Հողաբերդ կամավորական ջոկատ

Հողաբերդ, հայ հրետանավուների կամավորական ջոկատ, որը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Կազմավորվել է 1989 թվականին Խորհրդային Հայաստանի Արարատի շրջանի Դվին գյուղում[1]։

Հողաբերդ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակՌազմական ստորաժաժանում
Զորքերի տեսակՀրետանի
ԵրկիրՀայաստան Հայաստան
Արցախ Արցախի Հանրապետություն
ԳործառույթԱրցախյան ազատամարտի ժամանակ ինքնապաշտպանական և ազատագրական կռիվներին մասնակցություն
ԹվակազմԱնհայտ
Պատմություն
Ստեղծվեց1989 թվական
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԳ. Թադևոսյանը,
Հ. Խաչատրյանը

Մարտական ուղի խմբագրել

«Հողաբերդ» հրետանավորների կամավորական ջոկատը կամ առանձին ազատամարտիկները 1989-ից 1994 թվականներին մասնակցել են Խորհրդային Հայաստանի, հետագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքի ինքնապաշտպանական կամ ազատագրական մարտերին։ Մասնավորապես, 1990 թվականի հունվարին նրանց մասնակցել են Խորհրդային Հայաստանի Երասխ գյուղի ինքնապաշտպանական կռիվներին, հետագայում Հայաստանի Հանրապետության Վայքի (Խնձորուտ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), Գորիսի (Հալիձոր), Մեղրիի (Նռնաձոր), Կապանի (Ճակատեն), Վարդենիսի (Սոթք) և Արցախի Բերձորի (Ղոչազ), Մարտակերտի (Հակոբ Կամարի), Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն), Վարանդայի (Մուսաբեյփ, Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[1]։

Տարբեր ժամանակներում հրետանավորների կամավորական ջոկատի հրամանատարներ են եղել Գ. Թադևոսյանը, Հ. Խաչատրյանը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2004 թվական։