չինաստանից գետի հունը անցնում է Վիետնամական Լայ Տյաու (որտեղ այն կազմում է Դիեն Բիեն նահանգի հետ սահմանի մի մասը), Սոն Լա և Հոա Բինհ նահանգներով։
Դա գետը Հոնգհա գետի (հայտնի է նաև Կարմիր գետ) ամենակարևոր վտակն է, որին միանում է Վիետչի մոտակայքում Ֆուտխո նահագի Թամ Նոնգ շրջանում։ Այն նաև կազմում է Ֆուտխո նահանգի և Հանոյի սահմանի մի մասը (նախկինում սահմանը Հա Տայ նահանգի հետ էր)[2]։
Գետի ընդհանուր երկարությունը 910 կմ է, Չինաստանում՝ մոտավորապես 427 կմ, իսկ Վիետնամում՝ 527 կմ։
Հիդրոէներգետիկա
խմբագրելՍև գետը տալիս է հիդրոէլեկտրաէներգիայի զգալի պաշարներ։
Չինաստանում պլանավորված էր կառուցել յոթ հիդրոէլեկտրակայաններ, որից ավարտվել են վեցի կառուցումը՝ Յայանգշանի, Շիմենկանի, Լոնգմայի, Ջուֆուդուի, Գելանթաի և Տուկահեի։ Խինպինգզհայի հիդրոէլեկտրակայանը դեռ պլանավորման փուլում է[3][4][5]։ Հիդրոէլեկտրակայանների ողջ խմբի արտադրած էներգիայի հզորությունը մոտավորապես 1 300 մեգաՎատտ է[6]։
Վիետնամում Սև գետի վրա կան երեք խոշոր հիդրոէլեկտրակայաններ։ Խոաբին հիդրոէլեկտրակայանի կառուցումն ավարտվել է 1994 թվականին։ Շոն Լա հիդրոէլեկտրակայանի կառուցումն ավարտվեց 2012-ին և դարձավ Հարավարևելյան Ասիայի հիդրոէլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը։ Լայ Տյաու նահանգի Մյուոնգ Տե շրջանում գտնվող Լայ Տյաու հիդրոէլեկտրակայաը բացվել է 2016 թվականի դեկտեմբերի 20-ին[7]։ Այս երեք հիդրոէլեկտրակայանների արտադրած ընդհանուր էլեկտրական հզորությունը 5 520 մեգաՎատտ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Geographic Atlas of China. Washington, D.C.: National Geographic Society. 2007. էջ 119. ISBN 1-4262-0136-2.
- ↑ World and Its Peoples: Eastern and Southern Asia: Volume 6 - Page 724 Marshall Cavendish Corporation - 2007 "RED RIVER The Red River (Song Hong in Vietnamese) rises in southwestern China and flows 750 miles ( 1,200 km) to ... Two major tributaries join the Red River: the Clear River (Song Lo) on the left bank and the Black River (Song Da) on ..."
- ↑ «Datang International Lixian Jiang, Yunnan Hydropower Development Co., Ltd» (չինարեն). China Datang Corp. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին. "李仙江干流崖羊山、石门坎、新平寨、龙马、居甫渡、戈兰滩和土卡河七个梯级.."
- ↑ «China generator advances three hydropower projects». Hydro World. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Lixian Jiang Hydropower Development Company to achieve "five-second" grand opening». China Economic Herald (չինարեն). 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Yunnan Province to Construct a Series of Hydropower Projects». Alestron. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Inauguration of Lai Chau hydropower project». EVNICT. EVN. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դա (գետ)» հոդվածին։ |